Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամանատար է կալանավորվել պետական դավաճանության համարԵրևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զոհ, 12 վիրավորՄասկը հեռանում է պետական պաշտոնիցՀարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կnրծանվելԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց... Համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը. Հայկ Կոստանյան «Hayat Project» խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը համերգի ժամանանակ ընկել է բեմից (տեսանյութ)Երևանում մեքենաներ են այրվելՓոխհատուցում Զավենիչին. ՍԴ-ն նոր դատավոր կունենա Հայհիդրոմետից հորդառատ անձրևների մասին են հայտնում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորություն և այլ թեմաներ. Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվելՌուսաստանի պաշտպանության նախարարի զգուշացումը չարագուշակ է հնչում Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էՓաշինյանը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»Ճապոնիայում ստեղծել են ճկուն արևային մարտկոց՝ ռեկորդային 26.5 % արդյունավետությամբ, որոնք խոստանում են հեղափոխություն վերականգնվող էներգիայի ոլորտում Սրանք ամեն ինչ ջարդել, թալանել ու ավերել են. քաղաքացիԱյս վարչախումբն իր բնույթով քրեաօլիգարխիկ է. Արմեն Մանվելյան
Տնտեսություն

Հայաստանում գներն այնքան են բարձրացել, որ կարիք չունեն նոր բարձրացման

Նախորդ տարիներին գներն այնքան են բարձրացել, որ այսօր տնտեսվարողներն այլևս չունեն գների բարձրացման կարիք։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն այդ մասին ասել է «Սպուտնիկի» հետ զրույցում՝ մեկնաբանելով սպառողական գների վերջին ցուցանիշները։

Ըստ աուդիտորների պալատի նախագահի՝ թվերը բավականին հեռու են իրականությունից, որովհետև կազմակերպությունները հիմնականում տրամադրում են վիճակագրական հաշվետվություններ, որոնք չվերահսկվող են, պատժի չարժանացող և այս հաշվետվությունների մեջ իրականությունը չի արտացոլվում։

Ըստ Նաիրի Սարգսյանի՝ սպառողական գների միջինացված ցուցանիշի վրա ազդում են տարբեր ապրանքների շուկաների գները, այդ թվում այնպիսի ապրանքների, որոնք լայն սպառում չունեն, բայց դրանց գների փոփոխությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական ինդեքսի ցուցանիշը հոկտեմբերի դրությամբ կազմել է 0,1 %, մինչդեռ հունվարին և փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կազմել է 8,1 %։ Աուդիտորների պալատի նախագահը նշել է, որ 11 % գնաճը տեղի է ունեցել մեծ պահանջարկ վայելող այնպիսի ապրանքների շուկայում, ինչպիսին է տավարի և հորթի միսը։ 10 %-ով գնանկում է արձանագրել խոզի միսը։ Եթե համեմատում ենք այս երկու տեսակի մսերի գինը, ապա կարելի է ենթադրել, որ գնաճը միջինը եղել է 1 %-ի շրջանակներում, սակայն տնային տնտեսությունները սովորաբար մեկ տեսակ են ավելի շատ օգտագործում և արդյունքում հնարավոր չէ ասել, թե իրական գնաճն ինչ ազդեցություն է ունեցել տնային տնտեսությունների վրա։ Նույն կերպ կաթնամթերքը թանկացել է 5,5 %-ով, պահածոյացված կաթը՝ 10,5 %-ով, պանիրը՝ 6,6 %-ով, բրինձն, օրինակ, էժանացել է 4,3 %-ով, ալյուրն ու ձավարեղենը՝ 11,2 %-ով։

Նաիրի Սարգսյանը կարծիք է հայտնում, որ մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի թիրախային ցուցանիշի մակարդակում՝ 4-4,5 %-ի սահմաններում՝ հաշվի առնելով գնաճի տեմպը, սակայն թե ի՞նչ իրական վնասներ կկրի հանրությունը բարդ է ասել։

Աննա Սարիբեկյան