Շուրջ հինգ ամիս ապօրինի կալանքի տակ է պահվում Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանը

«Հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող գնդապետ Ասլանյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Միևնույն նախագահողի կողմից կայացվել է կալանքը երկարացնելու որոշումը, և մերժվել կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Ուշագրավ է, թե ինչ անհիմն մեղադրանքով և անպատշաճ պատճառաբանությամբ է ֆորմալիզացվում զինվորական մարդուն ազատությունից զրկելը։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած գնդապետ Ասլանյանը մեղադրվում է այն զենքն ու ռազմամթերքը պահելու համար, որն օրինական կարգով տրամադրվել է իրեն» - նշել է փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Ըստ պաշտպանի՝ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը, սակայն պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է նման տեսակի ենթադրյալ հանցագործության դեպքը ՀՀ քննչական կոմիտեում քննվելու փոխարեն քննվում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Նորայր Ասլանյանի նկատմամբ իրականացվողը դուրս է զուտ իրավական համատեքստից և ունի թաքնված այլ նպատակներ։

Մինչդատական վարույթի տվյալների գաղտնիությամբ պայմանավորված՝ պաշտպանական թիմի կողմից այս պահին ավել մանրամասներ չեն կարող ներկայացվել, սակայն նրանց համոզմամբ  գործի հիմքում իրավական առումով աբսուրդային մեղադրանք է։ Փաստաբաններն այդ մեղադրանքն ուղղակիորեն հերքող ապացույցները ներակայացրել են դատարան և վարույթն իրականացնող մարմնին, սակայն անհայտ պատճառներով այդ ապացույցներին ո՛չ դատարանը, ո՛չ էլ վարույթն իրականացնող մարմինը որևէ անդրադարձ չեն կատարել։

Նախկինում Նորայր Ասլանյանին կալանավորելու մասին որոշումներում իրավապահ համակարգը ներկայացնում էր երկու փաստարկ. առաջինը, որ զինվորականը կարող է խոչընդոտել քննությանը, քանի որ վայելում է հեղինակություն հանրության շրջանում, և երկրորդ՝ որ կարող է թաքնվել քննությունից՝ հեռանալով Արցախ։ Հինգ ամիս  քննությունը իրականացնելուց և Արցախի ամբողջական հայաթափումից հետո, ըստ փաստաբանների, առնվազն տարակուսելի է, թե որքանով են քննությանը խոչընդոտելու և Արցախ մեկնելու պատճառաբանություններն արդիական։

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ 2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը»,- նշված է հայտարարության մեջ։

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan