Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»
ՔՊ-ի մոտեցումը՝ բարի գալուստ «Արևմտյան Ադրբեջան». «Փաստ» «Հրապարակ». ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է մարտական պատրաստվածության գալՋալալ Հարությունյանի նպատակն այն է, որ վաղեմության ժամկետն ավարտվի. Ցորի գործով նիստը լարված անցավԵրևանում բռնnւթյան ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ. ՆԳՆՀայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՍտամբուլում բանակցություններից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու միջև. ՖիդանԹուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ուկրաինայի հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունների վերաբերյալ․ ՖիդանԵվրոպան Ուկրաինայի հարցում նոր ռազմավարություն է առաջարկելՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանԷսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ»Մխիթարյանը և Սպերցյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում ենԲայրամովը Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարները և «խոչընդոտները»Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդՄեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում. Արմեն ԱշոտյանՈտնձգություն բժիշկների ու ՇՕ-ի վարորդների նկատմամբ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ Shamshyan-իցԱյո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է. հոգեթերապևտՇվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաինՀայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Մամուլի տեսություն

«Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար». Վահե Հակոբյանը՝ Առուշ Առուշանյանի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պահվածքը, որը ջերմ ընդունելության էր արժանացրել Նիկոլ Փաշինյանին, որին ժամանակին խիստ քննադատում էր: Առուշանյանը հետո խիստ տոնով անդրադարձավ իրեն քննադատողներին՝ նույնիսկ սպառնալով. «Խորհուրդ կտամ հեռու մնալ, եթե չեն ցանկանում իրենց ծնոտի հետ պրոբլեմ ունենալ»: Թեմայի հետ կապված մեկնաբանության խնդրանքով «Փաստը» դիմեց «Վարածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Հիշեցնենք, որ Առուշանյանը ժամանակին այդ կուսակցության անդամ է եղել:

Վահե Հակոբյանը նախ մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Առուշանյանը 2022 թվականից կուսակցության անդամ չէ, և շեշտեց, որ Առուշ Առուշանյանն ինքն է իր քայլերի, գործողությունների և որոշումների պատասխանատուն: Վահե Հակոբյանն առաջին հերթին ուշադրություն հրավիրեց այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը. «Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը»:

Ինչ վերաբերում է Առուշանյանի բառամթերքին ու իրեն քննադատողներին սպառնալուն, ապա Վահե Հակոբյանն ասաց. «Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում