Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Վրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Տնտեսություն

Էներգետիկները Խակասիայում ֆերմերների համար տեղադրել են առաջին արևային կայանը

Gorno-altaisk.info-ն գրում է, որ արեգակնային կայանի տեղադրման փորձնական նախագիծ է իրականացրել «Ռոսսեթի Սիբիր»-ը Պետդումայի պատգամավոր Սերգեյ Սոկոլի հետ համագործակցությամբ։ Խակասիայի հովիվների ճամբարները գտնվում են բերրի, գեղատեսիլ, բայց էլեկտրացանցերից հեռու վայրերում: Նման շատ վայրեր կան ոչ միայն Խակասիայում, այլ նաև Սիբիրի շատ շրջաններում։ Ուստի գյուղացիական տնտեսությունների տեխնոլոգիական միացման համար անհրաժեշտ է այլընտրանքային մոտեցում, օրինակ արևային կայաններ տեղադրելը։ Բուրյաթիայում դա վաղուց են հասկացել, և իրականացվում է տարածաշրջանային ծրագիր, որն է ֆերմերներին նման կայանքների համար փոխհատուցելը։

Այդ փորձը հետաքրքրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական ​​դումայի պատգամավոր Սերգեյ Սոկոլին, և նրա մասնակցությամբ Խակասիայում մեկնարկել է փորձնական նախագիծ արևային կայանի օգտագործման արդյունավետությանը վերլուծելու նպատակով։ Խակասիայի Հանրապետության Բեյսկի շրջանի Կոյբալի գյուղի ֆերմերները դարձել են Սիբիրում առաջինը, ում «Ռոսսետի Սիբիրի»-ը լրացուցիչ ծառայություններից վաստակած սեփական միջոցների հաշվին տեղադրել է արևային կայան:

«Այդ ֆերմայի համար երեք կիլոմետրանոց 10 կՎ լարման գծի կառուցման և տրանսֆորմատորային ենթակայանի տեղադրման արժեքը կկազմի 6 միլիոն ռուբլի: Միևնույն ժամանակ դրանք կվճարեին հանրապետության բոլոր բնակիչների վրա, քանի որ սակագնում հաշվի են առնվում էլեկտրահաղորդման գծերի կապիտալ շինարարության, պահպանման և հետագա վերանորոգման ծախսերը։ Միկրոգեներացիայի օգտագործումը հնարավորություն է տվել չորս անգամ կրճատել իրական ծախսերը»,- պարզաբանել է «Ռոսսետի Սիբիրի» գլխավոր տնօրեն Պավել Ակիլինը:

Նախագիծը մշակվել է ESK Siberia-ի դուստր ձեռնարկության կողմից հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների կարիքները, շահագործման երկար ժամկետները և ծանր աշխատանքային պայմանները, ներառյալ կլիմայական պայմանները:  Կայանը ներառում է արևային մարտկոցներ, արևային էներգիան էլեկտրական էներգիայի կուտակելու և էներգիայի վերածելու համակարգ։ Տարվա ինն ամիսներին ցերեկային ժամերին արտադրվում է մինչև 10 կՎտժ, իսկ ձմռանը (նոյեմբեր-հունվար) օրական մոտ 5 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

«Որպեսզի արևային կայանները հայտնվեն այլ տնտեսություններում և ճամբարներում, պետք է գործարկվի արևային տեղադրման համար ֆերմերներին 90%-ով փոխհատուցելու ծրագիր: Բուրյաթիայում այն ​​հաջողությամբ գործում է, Խակասիայում առայժմ միայն թղթի վրա է։ Որպեսզի դա գործի ամբողջ ուժով, անհրաժեշտ է մի շարք փոփոխություններ կատարել դաշնային օրենսդրության մեջ: Օրինակ փոխել բաշխման բուն հայեցակարգը, նախանշել նախագծին մասնակցության հստակ չափանիշներ, մասնավորապես տարածքի հեռավորությունը էլեկտրակայանից։ Դրա համար պետք է աշխատել էներգետիկների հետ միասին։ Հեռավոր տարածքների համար արևային էներգիայի օգտագործումը տնտեսապես շահավետ է ինչպես ֆերմերների, այնպես էլ էներգետիկ ընկերության համար։ Վստահ եմ, որ Խակասիայում այդ փորձնական նախագիծը կլինի արևային էներգիայի երկար ճանապարհի սկիզբը»,- ասաց Սերգեյ Սոկոլը:

Ֆերմերային տնտեսության ղեկավար Վիտալի Կապսարգինը, ով  հուսալի էլեկտրամատակարարում է ստացել, մեծ հույսեր է կապում արևային տեխնոլոգիաների հետ:  «Ես շնորհակալ եմ էներգետիկներին։ Մենք կտեսնենք, թե ինչպես կլինի ձմռանը։ Բայց առանց էլեկտրականության իսկապես դժվար էր։ Իսկ հիմա լավ է»,- ընդգծել է ֆերմերը։

Արեգակնային կայանի շահագործումը թույլ է տալիս բեռնել ցանցն այնքան, որ կարող են միաժամանակ միացնել թեյնիկը, սառնարանը, մեկ տասնյակ լամպ, շրջանաձև պոմպ, հեռուստացույց, համակարգիչ և միկրոալիքային վառարան։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn  արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ Info@solaron.am