Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավար
Հասարակություն

Գիտելիքն ուժ է․ Idram Junior-ը մասնակցել է մենթալ թվաբանության միջազգային Օլիմպիադային

Մայիսի 6-ին և 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցակցվեց մենթալ թվաբանության թվով չորրորդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է Հայաստանի տարբեր անկյուններից ու Ռուսաստանից ժամանած  600 երեխա։ 


Օլիմպիադան կազմակերպել է լրացուցիչ կրթական ոլորտում լայնամասշտաբ գործունեություն ծավալող IQ Center Global Education-ը: 


IQ Center-ի տնօրեն Յուլիա Գասպարյանի խոսքով՝ IQ Center-ը, հանդիսանալով Հայաստանի Մենթալ թվաբանության ասոցիացիայի հիմնադիրը և աշխարհում մենթալ թվաբանության հիմնադիր PAMA Global և SAMA Global միջազգային ասոցիացիաների միակ և պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում, արդեն վեց տարի է Երևանի ու մարզերի հազարավոր երեխաներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել մենթալ թվաբանությունը: «Ուրախ ենք, որ տարվա կրթական գլխավոր իրադարձության կողքին կանգնել է կրթությունը կարևորող, երեխաների ֆինանսական գրագիտությանը նպաստող Իդրամ ընկերությունն իր Idram Junior հավելվածով։ Idram Junior-ը բազմաթիվ նվերներ է պատրաստել մասնակից երեխաների համար»։


Իդրամ ընկերության մարքեթինգի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Իդրամը կարևորում է ոչ միայն ֆինանսական գրագիտությունը․ «Մենք համագործակցում ենք այն ընկերությունների հետ և այն միջոցառումների կողքին ենք, որոնք նպաստում են երեխաների կրթական մակարդակի բարձրացմանն ու ընդհանուր զարգացվածությանը»։


«Idram Junior-ն այստեղ է, որ ուրախություն պարգևի երեխաներին և իհարկե դատարկաձեռն չի եկել։ Հաղթողների համար հետաքրքիր նվերներ ենք պատրաստել, մասնակիցները նույնպես նվերներ կստանան։ Ուրախ ենք նման մասշտաբային միջոցառման մասը կազմել և տոն պարգևել երեխաներին», - ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։ 


Իդրամ ընկերության մարքեթինգային նախագծերի ղեկավար Սևակ Շիրաչյանի խոսքով Idram Junior-ը Հայաստանում մանկական միակ ֆինանսական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին անհպում վճարումներ կատարել, լիցքավորել իրենց հեռախոսահամարը և փոխանցումներ կատարել իրենց ընտանիքի անդամներին։ «Մեզ համար կարևոր է, որ երեխաները մանկուց սովորեն լինել ֆինանսապես գրագետ, կարողանան ոչ միայն գնումներ կատարել, այլ նաև կառավարել իրենց տրամադրված ֆինանսները։ Հավելվածում շուտով կունենանք նորություններ, այնպես որ հետևեք մեզ մեր սոցիալական էջերում», - եզրափակել է Սևակ Շիրաչյանը։ 


Մասնակիցներին ուղեկցող և երկրպագող ավելի քան երկու հազար ծնողների համար միջոցառման ողջ ընթացքում կգործի ցուցահանդես: Օլիմպիադան կամփոփվի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Մասնակից բոլոր 600 երեխաները կստանան հատուկ նվերներ IQ Center Global Education-ից: Իսկ հաղթական հորիզոնականներ զբաղեցրած տասնյակ մասնակիցներ կստանան հատուկ նվերներ Օլիմպիադայի հովանավորների ու գործընկերների կողմից։ 


 ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ