Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Մխիթարյանը և Սպերցյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում ենԲայրամովը Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարները և «խոչընդոտները»Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդՄեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում. Արմեն ԱշոտյանՈտնձգություն բժիշկների ու ՇՕ-ի վարորդների նկատմամբ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ Shamshyan-իցԱյո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է. հոգեթերապևտՇվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաինՀայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքումԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըԱդրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարըՄնանք մեր ինքնության մեջ, տեր կանգնենք մեր արժեքներին ու պետությանը. Արսեն Գրիգորյան«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում. ԿոստանյանIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԻրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.amՀարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը
Քաղաքականություն

Դեռ հարց է՝ ով ում է «հող» դարձրել ոտքերի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային և պետական ռեսուրսների արդյունավետ կառավարումը պայմաններ է ստեղծում պետության զարգացման և հանրային բարեկեցության համար։ Սրա մասին փաստում են այն երկրների օրինակները, որոնց դեպքում արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր է եղել հասնել հանրային ու պետական բարօրության։ Իսկ այս հարցում մեծ դերակատարություն ունի հաշվետվողականությունը, երբ իշխանությունները պետական միջոցները կառավարելու և ծախսելու հարցում հաշվետու են հանրության առաջ։

Հայաստանի համար միշտ էլ ակտուալ են եղել պետական միջոցները ոչ թիրախային օգտագործելու, անարդյունավետ ծախսելու, վատնելու, կոռուպցիոն նպատակներին ծառայեցնելու ու այլ արատավոր երևույթների կանխարգելման թեմաները։ Ու Փաշինյանը հմտորեն օգտագործեց այս թեմաների շուրջ հանրային դժգոհությունը, որպեսզի հասնի վարչապետի իր բաղձալի աթոռին։ Ընդ որում, նա հրապարակայնորեն հավաստիացնում էր, որ ինքը միայն մեկ գլխավոր նպատակ ունի, այն է՝ ծառայել ժողովրդին։ Ավելին, Փաշինյանն ընդգծում էր, թե իր իշխանությունն ընդամենը հող է ժողովրդի ոտքերի տակ, բայց նրա կառավարման ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ընդամենը մոլորեցնում են ժողովրդին՝ դարձնելով հող իրենց ոտքերի տակ։ Դրա մասին են վկայում իշխանությունների կողմից պետական միջոցների կամայական ծախսերը։ Այդ ամենի արդյունքում իշխանավորները հարստանում են ու կապիտալ կուտակում, սակայն ժողովրդի վիճակը չի բարելավվում։ Իսկ որոշումներ ընդունելիս նրանք միայն իրենց շահերով ու ագահությամբ են առաջնորդվում, այլ ոչ թե հանրության շահերով։

Գումարներ են վատնվում հանրության համար ընդհանրապես խնդիր չլուծող ուղղություններով։ Միաժամանակ տուժում են այնպիսի առանցքային ուղղություններ, որոնք կարող են հանրային կյանքի բարելավման համար էական նշանակություն ունենալ։ Օրինակ՝ կրթությանը կամ գիտությանը հատկացվող միջոցների հարցում կառավարությունը շատ խնայողաբար է գործում։ Պետական միջոցների մսխման օրինակները բազմաթիվ են։ Վերջերս իշխանություններն ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար հատկացրեցին միայն նոր ընտրված Երևանի քաղաքապետի երդմնակալության համար։ Տպավորություն է, որ իշխանություններն ուղղակի միջոցառումների առիթ են փնտրում, որ շռայլ ծախսեր անեն։ Սեպտեմբերի 23-ին Հայաստանի անկախության տոնի առիթով նախատեսում էին, որ պետք է տեղի ունենար ռեփեր Սնուփ Դոգի համերգը, որի համար մեծ գումարներ տրամադրվեցին պետական բյուջեից։

Փաշինյանն այդ համերգի «անհրաժեշտությունը» հիմնավորում էր նրանով, որ «դա կազմակերպում են Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել։ Հայաստանն ապրում է, զարգանում է, Հայաստանը կա և լինելու է»։ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններով պայմանավորված՝ Սնուփ Դոգի համերգը տեղի չունեցավ, ու պարզվեց, որ երգչին ամբողջությամբ վճարվել է 2,3 մլրդ դրամ։ Այսինքն, հարկատուների գումարներով չկայացած համերգի համար ահռելի գումար է վճարվել։ Հիմա էլ նոր ծախսեր են պլանավորում բոլորովին անհասկանալի այլ առիթներով։ Օրինակ՝ հաջորդ տարվա պետական բյուջեով 24 մլն դրամ կհատկացվի «Քաղաքացու օրը» նշելու համար։ Իրականում այդ օրը ոչ թե քաղաքացու օրն է, այլ իշխանությունների օրը։ Շռայլ ծախսերի իրականացման համար նույնիսկ մրցաշարեր են հորինվում։

Օրինակ՝ «Վարչապետի գավաթ» կոչվող սիրողական ինչ-որ մրցաշարերի վրա պետությունը ծախսել է շուրջ 340 մլն դրամ։ Ընդհանրապես անհասկանալի է, թե այդ մրցաշարն ինչ է տալիս հասարակությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե այդքան գումարով ինչքան խնդիրներ էր հնարավոր լուծել քաղաքացիների համար։ Մյուս կողմից էլ՝ մինչ քաղաքացիները մաքառում են իրենց սոցիալական վիճակը բարելավելու համար, իշխանությունները պետական բյուջեի միջոցները ծառայեցնում են կոնկրետ իրենց քմահաճույքներին։ Օրինակ՝ կառավարությունը 54 մլն դրամ է տրամադրում միայն ԱԺ նախագահի BMW-ին ուղեկցող նոր ամենագնացների համար։ Իսկ մինչ այդ էլ 90 մլն դրամ էր հատկացվել ԱԺ նախագահին նոր մեքենա գնելու համար այն դեպքում, երբ նախկինում եղած մեքենան դեռ կարող էր ծառայել։ Փաշինյանը ահռելի գումարներ ծախսեց կառավարական առանձնատների վերանորոգման համար, դա հերիք չէ, ամեն տարի նորից հսկայական գումար է տրամադրվում այդ նպատակով։

Իշխանությունների կողմից արվող անարդյունավետ ծախսերն այնքան շատ են, որ նույնիսկ դժվար է դրանք հատ-հատ թվարկելը։ Միևնույն ժամանակ, պետական գնումները հիմնականում կատարվում են մեկ անձից, և մամուլում շատ է գրվել դրանից բխող կոռուպցիոն ռիսկերի մասին։ Կատարվող ծախսերի մի ուղղությունն էլ բարձր պաշտոնյաների համար նախատեսված առատ պարգևավճարներն են այն դեպքում, երբ նրանց աշխատանքի արդյունավետությունը տեսանելի չէ, իսկ սովորական աշխատակիցները ստիպված են բավարարվել ընդամենը փշրանքներով։ Դրա համար էլ նախկինում պարտքով փաբեր հաճախող իշխանականները հիմա էապես բարելավել են իրենց սոցիալական դրությունը, նոր տներ, մեքենաներ են ձեռք բերել, իսկ մարդկանց թոշակները կամ աշխատավարձերը ընդամենը մի քանի հազար դրամով բարձրացնում ու դա դարձնում են մատի փաթաթան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում