Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Հայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը նույնպես աստիճանաբար տեսավ այն ռեսուրսը, որն ունի Հարավային Կովկասը. Վրաստանի նախագահԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմինԲաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին
Միջազգային

Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2023 թ.-ի բյուջեով հաստատվել էր 6 ֆիլմի (2 լիամետրաժ խաղարկային, 4 վավերագրական) թվայնացման և վերականգնման աշխատանքների իրականացումը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 93.529.6 հազ. ՀՀ դրամ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների բանակցությունների արդյունքում ՀՀ-ին առաջարկվել է ֆիլմերի թվայնացման և վերականգնման ծառայությունների մատուցման նվազեցված սակագներ: Միաժամանակ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացման և վերականգնաման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Նշված արդյունավետ համագործակցությունների արդյունքում կինոժառանգության պահպանման համար նախատեսված ծախսերի տնտեսում է կատարվել:

Կարևորելով Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակները, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2024թ-ին նշվելու են Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանները և այդ շրջանակում միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված են հայկական կինոժառանգության ցուցադրություններ՝ որոշվել է թվայնացնել և վերականգնել ավելի մեծ թվով ֆիլմեր։

Այսպիսով՝  ՀՀ ԿԳՄՍՆ 2023 թվականի բյուջեով պլանավորված «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման շրջանակում հաստատված 6 ֆիլմի փոխարեն թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ»: