Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում

Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները հաճախ են իրենց կործանարար քաղաքականությունն արդարացնում «ժողովրդի քվեով», նորություն չէ: Սակայն որոշ դեպքերում նաև այլ ուղղություններից են «մեղադրանքներ» հնչում ժողովրդի հասցեին, որ նույնիսկ պատերազմից հետո նորից ընտրել են Նիկոլ Փաշինյանին: Այո, 2021 թվականին նրա կուսակցությունն իսկապես ստացել է ընտրողների շուրջ 54 տոկոս քվեն: Բայց նախ՝ ամրագրենք, որ այդ արդյունքը գրանցվել է աննախադեպ վարչական ռեսուրսի կիրառման, իրավապահ համակարգը որպես քաղաքական մահակ օգտագործելու, խուզարկությունների, ձերբակալությունների, ահաբեկումների արդյունքում, այնպես, ինչպես արվում է խիստ դիկտատուրայի պայմաններում: Մյուս կողմից՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որևէ կապ չունի այն նախընտրական ծրագրերի հետ, որոնք նա ներկայացրել էր խորհրդարանական նախորդ երկու ընտրություններին, այդ թվում՝ ընդհանրապես Արցախի և, մասնավորաբար, ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված:

Այսինքն, ժողովուրդը, անգամ քվե տալով, երբեք հավանություն չի տվել այն ամենին, ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ ժողովրդի մեծամասնությունը վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ չէ, չի ընդունում նրա կործանարար քաղաքականությունը, ինչպես նաև մեղքն անընդհատ սրա-նրա վրա գցելու փորձերը: Դրա վառ վկայությունն էր նաև Երևանի ավագանու ընտրություններում կատարյալ ձախողումը՝ մայրաքաղաքի բոլոր ընտրողների ընդամենը 10 տոկոսը նույնպես ստացվել էր տոտալ վարչական ռեսուրս օգտագործելու արդյունքում: Հարց է առաջանում, իսկ եթե այդ ռեսուրսը չօգտագործվեր, որքա՞ն կհավաքեր Փաշինյանի կուսակցությունը՝ 5, թե՞ 3 տոկոս։ Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմա նույն վիճակը արդեն նաև մարզերում է: Ըստ այդմ, եթե իրապես անկախ մասնագիտական ուսումնասիրություն կատարվի, գուցե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը չի անցնում 10-15 տոկոսը:

Ճիշտ է, այսօր էլ կան որոշակի քանակությամբ մեր հայրենակիցներ, որ դեռևս համակրում, նույնիսկ սիրում են Նիկոլ Փաշինյանին, հավանություն են տալիս նրա քայլերին, ընդ որում՝ առավելապես հրապարակային, սոցիալական ցանցերում, ուստի պատահական չէ տպավորությունը, որ կարծես վճարվեն դրա համար: Այնուամենայնիվ, դա ավելի շատ նման է աղանդավորական «սիրո», և վստահաբար այդ տեսակի մարդիկ իրականում մեծամասնություն չեն կազմում: Զարմանալի չէ, որ նույն Փաշինյանը, որ Հանրապետության հրապարակում 70 հազարանոց հանրահավաքներ էր անում 2018 թվականին, վերջին 3 տարվա մեջ, լինելով իշխանություն, չի կարողացել անգամ 10 հազարանոց հանրահավաք անել. վերջին հանրահավաքը, ըստ իշխանամերձ հաշվարկների, հազիվ ձգել է 4800 հոգու, չնայած որ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր կոչ արել գալու, անձամբ էլ ելույթ էր ունենում։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է ոչ թե ժողովուրդը, այլ կորցնելու ահ ունեցող քպականներն ու, որպես վահան, իրավապահ համակարգը, որը հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը երկարաձգելու գործով՝ անկախ նրանից, թե ինչ է սպասվում պետությանը: Այս ընթացքում մի շարք փորձագետներ մեզ հետ նշում են, որ անգամ եթե ռեպրեսիվ, բռնապետական մեթոդներ կիրառի, այդ թվում՝ ոստիկանական, Նիկոլ Փաշինյանը որևէ ընտրության դեպքում այլևս հաղթելու շանս չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում