Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Մոսկվան նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի դեմ գործողություններից խուսափելու համար. ԼավրովԵկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԵրեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի»Նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի. Տեր ՎրթանեսՍամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնումՎրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը կարևորել է ծրագրերի ընդլայնման հնարավորությունըԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԿյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի վերջին անդամ Վադիմ Մեդվեդևը«Զվարթնոց»-ում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողԳնդապետ Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր․ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում էր խաղից հանելԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժած«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեց․ «Հրապարակ»Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROC
Քաղաքականություն

Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգնել հայ ժողովրդի կողքին

Պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայից մինչև Ավստրալիա, ՌԴ-ից ԱՄՆ խորհրդարաններն ու խորհրդարանականները, քաղաքական գործիչները իրենց համերաշխությունը հայտնեցին Արցախի և Հայաստանի ժողովուրդներին: Այդ աջակցությունը բավական խոսուն է և արտահայտվել է կոնկրետ գործնական քայլերով՝ բանաձևերի ընդունումից մինչև Արցախ կազմակերպված այցեր: 

Հոկտեմբերի 18-ին պատվիրակությունը, որի կազմում եղել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆեն Կոտրեն, Շտեֆեն Կոյտերը, Անդրեաս Գալաուն և Անդրեաս Կալբիցը, այցելել են Լեռնային Ղարաբաղ: 

Ավստրալիայի խոշորագույն նահանգներից մեկի՝ ավելի քան 7 միլիոն բնակչություն ունեցող Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը։ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ փաստաթղթին կողմ է քվեարկել օրենսդիրների բացարձակ մեծամասնությունը՝ 61 պատգամավոր, դեմ են եղել 2-ը: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումները։ 

Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել: 

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արցախյան այցի առնչությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր իր «սև ցուցակում» Բաքվի հետ արցախյան այցը չհամաձայնեցնելու պատճառով։ 

Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև: 

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: 

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Բացի այդ, փաստաթղթում դատապարտվում է նաև թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջանին։ Այդ մասին նշվում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի պաշտոնական կայքէջում, որն այդ փաստաթուղթն ուղարկել է թագավորության կառավարության հաստատմանը։ 

Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: Հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը: 

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Նախագիծը նախատեսվում է, որ կքննարկվի առաջիկա մի քանի շաբաթներում: Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը 

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատի՝ երկու կուսակցությունները ներկայացնող 30 անդամի հետ շրջանառության մեջ է դրել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հիմք: 

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն կոչ է արել Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը եւ Կոնգրեսին ներկայացրել Արցախի ճանաչման մասին բանաձեւ: Նապոլիտանոն նշել է, որ Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, որովհետեւ այն հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը: 

Իսկ ովքե՞ր են այս օրերին կանգնած Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողքին: Ցանկը բավական համեստ է, քանի որ եվրոպացի քաղաքական գործիչները դժվար թե ռիսկի տակ դնեն իրենց քաղաքական վարկը և ապագան՝ բացահայտ աջակցելով միջազգային ահաբեկչությանը: Միայն մի քան խավիարային դիվանագիտության օրերից սկանդալներում թաթախված ԵԽԽՎ պատգամավոր և թուրքական լոբբիի կողմից գնված սենատորներն ու կոնգրեսականները, որոնց թիվը չի անցնում անգամ մեկ տասնյակը՝ ահաբեկիչների համար ակնհայտորեն եղանակ չեն ստեղծում և արդեն իսկ պարզ է, որ միջազգային առաջադեմ հանրությունը աջակցում է Հայաստանի և Արցախի արդար պայքարին և արդար պահանջներին…