Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Մամուլի տեսություն

«Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկեղեցին ու հոգևոր դասը մշտապես եղել են 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած թիմի թիրախում։ Բայց որ նման զազրելի բառամթերքով, անհիմն մեղադրանքներով Հայաստանի փաստացի ղեկավարը կարող է անդրադառնալ մեր հոգևոր կառույցին, շատերիս համար աներևակայելի էր։ Շարունակում ենք գահավիժել, թե մինչև ուր, պարզ չէ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեր այս դիտարկումներին արձագանքում է՝ հանկարծ չմտածեք, որ սա պատահականություն է, կամ Նիկոլը փորձում է այսպիսի փողոցային բառապաշարով ինչ-որ նեղ հարցեր լուծել, բացարձակ։ «Եկեղեցին այն եզակի ինստիտուտն է մնացել Հայաստանի Հանրապետությունում, որը պայքարում է Արցախի համար, և բացարձակ զարմանալի չէ, որ վերջին օրերի ջղաձգումները և այսօրվա (երեկվա-խմբ.) փողոցային բառապաշարը, հատկապես՝ կապիտուլ յանտ Նիկոլի և նրա կնոջ անբարո մեկնաբանությունները՝ կապված եկեղեցում գոյություն ունեցող մանկապղծության փաստերի հետ, որի վերաբերյալ, ինչպես միշտ, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ իր կողակցուհին որևէ ապացույց չեն ներկայացնում, ավելի խոր նպատակներ ունի։ Այն է՝ վերացնել այն եզակի ինստիտուտը, որը պայքարում է Արցախի համար, և բացարձակ պատահական չէ, որ այս ամենը համընկավ շվեյցարական Բեռնում Եկեղեցու անմիջական բարձր հովանու ներքո տեղի ունեցող կոնֆերանսին, որտեղ խոսվում է Արցախի մշակութային և նյութական ժառանգության, Եկեղեցու ունեցվածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից դրսևորվող վայրագությունների և պղծությունների մասին։ Հիմա Նիկոլը փորձում է այդ ամենը տանել դեպի անձնական դաշտ և կրկին թիրախավորել Եկեղեցին՝ նույնիսկ շրիշակի մակարդակից շատ ցածր բառապաշարով։ Ամոթ էլ է ասել, բայց մարդն օգտագործում է «դոմփել» բառը։ Դա օգտագործում է մեկը, ով իր կնոջ հետ պետական բյուջեի հաշվին ուղղաթիռներով գնում է իրենց իդեա ֆիքս համարվող «Կրթությունը նորաձև է» ծրագրերն իրականացնելու համար։ Վերջերս կրկին ուղղաթիռով գնացին Կապան։ Ո՞վ է իրենց թույլ տվել պետական բյուջեի հաշվին թրև գալ ամբողջ Հայաստանով մեկ և իրենց անձնական ծրագիրն իրականացնել։ Երկրորդը՝ երբեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքն աղանդավորներ են։ Նրանք երբեք դա չեն թաքցրել, կան բազմաթիվ ապացույցներ, հատկապես իշխանության գալուց հետո կապիտուլ յանտ Նիկոլը բազմիցս իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» հայտնի աղանդի սպասավորներից մեկի քարոզները։ Նա այդ աղանդավորի քարոզները դնում էր իր էջին և խորհուրդ տալիս իր էջի հետևորդներին լսել կամ կարդալ՝ բառի բուն իմաստով։ Սա ցույց է տալիս, որ կապիտուլ յանտ Նիկոլը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Բոլորս գիտենք, թե այդ աղանդը որտեղից է գալիս, ինչ է իրենից ներկայացնում և ինչ շահեր է այն սպասարկում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աղանդը, որը գործում է նաև այլ երկրներում, մեղադրվում է շատ այլ երկրների կողմից՝ որպես ամերիկյան քարոզչական միջոց, որպես ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից ստեղծված աղանդ, որը վերահսկվում է նաև ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից, և մեխանիկորեն, եթե այդ աղանդն այլ երկրներում ունի նման հռչակ, ուրեմն այն Հայաստանի Հանրապետությունում ևս չի կարող անկախ գործել։ Դա ամերիկյան հայտնի «Կյանքի խոսք» եկեղեցու հայաստանյան մասնաճյուղն է իր բոլոր հետևանքներով մեզ համար։ Արդեն ժամանակն է, որ Եկեղեցին նզովքի ենթարկի այս զույգին և հատկապես ամուսնուն, և թույլ չտա նրան մուտք գործել Եկեղեցի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանն իր գրառումների շարքում նշում է կուսակրոնության խնդիրը: «Եկեղեցին օրգանիզմ է և չի կարող բացասական երևույթներ չունենալ։ Դա նորմալ է և չի վերաբերում միայն Հայ առաքելական եկեղեցուն։ Հիշեք, թե պատմության ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցին ինչեր է տեսել, Ռուս ուղղափառ եկեղեցին ինչեր է տեսել և տեսնում հիմա։ Արևմուտքն Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո բացահայտ պառակտեց Ռուս ուղղափառ եկեղեցին և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուկրաինայի թեմն ամբողջությամբ անջատեց Ռուսական ուղղափառ եկեղեցուց, դա պատահական չէր։ Նույն բանը հիմա փորձում են անել Հայաստանում, բայց ամբողջությամբ փորձում են վերացնել Հայ առաքելական սուրբ եկեղեցին և Սուրբ եկեղեցու անվան ներքո ձևավորել աղանդավորական բողոքական եկեղեցի։ Մեր Եկեղեցին հենց նրանով է տարբերվում մյուս բոլոր եկեղեցիներից, որ մեզ մոտ քաղաքացիական հասարակությունն իրավունք չունի իր կարծիքը հայտնել Եկեղեցու ներսում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ բանսարկությունների, ասեկոսեների, կեղծիքների, մանիպուլ յացիաների միջոցով։ Հիշեք 2018 թվականին Նիկոլի իշխանության գալը, հիշեք նրա կողմից ձևավորված և նրան սատարող հակաեկեղեցականների հարձակումները, հիշեք այն զրպարտությունները և կեղծիքները, որոնք տարածում էին Եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների վերաբերյալ, հիշեք նաև այն կեղծիքները և մանիպուլ յացիաները, թե ինչպես էին փորձում մեղադրել Եկեղեցուն Սուրբ Գեղարդը վնասելու և Ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրելու մեջ։ Դա բացահայտ կեղծիք և սուտ էր։ Ցավոք, պետք է նշենք, որ մեր հասարակության զգալի մասն անգրագետ է և շատ արագ ընկալում է այդ տգիտությունները և ընդունում որպես արդարություն։ Հիմա Եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներն ամբողջությամբ 2018 թ. խուլիգանության շարունակությունն է։ Շատ լավ կլինի, որ Եկեղեցին վերջապես նզովքի ենթարկի Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ որպես հակաեկեղեցականների և հակահայերի։ Բացարձակ պետք չէ զարմանալ, որ Եկեղեցու երեսպաշտությունից խոսում է իրեն աթեիստ հռչակած, բայց իրականում եսիմ ինչ, Աստվածաշունչը ծաղրող Արսեն Թորոսյանը, բացարձակ չզարմանաք, որ այլ աղանդավորներ, որոնք Նիկոլի շուրջբոլորն են գտնվում, հիմա նոր հրահանգ ստանան հարձակվելու Հայ առաքելական եկեղեցու վրա՝ սկսած Նիկոլին սպասարկող աղանդներից, վերջացրած հայտնի աղանդավոր բլոգերներով։ Նիկոլի խուլիգանությունը՝ Եկեղեցին չուլանի հետ համեմատելը, դրա սկիզբն էր»,-նշում է մեր զրուցակիցը։

Հավելում է՝ Հայաստանի տարբեր հատվածների եկեղեցիներում բավականին հաճախակի է լինում։ «Այն, ինչ կապիտուլ յանտ ոչնչությունը ներկայացնում էր կառավարության նիստին, այդպիսի բան չեմ տեսել։ Եվ ամենակարևորն՝ այդ «տունը» (մեր զրուցակիցն ավելի կոպիտ բառ է օգտագործում-խմբ.), որտեղ նա ապրել է, պատերի խզբզոցները և տան փնթիությունն ամբողջ Հայաստանը և համայն հայությունն է տեսել, նա իրավունք չունի խոսելու ինչ-որ վայրի «չուլանանոց» լինելու մասին։ Սա ավելի գլոբալ խնդիրներ լուծելու նպատակ ունի։ Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես»։

Քաղաքագետն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը, ոչնչացնելով Արցախը և մարսելով Արցախի հետ կապված պատմությունը, հիմա ոչ մի սահմաններ չի ճանաչում։ «Այդ մարդը հասկանում է, որ գործ ունի մի հասարակության հետ, որի մի որոշ մասն անգրագետ է։ Նրանք չեն վերցնում իր նախկին ելույթները, չեն համադրում ներկայիս ելույթների հետ։ Հասարակության այս հատվածը օրվա տեղեկատվությամբ ապրող հասարակություն է։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու 360 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրից վերածվել ենք ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրի, որովհետև մեր և՛ հասարակությունն է սարսափելի հակապետական իր ամբողջ էությամբ, և՛ քաղաքական էլիտան։ Եթե այսպիսի բաներ ժամանակին տեղի ունենային եվրոպական երկրներում, Եկեղեցու նկատմամբ այսպիսի արշավներ կազմակերպողները հիմա չգիտեմ, թե որտեղ կլինեին։ Թող Վրաստանում մեկն ու մեկը փորձի անարգել և անվանարկել Վրաց ուղղափառ եկեղեցին։ Կտեսնեք, թե նրանց հետ ինչ կլինի։ Ի՞նչ ենք տեսնում Հայաստանում։ Ինչ-որ տերտերներ կան, որոնք Նիկոլին դիմավորում են, ողջունում են, բացարձակ ամոթ չունեն, որպես օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդի ընդունելությունը։ Եթե աղանդավոր Նիկոլը Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում անցնում է բոլոր կարմիր գծերը, ուրեմն եկեղեցին պարտավոր է նզովել Նիկոլ Փաշինյանին և նրա կողակցուհուն իրենց հակաեկեղեցական արշավի համար»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում