Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Գազ չի լինիՀայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ գրեթե կես միլիոն արժողությամբ փեսայի ժամացույցըԼույս չի լինիՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան
Ժամանց

Երևանի օպերային թատրոնի պատմության մեջ առաջին անգամ բեմ կբարձրանա Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ»-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր բազմաբովանդակ խաղացանկը կհարստացնի օպերային արվեստի ևս մեկ գոհարով՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ  օպերայով: 

ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 29-ին: 

Բեմադրության ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ մի քիչ անհանգստանում է, քանի որ Երևանի օպերային թատրոնը հզոր պատմություն ունի, որտեղ աշխատելը գերագույն հաճույք է և պատասխանատվություն: «Ես չգիտեմ որևէ թատրոն, որտեղ Տուրանդոտի հինգ կատարող լինի, իսկ այս թատրոնում նրանք կան. դա ֆանտաստիկ է: Թատրոնները երազում են Տուրանդոտի գոնե մեկ կատարողի մասին, իսկ Երևանում այնպիսի ադամանդներ կան, հրաշալի ձայներով արտիստների մի ամբողջ խումբ: Բոլորը հետաքրքիր են, վառ ու զարմանալի»,-շեշտեց ռեժիսորը:

 Նա կարծում է՝ ռեժիսուրան երբեք չպետք է ծածկի երաժշտությունը, այլ պետք է ընդգծի  կոմպոզիտորի աշխատանքը, դասական պատմությունը՝ ժամանակակից ու վառ տեխնոլոգիաների միջոցով: «Տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մուլտիմեդիան, լուսային և այլ տեխնոլոգիաները, բայց մեր խնդիրն էր չփոխել պատմության դասական կոնտեքստն ու ստեղծել ներկայացում, որը հետաքրքիր կլինի ժամանակակից հանդիսատեսին»,-ասաց Ստարոդուբցևը: 

Ռեժիսորը հասցրել է Երևանի օպերային թատրոնի որոշ ներկայացումներից պատառիկներ դիտել: «Մեծ երջանկություն է ունկնդրել ու դիտել «Սպարտակ» բալետը այդ երաժշտական մշակույթը կրողի հայրենիքում»,-նշեց նա: 

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը հավաստիացրեց՝ բավականին լուրջ աշխատանք է տարվել. կոստյումները որակյալ են, ներկայացումը հարուստ է: «Շնորհակալ եմ Վյաչեսլավին և նրա թիմին: Նրանք կարող են ցույց տալ, թե ինչպես է պետք պրոֆեսիոնալ աշխատել: Կան ոլորտներ, որտեղ մենք թերանում ենք և պետք չէ վախենալ բարձրաձայնել այդ մասին ու շտկել բացթողումները: Այս ժամանակահատվածը մեզ համար կարևոր է. մեր գործընկերները, մեր երիտասարդ ուժերը կարող են սովորել, ինչը կօգնի ոչ միայն պահպանել ներկայացումը, այլև հաջորդ ներկայացումներում հաջողություններ գրանցել ու ձևավորել մեր աշխատանքային թիմը: Հուսամ՝ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, որը վառ է ու լուսավոր»,-շեշտեց Կարեն Դուրգարյանը: 

Դիրիժոր Հարություն Արզումանյանը գլուխգործոց է համարում Պուչինիի բոլոր օպերաները, բայց նրա ահռելի ժառանգության մեջ առանձնացնում է «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել: Այն ավարտին է հասցրել նրա համախոհն ու աշակերտը՝ Ալֆանոն: Երևանյան բեմադրության մեջ միայն այն հատվածն է ընդգրկվել, որը գրել է Պուչինին: «Բարդագույն օպերա է: Ի տարբերություն Պուչինիի մյուս օպերաների, որոնցում երգչախումբը քիչ է ընդգրկված, «Տուրանդոտ»-ը հիմնված է երգչախմբի վրա: Ռեժիսորն էլ այնպես է բեմադրել, որ երգչախումբն ակտիվ ու հետաքրքիր  աշխատի: Բարդագույն դեր են կատարում երգչախմբի արտիստները՝ խաղալով և գործողության կարևոր մաս լինելով»,-ընդգծեց դիրիժորն ու երջանկություն համարեց հանճարեղ ստեղծագործության վրա աշխատելը, որի միայն համերգային կատարումն է եղել երևանյան թատրոնում: 

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ «Տուրանդոտ»-ը լավագույն օպերաներից է, և յուրաքանչյուր թատրոն ձգտում է այն ներառել իր խաղացանկում: Քոչարյանը կարևորեց, որ նախարարությունն աջակցում է նման նախաձեռնություններին և «Տուրանդոտ»-ի իրականացման համար տրամադրել է շուրջ 50 մլն դրամ: «Նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, հաղորդում են նոր հոգևոր լիցքեր, բարձրացնում են հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակն ու խթանում են դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերին»,-շեշտեց Քոչարյանը: 

Փոխնախարարն ասաց՝ իրենց նպատակն է առավելագույնս դիվերսիֆիկացնել մշակութային կյանքը Հայաստանում և դառնալ տարածաշրջանի մշակութային ու ժամանցային կենտրոն: