Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներԳազ չի լինիՀայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ գրեթե կես միլիոն արժողությամբ փեսայի ժամացույցըԼույս չի լինիՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցըFEAS Չեմպիոնների լիգայի բրոնզե մրցանակն Ամերիաբանկինն էԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՎրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին ԼարսովԲոլոր երկրները սպшռնալիքի տակ են կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով. ՀՄԿ գլխավոր քարտուղարԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը

««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաքվեի» ներկայացրած օրինագիծը: Մինչ այդ՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որի ժամանակ, ինչպես նշում է «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սարգսյանը, նախաձեռնությունը կարողացավ ապահովել հանրային դաշտի լայն ներկայացվածություն: «Ներկա էին խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների ներկայացուցիչներ, «Հայաքվեի» ակտիվի մեծագույն մասը, տարբեր ոլորտների հասարակական գործիչներ, նաև արցախցիներ: Ներկաներն իրենց խոսքն ասացին հաջակցություն «Հայաքվեի»:

Դեկտեմբերի 4-ին կայանալիք քննարկման մասով ակնկալիքներն առանձնապես մեծ չեն, բայց, բնականաբար, մեր տրամադրվածությունն է գնալ մինչև վերջ և ավելի քան 58 հազար քաղաքացու ձայնը լսելի դարձնել Ազգային ժողովի հատկապես իշխանական խմբակցության պատգամավորներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Մանրամասնում է, թե ինչու է այս նախաձեռնությունն ուղիղ ժողովրդավարության իմաստով շատ կարևոր: «Սա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունն է, այսինքն՝ այս օրինագծի հեղինակները տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոչ թե պատգամավորները կամ կառավարությունը: Քաղաքական այն ուժը, որի անվան մեջ կա քաղաքացիական բառը և որը հռչակել է քաղաքացու օր, պետք է որ տրամաբանորեն ելներ այն կանխավարկածից, որ քաղաքացիների նախաձեռնությամբ օրինագծի մուտքագրումն ԱԺ առաջնահերթության կարգով պիտի քննարկվի և քվեարկվի դրական:

Բայց հաշվի առնելով իրենց ընդհանուր տրամադրվածությունը, ելույթները, վերջին ամիսներին «Հայաքվեի» դեմ տարած ուղղորդված արշավը, թե իբր «Հայաքվեն» պատերազմ է բերելու, առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք: Չենք բացառում, ավելի ճիշտ՝ հակված ենք նրան, որ իրենք, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտան մեր օրինագծին: Բայց նույնիսկ դրանից հետո այդ օրինագիծը մտնելու է Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ և այդտեղ արդեն անվանական քվեարկությամբ երևալու է, թե ով ով է: ՔՊ-ական պատգամավորներից յուրաքանչյուրն անհատական պատասխանատվություն է կրելու իր քվեարկության համար, քանի որ մի բան է երկրի փաստացի ղեկավարի կողմից ասված քաղաքական արտահայտությունը, թե ինքը ճանաչում է Արցախն ու անկլավները Ադրբեջանի կազմում, մեկ այլ բան է խորհրդարանական երկրի քաղաքական մեծամասնության պատգամավորներից յուրաքանչյուրի վարքը, ընդ որում՝ քվեարկությունը բաց է և անվանական:

Բոլոր նրանք, ովքեր «Հայաքվեի» նախագծին դեմ են քվեարկելու, մեղսակից են դառնալու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, ցեղասպանությանը:«Հայաքվեին» դեմ քվեարկելը մենք նույնականացնում ենք նոր կապիտուլ յացիային կողմ քվեարկելուն: Այս երկուսի միջև հավասարության նշան ենք դնում»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում