Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում․ «Ժողովուրդ»Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»Ոչինչ էլ չի արվել, վատն ավելի շատ է, քան լավը. քաղաքացիներ«Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ» Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ․ «Ժողովուրդ»Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ» «ԱՄԻՕ» դարձած «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ էր Ավինյանը, որը պետք է ՔՊ-ին բացատրի՝ ինչ է կատարվել «Հրազդան ցեմենտ»-ում, և ինչու չի կարելի «փայ մտնել» բիզնեսին»․ «Ժողովուրդ»Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը. «Փաստ» Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին. Արման ԹաթոսյանԻնչո՞վ կավարտվի Հայաստանի իշխանության գրոհը Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ. «Փաստ»
Մամուլի տեսություն

Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վեց հարյուր տարի շարունակ պետականություն չունենալուց հետո մեծ տառապանքների ու մաքառումների գնով 1918 թվականին մեզ բախտ վիճակվեց վերականգնել մեր պետականությունը, որի ժառանգորդն է այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Բայց եթե պետականության վերականգնման համար մեծ ջանքեր, անզիջում պայքար, բազմաթիվ կյանքեր ու ժամանակ է պահանջվում, ապա մի փոքր սայթաքումը բավարար է պետականության կործանման ճանապարհին։ Եվ դա հենց պատմությունը կարող է վկայել. ցավոք, այդպիսի օրինակներ շատ ունենք մեր բազմադարյա պատմության ընթացքում:

Այսօր կրկին արդիական է մեր պետականության պահպանման հարցը։ Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ վիճակվեց ոչ միայն անկախանալ, այլև Արցախյան ազատամարտի արդյունքում ծնվեց Արցախի Հանրապետությունը, որը, չնայած այդպես էլ դե յուրե չճանաչվեց, սակայն իր պետական ապարատով ու համակարգով չէր զիջում արևմտյան ժողովրդավարական երկրներին։ Բայց ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախի պետական ինստիտուտներն այսօր կազմալուծման վտանգի տակ են, իսկ արցախահայությունը բռնագաղթի է ենթարկվում այն բնակավայրերից, որտեղ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ապրել է։

Հայաստանի պետականությունը ևս վտանգի տակ է գտնվում։ Մեր երկրի ինքնիշխան տարածքների մի մասն օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ու մեծ է սպառնալիքը, որ այլ տարածքներ ևս կարող են օկուպացվել։ Ու այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել սուվերեն իրավունքները, Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել այն մասին, թե ինքը երկրի անկախության ու ինքնիշխանության կողմնակից է։ Ընդ որում, նա այնպիսի դիլեմա է ներմուծում հանրային դաշտ, որ ովքեր իրեն դեմ են կամ իշխանությունների դեմ բողոքի գործողությունների են դուրս գալիս, ապա նրանք դեմ են երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը, քանի որ ինքն է պաշտպանում երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը։

Իրականում լրիվ հակառակն է. Փաշինյանն այն ղեկավարն է, որի օրոք մեր ինքնիշխանությունը արտաքին խաղացողների ձեռքում վերածվել է ֆուտբոլի գնդակի, որին աջից ու ձախից հարվածում են։ Երեք տարում նա հասցրեց Հայաստանի և Արցախի ճակատագրի որոշումների լծակներն ամբողջությամբ փոխանցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքը՝ հիմնովին քանդելով Հանրապետության սուբյեկտիվությունը։ Զարմանալի է, բայց փաստ, որ Հայաստանին վերաբերող հարցերը արտաքին խաղացողները քննարկում և որոշում են առանց Հայաստանի։ Միշտ կարելի է օտարներից բողոքել, թե նրանք մեզ չեն աջակցում, բայց հարցն այն է, թե արդյոք Հայաստանը տեր կանգնո՞ւմ է իր իրավունքներին, պատրա՞ստ է պայքարել իր իրավունքների համար։

Փաշինյանը հայտարարում էր, թե Սև լճի 30 տոկոսի համար հո չե՞նք կռվելու, կամ սարի ծայրին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր։ Այսպիսով նա ցույց էր տալիս, թե պատրաստ չէ պայքարել Հայաստանի սուբյեկտայնության համար։ Կամ՝ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, թե «միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ, մեզ վրա հույս չդնեք»։ Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանն իջեցրեց նշաձողը, և ի՞նչ ստացավ՝ Արցախի հոշոտում, արցախահայության նկատմամբ պատերազմական հանցագործություններ ու բռնագաղթ։ Միջազգային հանրությունը որևէ քայլ ձեռնարկե՞ց Ադրբեջանի դեմ, չձեռնարկեց, իսկ Հայաստանի իշխանություններն ընդամենը դիտորդի դերում էին։

Մի օր էլ նույն ձևով Փաշինյանը կարող է գալ ու ԱԺ ամբիոնից հայտարարել, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Հայաստանի սուբյեկտայնության աստիճանը, ու որ դա արվում է մեր ինքնիշխանության պահպանման համար։ Ի վերջո, ինչպե՞ս կարող է մի մարդ հանդես գալ մեր ինքնիշխանության և պետականության պաշտպանության դիրքերից, որն անարգում է մեր անկախության սիմվոլները՝ զինանշանը, օրհներգը, Անկախության հռչակագիրը։ Ու պատահական չէ, որ Փաշինյանին հատուկ անհանգստացնում է մեր պետականության շղթայական կապը։

Դրա համար էլ նշում էր, թե հայկական չորս թագավորությունների զինանշանները 1991 թվականին հիմնված պետության հետ կապ չունեն։ Փաստորեն, Ադրբեջանում չեղածից, բացարձակ զրոյից, չունեցածից կեղծ պատմություն է հորինվում՝ ցույց տալու համար, որ իրենք անցյալում ևս պետականություն են ունեցել, իսկ Հայաստանում ղեկավարի մակարդակով անտեսվում է մեր հազարամյակների պետականության շղթան։ Ինչպես երևում է, նրան հանգիստ չի տալիս Հերոստրատի փառքը, որին այդպես հետևողականորեն ձգտում է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում