Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում․ «Ժողովուրդ»Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»Ոչինչ էլ չի արվել, վատն ավելի շատ է, քան լավը. քաղաքացիներ«Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ» Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ․ «Ժողովուրդ»Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ» «ԱՄԻՕ» դարձած «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ էր Ավինյանը, որը պետք է ՔՊ-ին բացատրի՝ ինչ է կատարվել «Հրազդան ցեմենտ»-ում, և ինչու չի կարելի «փայ մտնել» բիզնեսին»․ «Ժողովուրդ»Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը. «Փաստ» Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին. Արման ԹաթոսյանԻնչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ. «Փաստ»
Քաղաքականություն

Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հինգ տարվա ընթացքում ձեր բոլոր օրակարգերը` պատերազմի օրակարգից սկսած, անջատում հանուն փրկության գաղափարով և խաղաղության օրակարգով վերջացրած, կատարելապես տապալվել են։
 
Չունեք ոչ մի արձանագրած մեղմացում, նվազագույն տանելի վիճակ, անգամ չնչին հաջողություններ։ Ձեր բոլոր օրակարգերը ավարտվել են մեծ և փոքր պատերազմների բռնկումով, ուժով կամ ձեր բանավոր հրահանգներով հողերի հանձնմամբ, նշաձողի գիտակցված իջեցմամբ, այժմ արդեն բնաջնջմամբ և անվերապահ կապիտուլիացիայով...
 
Զրոյական կետից սկսած, խաղաղության օրակարգով վերջացրած, ոչ մեկ ձեզ առանձնապես չի խանգարել։ Պետությունը փորձադաշտ դարձրած փորձեցիք տրամագծորեն իրար հակասող հինգից ավելի օրակարգ` բոլոր դեպքերում ունենալով անդառնալի, պետության կենսագործունեության և սուվերենության համար կործանարար արդյունքներ։
 
Յուրաքանչյուր նման դեպքում, իշխանությունը փրկելու համար, վերադարձաք ամբոխահաճո հիստերիկ ճղճղոցների պրակտիկային, հանրային կարծիքը և տրամադրությունը թունավորելու փորձված մեթոդին` շարունակելով մեր վզին փաթաթել ձեր դիլետանտությունը, տհաս կառավարումն ու քաղաքական իմպոտենտությունը։
 
Եթե չեք կարողացել ապահովել գոնե նվազագույն կորուստներով իրավիճակը կայունացնելու քաղաքական կուրս, ապա ինչու՞ եք մնում։ Մենք չենք ցանկանում ձեզ վճարել տկարամիտ պոպուլիստական գոռգոռոցների համար։ Այդ որակի քաղաքական ուժ կարելի է ձևավորել ցանկացած գյուղի զրուցարանում (բեսեդկա)` ներգրավելով պետության և դիվանագիտության հարցում տկարամիտ դատարկախոսների մի ամբողջ կոնգլոմերատ։
 
Գնացեք, թող այս հանրությունը փորձի ձևավորել հասուն և արհեստավարժ գործիչների կառավարություն։ Դա գոնե շանս է` փորձել առողջացնել հասարակությունն ու պետությունը։ Դուք պետությունը այնպիսի հատակային հանգրվանի եք հասցրել, որ եթե անգամ ոչինչ չստացվի` շատ բան չենք կորցնի։ Գոնե կիմանանք` փորձել ենք...
 
Հ.Գ. ֊ Ձեր ապիկարությունը ծածկելու համար հերիք է անընդհատ տարփողեք թոշակները 3000 դրամով բարձրացնելու մասին։ Մեկ ֊ մեկ անցյալի վիճակագրությունը թերթեք ու գնաճը։
Այս հասարակությունը միայն թերուսներից չի բաղկացած...