Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Դատարաններից մինչև աղբահանություն` ամեն ինչ ձախողել են. քաղաքացիԱՄՆ նախկին պետքարոտւղար Պոմպեոն քննադատել է Թրամփին. շարժվում ենք դեպի մի նոր «Մինսկի համաձայնագիր»Հացադուլ հայտարարած 27-ամյա տղամարդու մայրը պնդում է՝ իր որդին անհիմն է բանտում՝ աղջկա պատճառովԿինը սպանել է իր 6-ամյա երեխային՝ կարծելով, թե «հանում է նրա միջի դևերին»Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներԳազ չի լինիՀայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ գրեթե կես միլիոն արժողությամբ փեսայի ժամացույցըԼույս չի լինիՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն է
Սպորտ

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղեր. Հայաստանից Չինաստան կմեկնի 14 մարզիկ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում:
 
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի թիմը բավական ներկայացուցչական կազմով կմասնակցի խաղերին՝ հանդես գալով լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո, հրաձգություն մարզաձևերում:
 
«Խաղերը պետք է անցկացվեին 2021 թվականին, բայց հետաձգվեցին մինչև 2023 թվական: Յուրաքանչյուր մարզաձևում ընդգրկված է 2 բավական ուժեղ մարզիկ: Օրինակ, աթլետիկայում հանդես կգան Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը, սպորտային մարմնամարզությունում՝ Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, ձյուդոյում նույնպես Հայաստանի ուժեղագույն մարզիկներն են ընդգրկված՝ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, իսկ ուշուիստներն առաջին անգամ են իրենց ուժերը փորձելու Ունիվերսիադայում և հանդես գալու բավական երիտասարդ կազմով: Լող մարզաձևում հանդես կգան Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, որոնք արդեն Օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունեն և Չենդու են ժամանելու անմիջապես աշխարհի առաջնությունից հետո: Հրաձիգներից հանդես կգան Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր արդյունքներ կունենանք, քանի որ բոլոր մարզաձևերում ընդգրկված են մեր ուժեղագույն մարզիկները: 5-6 ամառային ուսանողական խաղերի ենք մասնակցել ու միշտ մեդալներ նվաճել: Այս անգամ էլ մեծ հավակնություններ ունենք»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:
 
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:
 
Խաղերի շրջանակում անցկացվելու է նաև Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը ելույթով հանդես կգա՝ Հայաստանում համալսարանական սպորտի վերաբերյալ:
 
Նշենք նաև, որ Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարի տեղակալը կլինի ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: