Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զոհ, 12 վիրավորՄասկը հեռանում է պետական պաշտոնիցՀարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կnրծանվելԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց... Համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը. Հայկ Կոստանյան «Hayat Project» խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը համերգի ժամանանակ ընկել է բեմից (տեսանյութ)Երևանում մեքենաներ են այրվելՓոխհատուցում Զավենիչին. ՍԴ-ն նոր դատավոր կունենա Հայհիդրոմետից հորդառատ անձրևների մասին են հայտնում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորություն և այլ թեմաներ. Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվելՌուսաստանի պաշտպանության նախարարի զգուշացումը չարագուշակ է հնչում Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էՓաշինյանը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»Ճապոնիայում ստեղծել են ճկուն արևային մարտկոց՝ ռեկորդային 26.5 % արդյունավետությամբ, որոնք խոստանում են հեղափոխություն վերականգնվող էներգիայի ոլորտում Սրանք ամեն ինչ ջարդել, թալանել ու ավերել են. քաղաքացիԱյս վարչախումբն իր բնույթով քրեաօլիգարխիկ է. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի․ ՈւիթքոֆՈՒՂԻՂ. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում կրակոցների մասին
Սպորտ

Հայաստանը հաղթեց Ուելսին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։

Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին հաղթում էր 2-1 հաշվով։ «Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։

Բայց րոպեներ անց հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային հավաքականի կազմում։

Իսկ 30-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում արդեն մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։

Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսել էր հետևյալ կազմով․ Չանչարևիչ – Թիկնիզյան, Չալըշըր, Մկրտչյան, Հարությունյան, Դաշյան – Իվու, Սելարայան, Սպերցյան, Բարսեղյան – Հրանտ-Լեոն Ռանոս։ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի կազմում։ Հիշեցնենք, որ 33-ամյա Օգնյեն Չանչարևիչը, որն արդեն 5 տարի է՝ խաղում է Հայաստանում՝ «Ալաշկերտում», ՀՀ քաղաքացիություն է ստացել և առաջին անգամ հրավիրվել ազգային հավաքական։

Հանդիպման մեկնարկից մեկ ժամ անց՝ 60-րդ րոպեին, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կրկնակի փոփոխություն կատարեց․ խաղադաշտ դուրս եկան Վահան Բիչախչյանը և Վարազդատ Հարոյանը։ Քիչ անց Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլ գրանցեց իր հաշվին՝ մեծացնելով Հայաստանի հավաքականի առավելությունն այս խաղում՝ 3-1։

Բայց 73-րդ րոպեին բրիտանացիները նորից կրճատեցին հաշվի տարբերությունը․ աչքի ընկավ Ուիլսոնը։

Սակայն ուելսցիների ուրախությունը երկար չտևեց․ Սելարայանը, ինչպես և Ռանոսը, րոպեներ անց ևս իր հաշվին դուբլ գրանցեց․ հանդիպման ավարտից 15 րոպե առաջ մարզադաշտի լուսատախտակին հաշիվն արդեն 2-4 էր և այդ թվերը խաղի մնացած ժամանակահատվածում մնացին անփոփոխ․․․

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն առաջին միավորներն է վաստակում Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ մրցակցի հարկի տակ հաղթելով ԱԱ-2022-ի մասնակից Ուելսի հավաքականին։ Չանչարևիչի նորամուտը հաղթական ստացվեց, Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում, իսկ Սելարայանն ընդհանրապես առաջին գոլերն է խփում մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։

Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։