Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Ինչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Միջազգային

Վերսալի արքայական պալատը մտադիր է ավանդույթի վերածել Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները

Ապրիլի 22-ի երեկոյան Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի է ունեցել «Հայկական ոգին» («Âmes arméniennes») խորագրով խորհրդանշական և բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Համերգը կազմակերպվել է Վերսալի արքայական պալատի օպերայի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։

Լեփ-լեցուն մատուռում՝ բազմահազար հանդիսատեսների առջև ելույթ են ունեցել Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ Ստեֆան Պլևնիակի ղեկավարությամբ, «Սուրբ Խաչ» երգչախումբը՝ Շահե Քեշիշյանի խմբավարությամբ, ինչպես նաև տաղանդաշատ հայ քանոնահար Նարեկ Կազազյանը, միջազգային հռչակ վայելող ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար՝ դուդուկահար, շվիահար Հելբերտ Ասատրյանը։ Վերջիններս կատարեցին հայ հոգևոր երաժշտության գոհարները, դրանց թվում՝ Մաշտոցյան շարականները, Կոմիտասի հայկական ժամերգության, ինչպես նաև Սայաթ Նովայի գուսանական արվեստի մշակումները և 19-20-րդ դարերի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, եվրախորհրդարանի անդամներ, քաղաքապետներ, մտավորականներ, հասարակական, գործիչներ, ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։
«Հայկական ոգին» խորագրով համերգը, հայ երաժշտարվեստի գոհարները Վերսալում անցյալ տարի մեծ հաջողությամբ ներկայացրած անդրանիկ համերգի օրինակով, արժանացավ հանդիսատեսի երկարատև ծափահարություններին և ջերմ ընդունելությանը։

Վերսալի պալատի արքայական մատուռում երկրորդ անգամ կազմակերպվող համերգի առաջացրած բարձր գնահատականն ու լայն արձագանքը հաշվի առնելով՝ Վերսալի արքայական պալատը մտադիր է ավանդույթի վերածել Վերսալում Հայոց ցեղասպանության ոգեկոչման համերգները։