Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռшզմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ․ Տիգրան ԱբրահամյանՉինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների․ Պենտագոնի ղեկավարԱրեգակի վրա տեղի է ունեցել տարվա ամենամեծ զանգվածային արտանետումըԿԲ-ն չի փորձում բանկերին բերել ողջամիտ տնտեսվարման. Հրայր Կամենդատյան Հայաստանը կարիք ունի նոր քաղաքական ուժի. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ը կարող է ստիպել Ուկրաինային մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին. WPՆորանոր ցածրունքներ նվաճելովՎրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքըԱՄՆ-ն կանգնած է լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ․ BloombergԹուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է
Քաղաքականություն

Փաշինյանի համար հայրենասեր հայ սպաները թշնամի են՝ 5-րդ շարասյուն. Կարեն Վրթանեսյան

Սատանայի գործակիցների փնտրտուքից՝ մինչև 5-րդ շարասյան բացահայտում. թավշյա խրոնիկան չի ավարտվում: Թավշյա իրադարձություններից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը երկրում սկսեց փնտրել «որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները»: Այդ վեհ առաքելության համար նա անգամ հանձնարարություն իջեցրեց Ազգային անվտանգության ծառայությանը:

Սատանայի գործակիցների փնտրտուքը չավարտած՝ արդեն մեկ տարի անց Փաշինյանը սկսեց փնտրել 5-րդ շարասյուն. 44-օրյա պատերազմից հետո, պարզվեց, որ հենց այդ 5-րդ շարասյան պատճառով ենք պարտվել:

«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն»,- մարտին հրավիրված ասուլիսում հերթական մեղավորին մատնանշեց նա:

Իսկ օրերս էլ վստահեցրեց՝ բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հատկապես վերջին հայտարարությանը՝ արձագանքեց. «Իրականում, խոսքը բանակը հնարավորինս ոչ մարտունակ դարձնելու, հնարավորինս մեծ թվով հայրենասեր սպաների շարքից հանելու մասին է՝ լինի քրեական հետապնդումներով, ճնշումներով կամ այլ կերպ:

Իր համար, երևի թե, հայրենասեր սպան 5-րդ շարասյուն է, ինչը տրամաբանական է հնչում, եթե հաշվի առնենք, որ նա ներկայացնում է Ադրբեջանի շահերը Հայաստանում: Պարզ է, որ հայրենասեր հայ սպաներն իր համար թշնամի են լինելու»: