Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Գերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում․ «Ժողովուրդ»Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»Ոչինչ էլ չի արվել, վատն ավելի շատ է, քան լավը. քաղաքացիներ«Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ» Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ․ «Ժողովուրդ»Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ» «ԱՄԻՕ» դարձած «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ էր Ավինյանը, որը պետք է ՔՊ-ին բացատրի՝ ինչ է կատարվել «Հրազդան ցեմենտ»-ում, և ինչու չի կարելի «փայ մտնել» բիզնեսին»․ «Ժողովուրդ»Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը. «Փաստ» Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին. Արման Թաթոսյան
Քաղաքականություն

Ռուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ

Politik.am-ը գրում է. 

Նախորդ շաբաթ հետաքրքիր հրապարակում եղավ մամուլում, որը քննարկման չարժանացավ։ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին։  Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Սիմոնյանը գործուղման մեկնել է վերջինիս ինքնաթիռով, այլ ոչ թե հայաստանյան պատվիրակության հետ։ Վոլոդինը հրավիրել է Սիմոնյանին Մոսկվա, որ միասին թռչեն Մինսկ, նույն ճանապարհով էլ ԱԺ նախագահը վերադարձել է Երեւան, իսկ հայաստանյան պատվիրակները նրանից մեկ օր հետո են վերադարձել։

Այս դրվագը հետաքրքիր է Փաշինյանի կողմից ակտիվ վարվող հակառուսական քարոզչության ֆոնին։ Ռուսական կողմը լավ է հասկանում, որ Փաշինյանին կորցրել է, որպես գործընկեր, ուստի տպավորություն է, որ իշխանության ներսում այլ գործընկերներ են փնտրում։ Ալեն Սիմոնյանի հետ հայկական պատվիրակության աչքից հեռու լինելը կարծում ենք հենց այս նպատակին ծառայելու համար է եղել։ Ռուսական կողմն, ըստ ամենայնի, փորձել է հասկանալ, թե որքանով կարող են խաղադրույք կատարել Ալեն Սիմոնյանի վրա։ Թե ի՞նչ են խոսել Վոլոդինն ու Սիմոնյանը՝ դժվար է ասել, դժվար է ասել, թե որքանո՞վ կհամաձայնի Ալեն Սիմոնյանը մասնակից դառնալ ռուսական պլաններին, բայց ակնհայտ է, որ ռուսները իրենց հույսը չեն կորցնում, հակառակ պարագայում դժվար, թե Ալեն Սիմոնյանին նման պատվի արժանացնեին։

Ռուսական որոշ շրջանակների մոտ  Ալեն Սիմոնյանի վարչապետության թեման նոր չէ։ Նախորդ տարի մենք գրել էինք, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ՔՊ-ի ներսում իրենց համար հենարան գտնել, որպեսզի Փաշինյանի հնարավոր հեռացման դեպքում կարողանան իրավիճակն իրենց վերահսկողության տակ պահել, մինչև նոր իշխանություն ձևավորվի։ Ալեն Սիմոյնանն այս տեսանկյունից ռուսների համար ամենահավանական թեկնածուն էր։ 

Ռուսական այդ շրջանակների մտադրություններն, ըստ ամենայնի, հասկացել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Մեր գնահատմամբ ռուսական կողմի այս մտադրությունները փոշիացնելու համար էր ՔՊ-ն ռուսների համար անընդունելի հայտարարություններն անում Ալեն Սիմոնյանի բերանով։ Այդ կերպ, ըստ ամենայնի, Կրեմլին հասկացնում էին, որ Ալեն Սիմոնյանի հետ հույսեր չկապեն։