Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»Ճապոնիայում ստեղծել են ճկուն արևային մարտկոց՝ ռեկորդային 26.5 % արդյունավետությամբ, որոնք խոստանում են հեղափոխություն վերականգնվող էներգիայի ոլորտում Սրանք ամեն ինչ ջարդել, թալանել ու ավերել են. քաղաքացիԱյս վարչախումբն իր բնույթով քրեաօլիգարխիկ է. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի․ ՈւիթքոֆՈՒՂԻՂ. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում կրակոցների մասին107 տարի անց «Հայաքվեն» հիշեցնում է Սարդարապատի պատգամը Մի շարք հասցեներում լույս չի լինիՄայիսյան հերոսամարտերի խորհուրդը բացառիկ համախմբվածությունն ու կռվով պաշտպանված հողն է. Չալաբյան Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»Արթիկում ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակովԻրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացՈչ թե հանրային օգուտի, այլ քաղաքական շահի գործիք. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ներքին աջակցություն, վստահաբար, չունեն». «Փաստ» Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ» Չի մերժում, բայց համոզում է․ «Հրապարակ»«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ)Ուշագրավ պատկեր. քպական դատավորներ՝ «Մարտի 1»-ի գործով. «Փաստ» Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ» Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը. «Հրապարակ»
Ժամանց

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը կներկայացնի Yan Girls խումբը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան եւ Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաեւ հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն եւ ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարեւորության, ինքնավստահության եւ լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: 

Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին: 

Աիդան 9 տարեկան է, սիրում է K-pop ու Hip-hop ոճերը, լսում է BlackPink, Triple Charms, BTS խմբերին, հաճախել է պարի և վոկալի դասերի, երազում է ունենալ պարի և վոկալի սեփական դպրոցը: Ազատ ժամանակ զբաղվում է սերֆինգով: 

Նենսին 11 տարեկան է, երգարվեստից բացի հետաքրքրված է նկարչությամբ, K-pop-ի սիրահար է՝ Black Pink, BTS: Հաճախում է Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելը նրա մեծ երազանքն է: 

Սյուզաննան 10 տարեկան է, սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում բարձր առաջադիմությամբ, նվագում է դաշնամուր: Հաճախում է նաեւ գեղարվեստական մարմնամարզության: Սիրում է ժամանակակից երգեր և ազատ ոճի պարեր: Սյուզաննայի լավագույն ընկերն իր շնիկն է, որն էլ առաջինը լսում է նրա բոլոր երգերը: 

Կամիլան 11 տարեկան է, հաճախում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, նվագում դաշնամուր և թմբուկ: Վոկալով զբաղվում է 4 տարեկանից: Սիրելի արտիստներն են Բրունո Մարսը, Մայքլ Ջեքսոնը, իսկ կոմպոզիտորը՝ Յոհան Սեբաստիան Բախը: Երազում է դառնալ հայտնի երգչուհի: 

Նանեն 11 տարեկան է, 4 տարեկանից զբաղվում է երգով ու պարով, սիրում է աշխատել տեսախցիկի հետ: Նկարահանվել է երաժշտական ծրագրերում,գովազդային տեսահոլովակներում: Հոբբին նկարչությունն է: 

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: