Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»
Ջալալ Հարությունյանի նպատակն այն է, որ վաղեմության ժամկետն ավարտվի. Ցորի գործով նիստը լարված անցավԵրևանում բռնnւթյան ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ. ՆԳՆՀայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերՍտամբուլում բանակցություններից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու միջև. ՖիդանԹուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ուկրաինայի հետ Ստամբուլում կայանալիք բանակցությունների վերաբերյալ․ ՖիդանԵվրոպան Ուկրաինայի հարցում նոր ռազմավարություն է առաջարկելՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանԷսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ»Մխիթարյանը և Սպերցյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում ենԲայրամովը Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարները և «խոչընդոտները»Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդՄեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում. Արմեն ԱշոտյանՈտնձգություն բժիշկների ու ՇՕ-ի վարորդների նկատմամբ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց. մանրամասներ Shamshyan-իցԱյո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է. հոգեթերապևտՇվեդիայի թագավորական ընտանիքի անդամին ձերբակալել են գիշերային ակումբում. նրա մոտ հայտնաբերվել է կոկաինՀայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է․ Նաիրի ՍարգսյանԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումՀունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքումԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը
Մամուլի տեսություն

Նման աղմուկ-աղաղակի, «բերանբացության» իմաստը ո՞րն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատուկ ընդգծենք, որ հաջորդիվ հնչող հարցը հռետորական է: Կա՞ արդյոք նման մեկ այլ երկիր, նման մեկ այլ բանակ, որ «զինվում» է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը: Անցնենք ոչ հռետորական հարցերին ու փաստերին: Փաստ թիվ 1. Հայաստանը Ֆրանսիայից 20 հատ զրահափոխադրիչ է ձեռք բերել ու արդեն նաև հասցրել է վրացական Փոթի նավահանգստով ստանալ այդ «բեռն» ու, կարծում ենք, արդեն նաև հիշյալ փոխադրիչները փոխադրել են Հայաստան: Եթե նախկինում նման տեղեկատվության տողերիս հեղինակը տիրապետեր էլ, միևնույնն է, երբեք այն չէր հրապարակի: Որովհետև մենք ոչ միայն հարգում ենք օրենքն ու մեր երկրի քաղաքացին ենք, այլև գիտենք, թե ինչ ասել է՝ պետական, ռազմական գաղտնիք, գիտենք նաև, թե ինչու է կարևոր նման տեղեկությունների հետ կապված «բերանբացություն» չանելը:

Գիտենք, որ ցանկացած թշնամական հետախուզություն իրեն անհրաժեշտ տեղեկությունների մոտ 30-35 տոկոսը «քաղում» է, այսպես ասած, «բաց աղբյուրներից»: Բայց հիմա իմաստ չունի նման տեղեկությունները թաքցնել, քանի որ դեռ նույնիսկ հիշյալ զրահափոխադրիչները տեղ չհասած՝ իշխանական ու մերձիշխանական շրջանակները, իշխանական քարոզչամիջոցներն ու քարոզիչները մի առանձնակի ոգևորությամբ աղմկում են այդ ամենի մասին: Ոմանք այնպիսի պաթոսով են խոսում այդ 20 հատ զրահապատ «սեյֆերի» մասին, որ կարելի է կարծել՝ իրենք անձամբ են դրանց վերջին պտուտակներն ամրացրել հեռավոր Ֆրանսիայում ու Փոթի նավահանգիստ էլ իրենց մեջքի վրա են բերել: Հա, էլ ի՞նչ «ռազմական գաղտնիք» է հայտնի:

Օրինակ՝ հայտնի է, որ Հնդկաստանից էլ մի 150 հազար հատ նռնակ է Հայաստանը ձեռք բերել: Թե ռուսական նռնակներին ի՞նչ է եղել, որ հնդկականին ենք անցնում, հարցի մյուս կողմն է: Հնդկական է, թող հնդկական լինի: Ձեռք ենք բերել, լավ ենք արել, չուզողի ու չուզողների աչքն էլ հանել ենք: Բայց ո՞ւմ և ինչո՞ւ է պետք «տեղեկատվական արտահոսք» անել, թե կոնկրետ քանի հատ ենք ձեռք բերել: Որ ի՞նչ, էլի: Երևի նրա համա՞ր, որ թշնամին արագի մեջ հաշվի, թե Հայաստանի բանակի մոտոհրաձգային դասակի 1 հրաձիգին քանի՞ հատ նռնակ է հասնում: Դրա՞ համար է այդ թիվն ասվում: Ի դեպ, թշնամական հետախուզության և փաշինյանական պաշտոնյաների բերանբացության մասին: Դիմացեք. «Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի:

2010 թվականին 44 հազար ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44 հազարից դառնալով 24 հազար»: Գիտե՞ք, թե ով է սա ասել: Կարկառուն քպական, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը: Այսինքն, թշնամու հետախուզությունը բացարձակապես կարիք չունի էլ հավել յալ ճիգեր գործադրելու, որպեսզի հաշվարկի Հայաստանի բանակի զորակազմը, ժամկետայինների թիվը և դրա հետ կապված ինչ-ինչ հանգամանքներ: Խնդրեմ, Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը բացեիբաց հայտարարում է: Հա, ու նա համոզված է, որ սրանով ոչ մի պետական կամ ռազմական գաղտնիք էլ չի հանրայնացրել, չի հրապարակել, մի խոսքով՝ օրենք չի խախտել: Դե, իհարկե, չէ՞ որ իշխանական լինելն ինքնաբերաբար ազատում է օրենք խախտելու մեջ մեղադրվելուց, իսկ եթե խախտումը այնքան բացահայտ է, որ անհնար է անտեսել, ապա՝ դրա համար պատասխանատվության ենթարկվելուց:

Փաշինյանի իշխանության անդամ լինելն ընդհանրապես բոլորին ազատում է անհաշիվ բաներից. պատասխանատվություն, խիղճ, ազգային արժանապատվություն, օրենքի առաջ հավասարություն և այլն: Հետևաբար, կարելի է խորհուրդ տալ, որ քպականներն ավելի ծավալվեն, մի հատ էլ ասեն, թե որ զորատեսակում քանի հոգի է ծառայության մեջ, կոնկրետ ինչ սպառազինություն ունեն, 1 մարտիկի հաշվով՝ քանի փամփուշտ, զինվորական ճաշարանում ամեն մեկին քանի ելակ ու կոտլետ է բաժին ընկնում և այդպես շարունակ: Վերադառնանք բուն հարցին՝ հընթացս նկատելով, որ պարզապես թվարկել էինք վերջին ամենաթարմ ու առավել ճչացող օրինակները, որպես կատարված փաստեր: Ու նորից՝ նույն հարցը: Դե, հռետորականը. կա՞ աշխարհում որևէ այլ երկիր, որևէ այլ բանակ, որ զինվում է նման աղմուկ-աղաղակով, ինչ Հայաստանը:

Օրինակ՝ որևէ մեկը կարո՞ղ է որևէ բաց աղբյուր վկայակոչել և ասել, թե վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանը քանի՞ ԱԹՍ, քանի՞ հրթիռ, քանի՞ հրացան ու նռնակ է գնել: Կարևորը, ամեն դեպքում, «ինչո՞ւ»-ն է, այսինքն, ինչո՞ւ է Հայաստանն այդպիսի աղմուկ-աղաղակով «զինվում»: Համարձակվում ենք ենթադրել, որ աղմուկով «զինվելու» առանցքային նպատակը հենց… աղմուկն է: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, զուտ քարոզչաքաղաքական նկատառումներով, ավելի ձեռնտու է «օդ թնդացնել» զինվելու, ֆրանսիական զրահափոխադրիչներ կամ հնդկական նռնակներ ձեռքբերելու թեմաներով, քան ռեալ զբաղվել երկրի պաշտպանունակության կամ բանակի մարտունակության բարձրացման պրոբլեմներով: Իրեն բացառապես աղմուկ է պետք: Որովհետև նրա իշխանավարման «հացուջուրը» հենց այդ աղմուկն է, ավելի «քաղաքակիրթ» բառերով ասած՝ «փիարը»:

Հիշո՞ւմ եք, ինչպես էր ինքը՝ «գերագույն գլխավորը», «փիարվում» Սու-30-ի օդաչուական խցիկում սելֆի-մելֆի անելով: Հա, բայց երբ եկավ այդ ռազմական ինքնաթիռն օգտագործելու պահն ու անհրաժեշտությունը, ասացին՝ «առանց հրթիռների ենք առել դրանք»: Լսեք, իսկ կարո՞ղ է այդ հնդկական նռնակներն էլ առանց պայթուցիչների («զապալ») են, ֆրանսիական զրահափոխադրիչներն էլ (նրանք, որ ուկրաինացիները չէին ուզել, մեզ են տվել), օրինակ՝ ոստիկանության համար են, որպեսզի դրանցով էլ ավելի արդյունավետ ճնշեն իշխանության դեմ ցույց անող հայ մարդկանց...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում