Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունըՍա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին. Գագիկ Ծառուկյան Աշխարհը փոթորկած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգшմ ու անխnհեմ կամակատարներ․ Ասողիկ աբեղաՀայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները․ Արտյոմ ՎարդանյանՍխալ է հարցադրումը, թե ինչ պիտի անի եկեղեցին․ հարցադրումն ուղիղ հակառակն է՝ ինչ պետք է անեմ ես, մենք՝ եկեղեցու, և հետևաբար՝ պետության համար․ Վահե Հովհաննիսյան
Հասարակություն

Հայաստանը՝ «կա՛մ-կա՛մ» քաղաքականության ծուղակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ համաշխարհային գործընթացներում ժամանակակից միջազգային հարաբերություններին բնորոշ երևույթ է դարձել հակամարտությունների սրացումը։ Եվ հիմնական դիմակայությունն ընթանում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների միջև, որոնք իրենց առաջ աշխարհը վերաբաժանելու խնդիր են դրել, ինչի արդյունքների հիման վրա էլ ձևավորվելու է նոր աշխարհակարգը։ Իսկ այն միջին ու փոքր պետությունները, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական շահերի բախման ու հակասությունների կիզակետում, էապես տուժում են։

 

Օրինակ՝ Ուկրաինան, հայտնվելով Արևմուտքի ու Ռուսաստանի բախման կիզակետում, ներկայում դարձել է պատերազմական թատերաբեմ ու անխնա ձևով ավերվում է։ Թե ինչ տեղի կունենա Ուկրաինայի հետ ապագայում, դեռ պարզ չէ։ Բազմաթիվ վերլուծաբաններ նույնիսկ կանխատեսում են Ուկրաինայի բաժանումը կամ կիսվելը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Իսկ հնարավո՞ր էր խուսափել Ուկրաինայի ավերումից։ Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր էր, եթե այդ երկիրը բալանսավորված քաղաքականություն վարեր ու անխուսափելիորեն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն անդամակցելու հայտ չներկայացներ՝ արտաքին քաղաքականության ծանրությունը թեքելով միայն Արևմուտքի կողմը։

 
 
 

Ուկրաինան Արևմուտքի համար դարձել է գործիք ՆԱՏՕ-ի և եվրատլանտյան ինտեգրացիայի գոտին ընդլայնելու ու Ռուսաստանին թուլացնելու համար։ Բայց պատերազմի ավերները իր մաշկի վրա զգում է ոչ թե Արևմուտքը, այլ ուկրաինացի ժողովուրդը։ Ժամանակի ընթացքում Հայաստանը ևս հայտնվել է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման հարթակում, բայց Հայաստանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է ամեն կերպ բալանսավորել մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Չնայած Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու որոշում ընդունեց, այնուամենայնիվ, Երևանին հաջողվեց առաջընթաց ունենալ նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, և 2017 թվականին Ասոցացման համաձայնագրի փոխարեն ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Միանշանակ է, որ եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցեր «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքով կամ միակողմանիության տրամաբանությամբ, ապա էականորեն կտուժեր։ Մի դեպքում՝ կհայտնվեինք Արևմուտքի պատժամիջոցային մահակի ճնշման ներքո, իսկ մեկ այլ դեպքում՝ Ռուսաստանը կոշտ քայլեր կձեռնարկեր Հայաստանի դեմ։ Իսկ «և՛-և՛»-ի քաղաքականությունը կամ միաժամանակ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ աշխատելու կարողությունը հնարավորություն տվեց մեր երկիրը զերծ պահել ցնցումներից։ Սակայն ներկայում «և՛-և՛»-ի արտաքին քաղաքական սկզբունքն այլևս արդիական չէ Փաշինյանի իշխանության համար։ Վերջինս սկսել է դադարեցնել հայկական կողմի մասնակցությունը այն հարթակների աշխատանքներին, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է ստանձնել։

Օրինակ՝ Փաշինյանը հոկտեմբերին չմասնակցեց Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների գագաթաժողովին, իսկ նոյեմբերին հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։ Սեպտեմբերին Հայաստանն անգամ հետ կանչեց ՀԱՊԿ-ից իր մշտական ներկայացուցչին ու արդեն տևական ժամանակ դադարեցրել է այդ կազմակերպության հետ աշխատանքները։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանն իր արտաքին քաղաքականության վեկտորն ամբողջությամբ վերաուղղում է դեպի Արևմուտք։ Պատահական չէ, որ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը օրերս հայտարարեց, թե մտադիր են Հայաստանում ավելացնել Հայաստանի ներսում զինվորական դիտորդների թիվը, հնարավորություն գտնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Երևանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ դիտարկել վիզաների ազատականացման հնարավորությունները։

Եթե հաշվի առնենք, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամը Ռուսաստանին դիմադրություն ցույց տալու շրջանակներում ակտիվորեն զենք էր մատակարարում Ուկրաինային, ապա պարզ է, որ նույնը կարող է անել Հայաստանի հետ։ Մանավանդ հետաքրքիր է, որ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Ֆրանսիան Հայաստանին այնպիսի զենք է տրամադրում, որն ի սկզբանե Ուկրաինայի համար է նախատեսված եղել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրական է, որ Հայաստանը Եվրոպայից աջակցություն է ստանում, չէ՞ որ մեր երկիրը թուրքադրբեջանական սպառնալիքին դիմակայելու խնդիր ունի։ Բայց այդ դեպքում 2021 թվականին, երբ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք էր ներխուժում, ինչո՞ւ Եվրոպան նույնպիսի վճռականությամբ հանդես չէր գալիս Հայաստանին աջակցելու օգտին։

 

Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե մտադիր են դիվերսիֆիկացնել երկրի անվտանգությունը, բայց մեր պետությունն ամբողջովին հրում են դեպի Արևմուտք ու բացահայտորեն դա անում են ի հակադրություն Ռուսաստանի։ Պատահական չէ, որ վերջերս Հայաստանից Բրյուսել էին մեկնել արևմտամետ հատվածի ՀԿների ներկայացուցիչները և, այսպես կոչված, լիբերալ-սորոսականները, որոնց մասնակցությամբ էլ տեղի ունեցավ ՀայաստանԵվրոպա առաջին համաժողովը։ Համաժողովի ընթացքում հռչակագիր ընդունվեց, որում ընդգծվում էր, թե Հայաստանի ռազմավարական ապագան ԵՄ լիիրավ անդամակցությունն է։ Միևնույն ժամանակ, հռչակագրում հակառուսական շեշտադրումներ ներառվեցին՝ իմասնավորի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից դուրս գալու պահանջի տեսքով։

Ըստ երևույթին, այս հռչակագրի ընդունման հարցում խառն է նաև ՀՀ իշխանությունների մատը, քանի որ Բրյուսել մեկնածները, մեծ հաշվով, գործող իշխանության շահառու են, ակտիվ մասնակցություն են ունեցել 2018 թվականի իշխանափոխությանը և մինչ այժմ Փաշինյանի իշխանության կողքին են։ Բայց այսպիսի նախաձեռնություններով Հայաստանը մուտք է գործում շատ վտանգավոր գոտի, քանի որ Ռուսաստանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո կարող է անցնել կոշտ գործողությունների, իսկ մյուս կողմից էլ՝ մեծ է թուրք-ադրբեջանական ներխուժման հնարավորությունը։ Ուկրաինան ևս նման քայլերով սկսեց ընթանալ դեպի Արևմուտք, ու արդյունքում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ այդ երկրի հետ։ Իհարկե, տեղին է Ռուսաստանից դժգոհությունը, քանի որ իր դաշնակցին ինչպես որ պետք է, չի աջակցել, դրա համար անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ Մոսկվան փոխի իր դիրքորոշումը։ Բայց Հայաստանն եվրատլանտյան ռազմաքաղաքական միավորմանն ինտեգրելու միաբևեռ քաղաքականությունը կարող է մեր պետության համար նոր կորուստների պատճառ դառնալ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում