Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Հացադուլ հայտարարած 27-ամյա տղամարդու մայրը պնդում է՝ իր որդին անհիմն է բանտում՝ աղջկա պատճառովԿինը սպանել է իր 6-ամյա երեխային՝ կարծելով, թե «հանում է նրա միջի դևերին»Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներԳազ չի լինիՀայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ գրեթե կես միլիոն արժողությամբ փեսայի ժամացույցըԼույս չի լինիՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսով

«Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա իրավիճակի վերաբերյալ դատողություններ անելիս չենք կարող հաշվի չառնել Հայաստանի քաղաքական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաները։ Իսկ դա առավել խորն ըմբռնելու համար պետք է դիտարկենք 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Խնդիրն այն է, որ 2018 թվականին իրականություն դարձավ «թավշյա հեղափոխություն» կոչվող երևույթը, որի արդյունքում երկրում հաստատվեց ամբոխավարությունը կամ օխլոկրատիան։ Այսինքն՝ ամբոխը դարձավ քաղաքական համակարգի առաջ շարժող ուժը, երբ երկրի կարևորագույն հարցերի լուծումը հայտնվեց այն ամբոխի ձեռքում, որը, ի տարբերություն հասարակության ադեկվատ հատվածի, աչքի է ընկնում իր կրթական ցենզի և ինտելեկտուալ զարգացման ցածր մակարդակով։

Նման դեպքերում ամբոխին կամ օխլոսին հիմնականում առաջնորդում են դեմագոգը կամ պոպուլիստների խումբը։ Իսկ մեր պարագայում այդ դեմագոգի դերակատարությունը ստանձնել էր Նիկոլ Փաշինյանը, որը, խաղալով ամբոխի հուզականության վրա և մեծ դժգոհություններ ու ատելություն գեներացնելով, կարողացավ հասնել իր բաղձալի երազանքին՝ իշխանությանը։ Արդյունքում պետական կառավարմանը վերաբերող խնդիրներին ժողովրդավարության չափանիշներին համապատասխան լուծում տալու փոխարեն, դրանց հանգուցալուծումն իրականացվեց օխլոսի ցույցերի, հավաքների ու զանգվածային անհնազանդության ակցիաների միջոցով, երբ անգամ վարչապետ ընտրելու գործը վերապահվեց փողոցին։ Սրան բնականաբար մասնակցեցին նաև մարդիկ, որոնք պարզապես դժգոհ էին առկա վիճակից ու փոփոխություններ էին ցանկանում, իսկ հիմա ուղղակի գլխներին են խփում:

Եվ պատահական չէ, որ հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արիստոտելը, օխլոկրատիան բնորոշում է որպես ժողովրդավարության այլասերված ձև։ Իսկ ժողովրդավարության այլասերումը և դրա հետևանք հանդիսացող անարխիան իրենց հետ բերում են պետական ինստիտուտների արժեզրկման, երբ պետությունը սկսում է սպասարկել ոչ թե ժողովրդի, այլ ամբոխի և նրա կուռքը դարձած դեմագոգի շահերը։ Եվ այս տեսանկյունից հատկանշական է, որ օխլոկրատիայի դեպքում պետական պաշտոնյաների ընտրությունն իրականացվում է պատահականության սկզբունքով, և առավել բարձր են դասվում «հեղափոխական» շահերը, քան պրոֆեսիոնալիզմը։ Ուստի տվյալ դեպքում միամտություն էր ակնկալել, թե երկիրը իշխանափոխությունից հետո պետք է զարգանար առաջանցիկ տեմպերով։ Արդյունքում այս երկուսուկես տարվա ընթացքում ականատես եղանք պետական կառավարման համակարգի դեգրադացիային։

Իսկ մինչ օխլոսը հրճվում էր Նիկոլ Փաշինյանի փիառ ակցիաներից, լայվերից ու սելֆիներից, վերջինս այդպես էլ անկարող գտնվեց իր մեծ խոստումներն իրականություն դարձնելու հարցում։ Չէ՞ որ այդ նույն ամբոխը չի կարող ընդմիշտ կերակրվել ամեն ինչում նախկիններին և նրանց հետ կապված շրջանակներին մեղադրելու «կտերով»։ Եվ ահա ամբոխի առաջնորդը գտավ ելքը, վերջինս սկսեց ձախողումների մեջ մեղադրել ոչ միայն այդ նույն ամբոխին, որն իրեն սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը, այլ ամբողջ ժողովրդին։ Այդպես Փաշինյանը երկրի տնտեսական առաջընթացի բացակայությունը արդարացնելու համար մեղադրեց ժողովրդին, թե նրանք ծույլ են, աշխատել չեն սիրում, աղքատությունը գլուխներում է, անպատասխանատու են և այլն։

Իսկ երբ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողվեց և այն սկսեց ինտենսիվ ձևով տարածվել, Փաշինյանն այս անգամ ևս սկսեց մարդկանց մեղադրել, թե կարգապահ չեն ու համաճարակը տարածվում է նրանց՝ հակահամաճարակային կանոններին չհետևելու պատճառով։ Այս շարքը կարելի է երկար շարունակել: Եվ ահա սեպտեմբերի վերջին պատերազմի սկսվելուց հետո ռազմական գործողությունների ելքի շուրջ որպես գերագույն գլխավոր հրամանատար հիմնական պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն, Փաշինյանը կրկին ագնամ մեղադրեց ժողովրդին, թե անթասիբ են և չեն ցանկանում կռվել։

Հիմա էլ է այդ թեզը շարունակվում: Ստացվում է, որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո Փաշինյանը հանրությանն աստիճանաբար լուսանցք է մղում և ոտնատակ տալիս՝ ամրապնդելով իր անձնիշխանությունը, որը պատկերավոր կերպով կարելի է բնորոշել որպես «նիկոլակրատիա», որն իր դրսևորումներն է ստացել նաև մնացյալ բոլոր ոլորտներում՝ սկսյալ դատարանների մուտքեր փակելուց, ընդդիմադիրների հանդեպ սարքովի գործեր «կարելուց» մինչև հանրության պառակտում և թշնամանքի հրահրում: Նրա հույսը դարձյալ օխլոսն է...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում