Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Նորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակում
Տնտեսություն

Ադրբեջանի բարձրացրած աղմուկի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ խոչընդոտի ՀՀ տնտեսության զարգացմանը. Արմեն Հովհաննիսյան

Հայաստանի ընդերքի հարստությունը կարող է օգտագործվել էլեկտրամոբիլների, արևային վահանակների համաշխարհային արտադրության մեջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

«Այսօր ամբողջ աշխարհում լիթիումի, կոբալտի, պղնձի մեծ պահանջարկ կա։ Գիտեք, որ էլեկտրամոբիլները պղինձ են օգտագործում։ Արեգակնային վահանակներում լիթիում են օգտագործում։ Այսօր ամբողջ աշխարհը տարված է այս արտադրություններով։ Իսկ մենք պինդ օգտակար հանածոների` պղնձի, ցինկի, արծաթի, ոսկու, կապարի բավական լուրջ պաշարներ ունենք»,– ասաց Հովհաննիսյանը։

Գիտնականի համոզմամբ, բնական ռեսուրսները, սակայն, բավական չեն համաշխարհային շուկայում դիրք գրավելու ու նաև` սեփական տնտեսությունը զարգացնելու համար։

Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում հանքարդյունաբերությունն արդիականցման կարիք ունի։ Ոլորտը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք այսօր չլուծելու դեպքում՝ վաղը ավելի լուրջ խնդիրների կարող ենք բախվել։

Կարևորագույն խնդիրներից մեկը հանքանյութի մշակման ամբողջական շղթայի բացակայությունն է։ Հայաստանը, հանդիսանալով հանքարդյունաբերող երկիր, չի հանդիսանում վերջնական արտադրանք վաճառող։

«Առաջնային խնդիրներից մեկն այսօր մաքուր պղնձի արտադրության խնդիրն է։ Մենք ընդերքից արտահանում ենք հանքաքար, որը հարստացվում է, և այդ հարստացված հումքը` խտանյութը, վաճառվում է։ Մենք ընդհանրապես պղնձի որևէ վերջնական արտադրանք չունենք։ Որոշ քանակ կա մոլիբդենի, որը «Մաքուր  երկաթ», «Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերություններն են տալիս, բայց պղինձ ընդհանրապես չունենք»,– նկատում է Հովհաննիսյանը։

Գիտնականի հաշվարկով՝ մեր երկրում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել, իսկ պղնձի արտադրական շղթայի ներդրումը ՀՀ տնտեսությունում թռիչքային աճ կապահովի։

Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև ՀՀ կառավարությունը` վարչապետի մակարդակով։ Բայց գործնական քայլեր առայժմ չեն ձեռնարկվել։

Մեր զրուցակցի համոզմամբ` խոսքից գործի չանցնելու հիմնական պատճառը արտադրական հզորությունների ավելացման հետևանքով հնարավոր էկոլոգիական խնդիրների առաջացումն է։ Հետևաբար, ըստ նրա, նախ հարկավոր է լուծել էկոլոգիապես անվտանգ արտադրության հարցը, հետո՝ արդեն դրանց հիման վրա, զարգացնել արտադրությունը։

«Ես հասկանում եմ, որ բնապահպանական հարցերը կարևոր են, բայց պետք է չմոռանանք նաև տնտեսական բաղադրիչը։ Կշեռքի նժարին պետք է դնենք, տեսնենք որն է ծանր, որը` թեթև։ Այսօր ամեն մարդ դրա մասին խոսում է»,– ասում է Հովհաննիսյանը` հավելելով, որ խնդիրներ կան։ Բայց կա նաև արհեստականորեն թելադրված օրակարգ։ Հատկապես, երբ Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին «անհանգստանում են» Ադրբեջանի ներկայացուցիչները։

«Ադրբեջանի բարձրացրած աղմուկի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ խոչընդոտի ՀՀ տնտեսության զարգացմանը»,– համոզված է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է մասնագիտական ռեսուրսին, Արմեն Հովհաննիսյանը վստահեցնում է` Հայաստանում այսօր կան բարձր որակավորման մասնագետներ, որոնք ընդունակ են ընդերքշահագործման ու հետագա արտադրական շղթայի համար նորագույն տեխնոլոգիաներ մշակել։ Մնում է ցանկություն և գումար։