Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Այն մասին, թե ինչպես է պետք մտածել և ինչպես գործել, որպեսզի մենք ապագայում կարողանանք վերադարձնել Արցախը․ Ավետիք ՉալաբյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ»«ՀայաՔվեն» գիտե` ինչպե´ս թոշակները բարձրացնել 15-20 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԻշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի․ «Հրապարակ»Այս իշխանությունը ծառայում է օտար ուժերի և ձերբակալում ազգային գործիչներին. քաղաքացի«Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է․ «Իրավունք»ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն բանակցությունների մե՞ջ են․ «Հրապարակ»Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներէջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրելԹրամփի, նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները մի քիչ շոկային են տարբեր խաղացողների համար. միջազգայնագետը՝ «միջանցքի» արտապատվիրակման շուրջ քննարկումների մասինՕրվա Իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ, որի հետևանքները կրում և կրելու են ՀՀ քաղաքացիները. Թադևոս ԱվետիսյանԼավրովը և Արաղչին ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Կարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշnւմը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԴպրոցի տնօրենը հափշտակվել է շուրջ 8 մլն դրամՊեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցելԱդրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրությունՍամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը
Հասարակություն

Պահուստային ֆոնդից 124,9 մլն դրամ հատկացվեց մշակութային օբյեկտների վերանորոգման համար

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124,86 մլն դրամ մշակութային օբյեկտների վերանորոգման, ամրակայման համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը թվարկեց այդ օբյեկտների ցանկը.

Շիրակի մարզում՝

Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում` 8382,9 հազար դրամ

Երերույքի տաճարի և փոքր դամաբարանի թաղերի ամրակայում, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնում և փոքրիկ թանգարանի ստեղծում` 10900,0 հազար դրամ

Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում` 19475,0 հազար դրամ

ՀՀ Վայոց Ձորի մարզում`

Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում` 19153,0 հազար դրամ

ՀՀ Արագածոտնի մարզում`

Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և Պարսպապատի ամրակայում` 19332,0 հազար դրամ

ՀՀ Արարատի մարզում`

Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում` 1622,4 հազար դրամ

Հնաբերդ համայնքի Դվին հնավայրի բնակելի հատվածի (տան) ամրակայում, նորոգում, վերականգնում և տարածքի մասնակի բարեկարգում` 9763,5 հազար դրամ

ՀՀ Լոռու մարզում`

Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում` 2367,2 հազար դրամ

ՀՀ Կոտայքի մարզում`

Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում` 32890,6 հազար դրամ

Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնում 176221,2 հազար դրամ

Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի վերականգնում 76883,6 հազար դրամ

Բացի վերը թվարկվածից, նախագծով գումար է հատկացվում նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար` 37080,0 հազար դրամ:

«ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈ» քանդակի վերականգնման, ՀՀ Լոռու մարզի գ. Դսեղ տեղափոխման և տարածքի բարեկարգման համար Նախագծով հատկացվում է 8388,0 հազար դրամ:

Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են` պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը:

Նախագծի անհրաժեշտությունը ելնում է այն հանգամանքից, որ վերջին տարիներին Հայաստանում պետական բյուջեից միջոցներ են հատկացվում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքների համար, սակայն դեռևս շարունակում է խնդիր մնալ կիսաքանդ կամ խոնարհված հուշարձանները վերականգնումը։