Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե Հովհաննիսյան

«Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց թիվն անցնում է հարյուր հազարը, հաստատվել են Հայաստանում: Ունեն բնակարանային ու կենցաղային բազում խնդիրներ, և եթե այս օրերին բացառապես գլխին տանիք ունենալու առաջնահերթությունն է, ապա օրեր անց առաջ է գալու աշխատանքի տեղավորվելու հարցը, իրենց մասին հիշեցնելու են նաև մյուս խնդիրները: Հայաստանի պետական բյուջեն կկարողանա՞ սպասարկել առաջ եկող ֆինանսական ծախսերը՝ իր քաղաքացիներին արժանապատիվ կյանք ապահովելու առաջնահերթությունը նկատի ունենալով: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ընդգծում է՝ այս պահին բյուջեն կարող է բավարարել:

«Տարիներ շարունակ Հայաստանի բյուջեից և՛ վարկի, և՛ աջակցության տեսքով Արցախի Հանրապետությանը տրամադրվել է գումար: Ընդամենը պետք է բյուջեում վերաձևակերպում իրականացնել և արցախահայության՝ Հայաստանում արժանապատիվ կյանքի պայմաններն ապահովել: Այստեղ ուղղակի կա ծախսման ուղղությունների և, ինչպես ասում են, ծախսային հոդվածների արդյունավետության և երկարաժամկետության խնդիրը: Այս պահի դրությամբ բնական է, որ Հայաստանն առաջիկա մի քանի ամիսներին պետք է սոցիալական բեռ սպասարկի, այսինքն՝ բնակարանային ֆոնդով ապահովի, շատ դեպքերում վարձավճարները վճարի և այլն:

Սրանով երկու հարց պետք է լուծի: Նախ՝ տեսնի՝ արցախահայությունն ապրելո՞ւ է Հայաստանում, թե՞ արտագաղթելու է, սա շատ կարևոր հարց է, պետությունն ամեն ինչ պետք է անի, որ չարտագաղթեն և մնան Հայաստանում, երկրորդ՝ ծախսային քաղաքականությունն ուղղի նրանց համար երկարաժամկետ կայունության հիմնասյուներ ստեղծելուն: Ի՞նչ է սա նշանակում: Ոչ թե պետք է, ինչպես արդեն հայտարարում են, որոշակի չափով գումարային օժանդակություն տրամադրի, խոսքը 100 և 40 հազարների մասին է, այլ այս ընթացքում պետք է ձեռքները ծալած չնստեին և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները: Գիտեին, որ իրենց քաղաքականությունը տանում է սրան, արդեն մեկ տարի բացահայտ քննարկվում էր Արցախից ընդհանրապես հրաժարվելու հարցը, տրամաբանական էր, որ սրանց գործողությունների արդյունքում սա է լինելու: Պետք է խնդիրների ամբողջական գույքագրում իրականացնեին, առաջին հերթին սկսեին մարդկանց հմտությունների արձանագրություններ կազմելուց: Օրինակ՝ մեր 100 հազար հայրենակիցների որքան հատվածն է որպես ֆինանսիստ աշխատելու, քանիսն ունեն իրավաբանական գիտելիքներ, քանիսը գյուղատնտեսական աշխատանքների հմտություններ ունեն և այլն: Սա չեն կատարել և մնացած ամեն ինչը չեն կատարել, որ հայրենազրկվել ենք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ առաջիկա առավելագույնը 10-20 օրվա ընթացքում այս արձանագրությունները պետք է կազմեն և սկսեն մեր հայրենակիցներին Հայաստանի ամբողջ տարածքում բնակեցնելու կամ վերաբնակեցնելու գործընթացը՝ ըստ հմտությունների, մասնագիտությունների և այլն:

«Պետությունը պետք է լծվի մասնավոր՝ տնտեսության իրական հատվածի հետ համատեղ այդ մարդկանց աշխատանքի խնդիրն ապահովելու հարցին: Եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ: Այս գումարները կարող ենք ծախսել պետության հաշվին որոշակի խավին բնակֆոնդով ապահովելու նպատակով, լրացուցիչ աշխատատեղեր, գործարաններ ստեղծելու կամ գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ: Եթե այդ գումարները ծախսվեն թիրախային, և դրանցից հաշվարկվի մարդկանց հատուցվող զուտ եկամուտը աշխատավարձի, շահաբաժնի տեսքով և այլն, պետությունն արդեն կարող է շատ հեշտությամբ սոցիալական ծրագիր իրականացնել: Օրինակ՝ տարբեր մարզերում բնակֆոնդի շինարարություն սկսի հենց արցախահայության համար՝ հաշվարկելով, որ նրանց աշխատավարձի մի մասն ուղղվելու է այդ բնակարանի գումարի՝ հիփոթեքի կամ պետությանը երկարաժամկետ մարման տեսքով ծախսերի սպասարկմանը, մնացածն ուղղվի մարդկանց մյուս ծախսերին: Այս ուղղությամբ պետք է գնան ծախսերը, եթե ցանկանում ենք հաջողել: Եթե չենք ցանկանում հաջողել, իսկ վաղն ասելու են, թե ինչ անենք, բյուջեն չբավարարեց, պետք է այդ սոցիալական քաղաքականությունը շարունակեն, մարդիկ մեկ տարի հետո կհիասթափվեն Հայաստանից, կարտագաղթեն, և կկանգնենք նոր աղետի առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Սարգսյանի խոսքով, այս ամենը պետք էր սկսել «երեկվանից»: «Այսօր բոլորիս, ոչ միայն պետության խնդիրն է մարդկանց տանիքով ապահովելը: Բայց անորոշությունն ամենավատ բանն է մարդու կյանքում: Այսօր մարդուն ապահովում ենք տանիքով, բայց նա չգիտի, թե որքան ժամանակ է այդ բնակարանում ապրելու, որքան ժամանակ հետո է վարձակալության վճար վճարելու, որքան ժամանակ է շարունակվելու պետության աջակցությունը: Այս պահի դրությամբ բոլորս պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը, եթե ունենք սեփական տարածքներ, դրանք անվճար հատկացնենք մեր հայրենակիցներին և այլն, չնայած, ավաղ, մեր հայրենակիցների ոչ մեծ հատվածն է այդպես մտածում:

Պետության կառավարիչները, որոնք բոլոր հմտություններից զուրկ են, պետք է այս առումով ականջալուր լինեն հասարակության ավելի հասկացող և տրամաբանող հատվածին և ապահովեն այսրոպեական խնդիրը, բայց զուգահեռ մարդկանց չթողնեն անորոշության մեջ, չթողնեն, որ նրանք հայրենազրկված, տնազրկված ու կաշկանդված վիճակի մեջ մնան, այլ անմիջապես լուսավորեն նրանց և ասեն, որ, օրինակ՝ 10 օրից աշխատանք կունենաք, 20 օրից բնակարանային շինարարությունը կսկսվի և այլն: Համայնքապետարաններ, գյուղապետարաններ, սոցիալական ծառայություններ, բոլորը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատեն մեր հայրենակիցների հետ: Պատգամավորներն Ազգային ժողովում քննարկում էին, ասենք, Հռոմի ստատուտը և զավզակություններ անում, անբովանդակ խոսակցություններ վարում: Բայց նրանք պետությունից աշխատավարձ են ստանում, սա համարվում է պետության միջոցների վատնում: Կարող էին այդ հարցի քննարկումը հետաձգել քսան օրով, և այդ նույն պատգամավորները 24-ժամյա ռեժիմով աշխատեին սոցիալական ծառայությունների ու համայնքապետարանների հետ և լուծեին արցախահայության խնդիրները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց անկարողությունը, դիլետանտությունը, անհայրենիքությունը և այլն»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ամփոփում ենք զրույցը հարցով՝ Արցախի հանձնումը ի՞նչ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: «Հացահատիկային մշակաբույսերից սկսած՝ Արցախում աճեցվում կամ արտադրվում էր այնքան, որ բավարարում էր ներքին պահանջարկը և մեկ քառորդի չափով միջինացված արժեքով արտահանվում էր Հայաստան: Այն ուներ և՛ տեղական արտադրություն, և՛ Արցախից ներմուծում, այդ առումով Ռուսաստանից շատ կախված չէր: Հիմա ամբողջությամբ կախվածություն ենք ձեռք բերում Ռուսաստանից, ընդ որում՝ զուգահեռ Ռուսաստանին դարձնում ենք մեր թշնամին: Եթե արդեն նրանց դիվանագետներն են սկսել օգտագործել թշնամի տերմինը, ուրեմն հարցը շատ լուրջ է: Տնտեսության մասին խոսելիս հաջորդ գործոնը անվտանգությունն է, Արցախը Հայաստանի անվտանգության դարպասն էր: Հիմա այդ դարպասի կորստով տնտեսությանը և ներդրումներին լուրջ վնաս ենք հասցնում:

Սահմանամերձ հատվածներում կորցնում ենք, վերահսկողությունից դուրս ենք պահում, նորից անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք սկսում մշակաբույսերի մշակմամբ և անասնապահությամբ զբաղվել: Մեր խոտհարքները, արոտավայրերը կրճատվում են, և գյուղատնտեսության առանց այն էլ աղետալի վիճակում էլ ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Կրճատվում է մսի արտադրությունը, բուսաբուծությունը և այլն: Հետևաբար կախվածություն ենք ձեռք բերում աշխարհից: Նախատեսվում է բացել Թուրքիայի հետ սահմանը, Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու փոխարեն թուրքական էժան բանջարեղենն ենք ներմուծելու Հայաստան՝ մեր երկրի տնտեսական անվտանգությունն էլ ավելի վտանգելով: Այսօր Հայաստանում ավելանալու է սպառումը և աշխատուժը, որը երբևիցե չի կարող համեմատվել հայրենիքի, տնտեսական անվտանգության, գյուղատնտեսական պոտենցիալի կորստի հետ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում