Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Բայրամովը Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարները և «խոչընդոտները»Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդՄեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում. Արմեն ԱշոտյանՈտնձգություն բժիշկների ու ՇՕ-ի վարորդների նկատմամբ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ Shamshyan-իցԱյո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է. հոգեթերապևտՇվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաինՀայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքումԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըԱդրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարըՄնանք մեր ինքնության մեջ, տեր կանգնենք մեր արժեքներին ու պետությանը. Արսեն Գրիգորյան«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնnւթյան մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում. ԿոստանյանIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըԻրարամերժ հայտարարություններ՝ ԱՆԻՖ-ի հիմնադրամի կողմից 1,5 մլրդ դրամի ներդրում ստացած ընկերության գործունեության մասին. Hetq.amՀարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը պատճառվել է 179 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)Զոհվածների ծնողներին հայհոյողներ, գնացե´ք ձեր Ադրբեջանը. Դավիթ ՍարգսյանԻնչո՞ւ է Եվրոպայում նվազում արևային էներգիայի շահութաբերությունը Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

Ոչ միայն կարմիր լաթով ծաղրում է ցուլին, այլ նաև ծիծաղելով՝ այդ լաթը գցում է նրա աչքերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Սա ֆիասկո է, Փաշինյա՛ն. Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան գրչի մեկ հարվածով կհեռացնեն Հայաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի վարչապետը շարունակում է Անդրկովկասը ապակայունացնելու փորձերը, և նախորդ շաբաթներին նրան հաջողվել է սադրել միանգամից երկու խոշոր տերությունների՝ Ռուսաստանին և Թուրքիային։ Նոյեմբերի 6-10-ին Հայաստանը Հունաստանի և Կիպրոսի հետ համատեղ Նեա Պերամոսում (Հունաստան) անցկացրել է հատուկ նշանակության զորավարժություններ։ Քիչ է այն, որ Թուրքերը հավերժ հակամարտություն ունեն Աթենքի հետ, այդ թվում՝ Միջերկրական ծովի կղզիների շուրջ, Փաշինյանը նաև որոշել է ցուցադրաբար միավորել ուժերը կիպրոսցիների և հույների հետ՝ ընդդեմ Անկարայի։

Դժվար է ավելի վատ լուծում գտնել իր երկրի համար: Այսինքն, նա ոչ միայն կարմիր լաթով ծաղրում է ցուլին, այլ նաև ծիծաղելով՝ այդ լաթը գցում է նրա աչքերին։ Հետո էլ Հայաստանին հաջողվել է Փարիզից ստանալ 20 միավոր «Բաստիոն» զրահափոխադրիչներ, որոնք առաքվել են վրացական ծովային նավահանգիստներով։ Սա արդեն սադրանք է Ռուսաստանի նկատմամբ։ Մակրոնը, վրեժ լուծելով Աֆրիկայի համար, փորձում է մտնել Անդրկովկաս և հնարավորինս լոբբինգ է անում իր շահերը Հայաստանի միջոցով։ Մենք արդեն գրել ենք, որ Անդրկովկասում հակամարտության վերսկսումը գնահատում ենք չափավոր, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը չեն ցանկանում թեժ փուլ։

Այդ երկրներն իրենք են որոշելու Հայաստանի և Անդրկովկասի կառուցվածքի ճակատագիրը: Նրանք Անդրկովկասից տրանսպորտային հանգույց են կառուցում արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ։ Իսկ անգլո-սաքսոնները լարվածություն են տենչում: Փաշինյանն այսօր տարածաշրջանում հանդես է գալիս որպես գրգռիչ, սակայն Մոսկվան, Թեհրանը և Անկարան այդ պահվածքը չեզոքացնելու շատ արդյունավետ միջոց ունեն, այն է՝ Հայաստանին ուղղակի դուրս թողնել տարածաշրջանի բոլոր առևտրային միջանցքներից։ Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքն իր բոլոր երեք ճյուղերով շրջանցում է Հայաստանը, ինչպես և Միջին միջանցքը՝ արևելքից արևմուտք։

Այսինքն, Հայաստանի բոլոր հարևանները այս պահին շահում են առևտրից, իսկ Երևանը այդ ամենից դուրս է մնացել։ Փաշինյանի՝ իր տարածքը առևտրային այդ ճյուղերից մեկի մեջ մտցնելու փորձը մերժվել է բոլորի կողմից: Եվ քանի դեռ Փաշինյանը և նրա համախոհները կատարում են Արևմուտքի կամքը՝ փորձելով ապակայունացնել տարածաշրջանը, Հայաստանը կմնա տնտեսական շրջափակման մեջ։ Եվ ոչ մի ֆրանսիացի կամ ամերիկացի չի օգնի նրան: Իսկ եթե նա որոշի խառնաշփոթ ստեղծել, ապա հաջորդ քայլը կլինի առևտուրը կորցնելը։ Նայեք Երևանի հիմնական առևտրային գործընկերներին... Այսինքն, ընդամենը մեկ որոշում, և մեկ շաբաթից Հայաստանի ողջ առևտուրը կզրոյացվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում