Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Լույս չի լինիՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ Վարդանյան

Խոշոր հարկատուների ցանկում որո՞նք են առաջատարներն ըստ ոլորտների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով: Զուտ թվային կոմպոնենտից զատ, այն հետաքրքիր է նաև իր կառուցվածքի առումով, մասնավորաբար այն տեսանկյունից, թե որ ընկերություններն են առաջատար իրենց ոլորտներում: Ի մասնավորի, հանքարդյունաբերության ոլորտում մրցակցությունից դուրս է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ մոտ 52,3 մլրդ դրամ հարկով: ԶՊՄԿ-ն ոչ միայն ոլորտի, այլև ընդհանրապես բոլոր հարկատուների անփոփոխ առաջատարն է:

Ծխախոտի արտադրության առաջատարը վճարված 31 մլրդ դրամ հարկով «Գրանդ տոբակոն» է, որը երրորդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ինչ վերաբերում է բանկերին, ապա նրանցից 9-ը առաջին հիսնյակում են, իսկ ոլորտի առաջատար եռյակն այսպիսի կազմ ունի՝ «Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա»: Ուշագրավ է, որ կապի հայաստանյան երեք օպերատորներն էլ՝ «Տելեկոմ Արմենիան», «Յուքոմը» և «ՄՏՍ Արմենիան», խոշոր հարկատուների լավագույն 30-ի մեջ են:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արցախի 097 կոդով հեռախոսահամարները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ այսուհետ սպասարկում է «Տելեկոմ Արմենիան», և չի բացառվում, որ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում վերջինիս հարկային ցուցանիշներն ավելի բարձր լինեն, չնայած այս տարվա առաջին ինն ամիսների ցուցանիշներով «Տելեկոմ Արմենիան» արդեն իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավական շատ հարկ է վճարել, ինչպես և, ի դեպ, «Յուքոմը», որը նույն ժամանակաշրջանի համեմատ առաջադիմել է 10 հորիզոնականով:

Ոչ ակլոհոլային խմիչքների ոլորտում առաջատարը «Կոկա-Կոլա Հելլենիկ բոթլերս Արմենիա» ընկերությունն է, ցեմենտի արտադրության ոլորտում՝ «Արարատցեմենտը», հրուշակեղենի ու, ընդհանրապես, այսպես ասած՝ «քաղցրեղենի» ոլորտում՝ «Գրանդ քենդին», իսկ ոգելից խմիչքների արտադրության ոլորտում՝ Երևանի կոնյակի գործարանը: Մսամթերքի արտադրության առումով ընդգծված առաջատարն անփոփոխ է. խոսքը «Աթենք» ընկերության մասին է, որը 2023 թ. առաջին կիսամյակի տվյալների համեմատ վերև է բարձրացել միանգամից 11 հորիզոնականով և լավագույն հարյուրյակում միակն է այս ոլորտում:

Նույնը կարելի է ասել նաև ավիաընկերությունների մասով. այստեղ էլ անվիճելի առաջատար կա՝ «Ֆլայուան Արմենիան», որը լավագույն հարյուրյակում 79-րդն է և դարձյալ «իր տեսակի մեջ» միակը հարյուրի մեջ: Բժշկական կենտրոններից առաջին հարյուրյակում «Էրեբունի» բժշկական կենտրոնն է (91-րդ հորիզոնական), իսկ բուհերից՝ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (99-րդ հորիզոնական):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում