Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կnրծանվելԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց... Համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը. Հայկ Կոստանյան «Hayat Project» խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը համերգի ժամանանակ ընկել է բեմից (տեսանյութ)Երևանում մեքենաներ են այրվելՓոխհատուցում Զավենիչին. ՍԴ-ն նոր դատավոր կունենա Հայհիդրոմետից հորդառատ անձրևների մասին են հայտնում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորություն և այլ թեմաներ. Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվելՌուսաստանի պաշտպանության նախարարի զգուշացումը չարագուշակ է հնչում Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էՓաշինյանը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»Ճապոնիայում ստեղծել են ճկուն արևային մարտկոց՝ ռեկորդային 26.5 % արդյունավետությամբ, որոնք խոստանում են հեղափոխություն վերականգնվող էներգիայի ոլորտում Սրանք ամեն ինչ ջարդել, թալանել ու ավերել են. քաղաքացիԱյս վարչախումբն իր բնույթով քրեաօլիգարխիկ է. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի․ ՈւիթքոֆՈՒՂԻՂ. Տիգրան Աբրահամյանը` Սյունիքում կրակոցների մասին107 տարի անց «Հայաքվեն» հիշեցնում է Սարդարապատի պատգամը Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քաղաքականություն

Դրսից վառվում է տունը, ներսում տատը հեքիաթներ է պատմում

Ամենադժվարը իրողությունն ընդունելն է։ Այսօր պատերազմ է, դաժան պատերազմ․ սա պետք է ընդունել։ Մինչև կրակը մեր հագուստի ծայրը չի բռնում, չենք ընդունում իրողությունը, որ տունը վառվում է։ Էլ ի՜նչ պետք՝ հասկանալու, որ չորս կողմից կրակի մեջ ենք, ընդունենք, որ պատերազմ է։ Թղթի նման Հայաստանի բոլոր ծայրեըը վառվել ու հավաքվել են  մոխրացած սևով  մի կետում։ Հավաքվել ու մտածում են, որ էլ չի վառվելու թուղթը, և այդ սևացած կետը դառնալու է մեր խաղաղության խաչմերուկը։

Արցախից մի փախստական կին հարցնում էր՝ քանի՞ անգամ բույն դնեմ, քանի անգամ տեղահանվե՞մ։ Ո՞րն է իմ տեղը։ Վառվող թղթի պես երկիրը փոքրանում և ինչ որ կետում ժամանակավոր  կանգնում է։ Մարդիկ հավաքվում են այդ ինչ որ կետում, մինչև բռնկվում է նաև այդ ինչ որ կետը։ Արյան, մահվան, խանձահոտն արդեն բոլորիս ռունգերում է, զգում ենք։ Պատերազմ է, ժողովուրդ։ Ու նման արհավիքային վիճակում հարցեր են ուղղվում «պարոն վարչապետ» աշխատող մարդուն, ու այդ հարցերը լինում են ասֆալտի, թոշակի, մանկապարտեզի վերնորոգման մասին։ Սա ի՜նչ թատրոն է, ինչու՞ է ոչնչացվում, դիմադրողականությունից զրկվում մի ողջ ժողովուրդ, որ սեփական անվտանգությունը թողած, սեփական հարյուր հազարավոր գաղթականները թողած ու նոր գաղթականներ ընդունելու շեմին ասֆալտն է նրան մտահոգում։ Մթության մեջ գտնվող մարդուն առաջին հերթին լույսն է հետաքրքրում։

Սա բնա՜զդ է, անգամ եթե գիտակցություն էլ չունենա մարդ, բնազդով կխոսի լույսի, փրկության մասին։ Փաշինյանի երեկվա կազմակերպած հարցազրույցը՝ ապտակ էր ժողովրդին, նրա գոյությանը։ Դա սարքած թատրոն էր, որպեսզի առանց այդ էլ ստորացված, պարտված, նսեմացված ժողովուրդը չընդունի պատերազմի իրողությունը և պատրաստ չլինի իրեն պաշտպանելու հետագա աղետալի փորձություններից։ Սա «խաղաղության խաչմերուկի բեմականացված փորձն էր» , որպեսզի մարդիկ իրենց գոյության ողջ ստրկությունը զգան և ապրեն պարոն վարչապետի նկարած աշխարհում։ Մենք ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան պատկերացնում ենք։ Դրսից վառվում է տունը, ներսում «տատը հեքիաթներ է պատմում»՝ երկա՜ր, քնեցնող․․․ Կերպարներ են ստեղծում, որոնք զբաղեցնում են մարդկանց․․․ Վեց ժամանոց կերպարներ։