Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
ԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»
Քաղաքականություն

Ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի ջրերը մի առվով չեն հոսում, ինչն արդեն ստիպված բարձրաձայնում են առաջատար ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս իր դատաքննությունից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, խոսել է իրեն և «Հանրապետական» կուսակցությանը թիրախավորելու մասին, նշել, որ ընդդիմադիր որոշ ուժեր ջուր են լցնում Հայաստանի գործող կառավարիչների ջրաղացին՝ թիրախավորելով իրեն և իր գլխավորած կուսակցությունը։ «Թիրախավորումներն ինձ համար սովորական երևույթ են արդեն 30 տարուց ավելի, ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև 90-ականների կեսերին նրանց ձայնակցել են մեր այսպես ասած տեղացիները, իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, ընդդիմադիրները գիտակցում են, որ, իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելել, որ ամենակարևորը ոչ թե իրեն, կամ իր թիմակիցներին թիրախավորելն է, այլ, որ այսօր թիրախավորված է Հայաստանը, Հայաստան պետությունն ու պետականությունը։

Իհարկե Սերժ Սարգսյանը կոնկրետ անուններ չի հնչեցնում, չի նշում, թե ովքեր են թիրախավորել «Հանրապետական» կուսակցությանը, առավել ևս դժվար է համարել, թե նա նկատի ունի գործող իշխանության բուծած փսևդոընդդիմադիրներին, կամ իշխանության հետ ասոցացվող այլ ուժերի։ Ըստ ամենայնի՝ խոսքը հենց արմատական կամ խորհրդարանում ներկայացված այլ խմբակցության մասին է, որտեղ երկու հիմնական ընդդիմադիր միավորումների միջև առկա խնդիրների մասին մենք բազմիցս արձանագրել ենք։

Ըստ էության՝ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ խնդիրներ կան «Հայաստան» դաշինքի հետ, որտեղից պարբերաբար քննադատություններ են հնչեցվում ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած վարչախմբի, այլ հենց ընդդիմադիր գործընկերների հասցեին։ Հանուն արդարության նշենք, որ «Հանրապետականը» կամ «Պատիվ ունեմը» ամենևին հետ չեն մնում այս առումով։ Իհարկե, ընդդիմության մեջ պառակտվածություն գցելը հենց առաջին հերթին բխում է Նիկոլ Փաշինայնի շահերից, նրան պաշտոնանկ անելու միակ հնարավոր տարբերակն ընդդիմության տարաձայնությունները մի կողմ դնելն է և համախմբված գործելը, հակառակ պարագայում Փաշինյանին կհաջողվի դեռ տևական ժամանակաշրջան մնալ իշխանության ղեկին։

Սոնա Անանյան