Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»Ճապոնիայում ստեղծել են ճկուն արևային մարտկոց՝ ռեկորդային 26.5 % արդյունավետությամբ, որոնք խոստանում են հեղափոխություն վերականգնվող էներգիայի ոլորտում Սրանք ամեն ինչ ջարդել, թալանել ու ավերել են. քաղաքացիԱյս վարչախումբն իր բնույթով քրեաօլիգարխիկ է. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի․ ՈւիթքոֆՈՒՂԻՂ. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում կրակոցների մասին107 տարի անց «Հայաքվեն» հիշեցնում է Սարդարապատի պատգամը Մի շարք հասցեներում լույս չի լինիՄայիսյան հերոսամարտերի խորհուրդը բացառիկ համախմբվածությունն ու կռվով պաշտպանված հողն է. Չալաբյան Հայրենիքի վաճառքի փորձը ձախողվելու է, այս վարչախումբը կանգնելու է հայ ժողովրդի դատի առաջ. «ՀայաՔվե»Արթիկում ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակովԻրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացՈչ թե հանրային օգուտի, այլ քաղաքական շահի գործիք. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ներքին աջակցություն, վստահաբար, չունեն». «Փաստ» Հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարայնությունն ու չօգտագործված ներուժը. «Փաստ» Չի մերժում, բայց համոզում է․ «Հրապարակ»«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ)Ուշագրավ պատկեր. քպական դատավորներ՝ «Մարտի 1»-ի գործով. «Փաստ» Ական՝ Հայոց բանակի, «դասակարգային» ռումբ՝ հասարակության համար. «Փաստ» Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը. «Հրապարակ»
Քաղաքականություն

ՔՊ-ն ուզում է ամեն գնով զավթել Ալավերդին, սակայն կարող է մնալ կոկորդին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամեն գնով ցանկանում է իշխանազավթում իրականացնել Ալավերդի քաղաքում։ ՏԻՄ ընտրություններից հետ ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունը հավասար՝ 10-ական մանդատ էին ստացել, իսկ Հայ ազգային կոնգրեսն իր մեկ մանդատով նախընտրեց համագործակցել «Ապրելու երկրի» հետ։

Մեկ տարուց ավելի «Քաղպայմանագիրն» ամեն ինչ արել է՝ խոչընդոտելու Ալավերդու իշխանության գործունեությունը, իմպիչմենթ հայտարարելու Ալավերդու համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին։

Օրեր առաջ ՔՊ-ն ինքնաբացարկի դիմում է պարտադրել «Քաղպայմանագիր» խմբակցության մի անդամի, որը դեմ էր Արկադի Թամազյանի հրաժարականին։ Ըստ ԶԼՄ-ների, ինքնաբացարկը պարտադրել էին տարբեր ճնշումների, ընդհուպ սպառնալիքների միջոցով, իսկ այդ գործում առաջին «ջութակը» եղել է Ալավերդու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, ներկայումս պատգամավոր Արեն Մկրտչյանի մայրը։ ՔՊ-ին հաջողվել է իր կողմը գրավել նաև ավագանու անդամներից մեկին և իմպիչմենթ հայտարարել տեխնիկայի գործ է։ Մյուս կողմից իշխանական ուժը մտավախություն ունի, որ կարող են խնդիրներ ծագել, «Ապրելու երկիրն» այս ընթացքում բավական լավ է աշխատել, և մեծ վարկանիշ ունի։

Սեպտեմբերից մինչ օրս ավագանու նիստեր անցկացնել չի հաջողվել, ևս երեք ամիս, և ավագանին օրենքի ուժով կլուծարվի, նոր ընտրություններ կնշանակվեն։ Այդ դեպքում էլ ՔՊ հաղթանակն ամենևին երաշխավորված չէ, Ալավերդիում սիրում և գնահատում են իրենց գործող քաղաքապետին և նրա թիմին, «Ապրելու երկիրը» կարող է ձևական մեղմիկ դիմադրելուց հետո համաձայնվել արտահերթ ընտրություններին, ինչից հետո ավելի վստահ հաղթանակ տանել «Քաղպամանագրի» նկատմամբ։ 

Հայկ Մելիքյան