Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը մենք նշում ենք որպես Մանուկների տոն. Ավետիք ՉալաբյանԴատարաններից մինչև աղբահանություն` ամեն ինչ ձախողել են. քաղաքացիԱՄՆ նախկին պետքարոտւղար Պոմպեոն քննադատել է Թրամփին. շարժվում ենք դեպի մի նոր «Մինսկի համաձայնագիր»Հացադուլ հայտարարած 27-ամյա տղամարդու մայրը պնդում է՝ իր որդին անհիմն է բանտում՝ աղջկա պատճառովԿինը սպանել է իր 6-ամյա երեխային՝ կարծելով, թե «հանում է նրա միջի դևերին»Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներԳազ չի լինիՀայկական սենսացիոն «դարի հարսանիքը». 300,000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին եւ գրեթե կես միլիոն արժողությամբ փեսայի ժամացույցըԼույս չի լինիՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխաԻնչից են Փաշինյանն ու իր կինը փորձում շեղել հանրության ուշադրությունը (տեսանյութ)«Կամուրջ» հասարակական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվելՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջԽստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ․ ՆԳՆԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայրԼույս անապատում. նորարարական արևային էներգիայով աշխատող կայանքները գիշերն ուղղահայաց ճառագայթ են արձակում մոլորվածների համար Խաղաղության փաստաթուղթը Հայաստանը կազմաքանդող թուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը․ ՄարուքյանԶրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցը
Հասարակություն

Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին

Ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է Երևանի կենտրոնում դեկտեմբերի 8-ին իրենց լկտի պահած Ռուսաստանի երկու քաղաքացիների։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նրանք վնասել էին Երևանի Թումանյան 29 հասցեում գտնվող արագ սննդի կետի գուքը, մրգերը նետել աշխատակցի վրա։ Մաշտոցի պողոտայում գետնին են նետել վաճառքի կետի ծաղիկները և տրորել՝ գործողությունները զուգորդելով հայոյախառն արտահայտություններով, սպառնացել են տարեց մի կնոջ։

Ըստ իրավապահների՝ նույն օրը գիշերը նրանց ձերբակալել են, սակայն սոցիալական ցանցերում տեսանյութեր են շրջում, թե ինչպես մի խումբ դիմակավորված անձինք հենց տան մեջ հայտնաբերել են լպիրշ պահվածքով հայտնի ռուս աղջկան, կտրել նրա մազերը և ինչ-որ նյութ լցրել նրա գլխին։ Իրավապահները երկու դեպքով էլ քրեական գործ են հարուցել, որը քննում են միասին։

Այս դեպքը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում պետություն և իրավապահ համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, եթե լիներ, նախ դրսից Հայաստան տեղափոխվածներն իրենց այսպես չէին պահի և երկրորդ՝ տեղեկություն տարածելուց անմիջապես հետո կձերբակալեին՝ թույլ չտալով հաշվեհարդար տեսնել թեկուզ լպիրշ մի արարածի հանդեպ։

Ի դեպ, ըստ տելեգրամյան որոշ ալիքների, ձերբակալված ռուսներից մեկը, որը թմրամոլ է, սերտ կապեր ունի ոմն բարձրաստիճան ոստիկանի զարմիկի հետ։ Ընդսմին սա ցույց է տալիս Հայաստանում պետական իշխանության չափազանց թույլ և խղճուկ լինելու փաստը, և հանրությունը ստիպված մնում է հաշվեհարդարի հույսին։ Բնականաբար նման դեպքերը լրջորեն ազդում են երկրի միջազգային հեղինակության վրա, սակայն հայ հասարակությունն էլ իրավունք ունի պաշտպանված լինել իր սեփական երկրում, որևէ ռելոկանտի, կամ Հայաստան տեղափոխվածի կողմից նվաստացումների չարժանանալ, ավելին, պետությունն ինքն է պարտավոր կանխել և խստորեն պատժել, եթե իրավապահ համակարգը ժամանակին արձագանքեր, ապա նման դեպքեր բնականաբար չէին լինի։

Նիկոլ Փաշինյանը սիրում է անընդհատ խոսել ոստիկանության բարեփոխումների մասին, հայտարարել, թե իբր իր կերտած ժողովրդավարական պետությունը շատ ավելի ուժեղ է արձագանքելու տարբեր իրավախախտումներին, բայց գրեթե անենօրյա պարբերականությամբ տեղի ունեցող դեպքերը ցնցում են հայ հասարակությանը և կրկին ապացուցում, որ Հայաստանում չափազանց լուրջ խնդիրներ կան այս առումով։ 

Անահիտ Գաբրիելյան