Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Լուրեր շրջանառվեցին, որ այս օրերին Մոսկվայում էիք, ի՞նչ այցով էիք մեկնել։ 

-Նախօրոք պլանավորած այց ունեինք, հանդիպումներ ենք ունեցել, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն էր եղել, եռօրյա աշխատանքային այց էր։

-Այս ընթացքում, մասնավորապես երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ էր հանդիպում, իրավապահները մտան դաշնակցականների տները խուզարկության, ձերբակալվեց 7 անձ։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ, ըստ ՔԿ-ի՝ երիտասարդները ահաբեկչություն են պլանավորել։ 

-Գիտեք, ամեն ինչ շատ պարզ է և հստակ, դաշնակցականների տները նախկինում էլ են խուզարկել, բայց այն, ինչ հիմա են անում․ երիտասարդներին մեղադրում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ, սա մի նոր ծավալի, նոր մասշտաբի խուժանություն է, որն արվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու ուժային կառույցների անմիջական կազմակերպմամբ և մասնակցությամբ։ Նպատակը շատ պարզ է։ Դաշնակցությունը իբրև ազգային կուսակցություն, համահայկական կուսակցություն, իբրև կայացած համակարգ դեմ է մեր երկրում տեղի ունեցող այս գործընթացներին, այն բանակցությունների բովանդակությանը, որ տեղի է ունենում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, առհասարակ սրանց հանձնման և մեր պետականության վերացման քաղաքականությանը։ Սրանք փորձում են այս ճանապարհով, ձերբակալություններով, նման պիտակներով, վարկաբեկելով, մեկուսացնել Դաշնակցությանը՝ փորձելով ջարդել այն դիմադրության օջախները, որ գոյություն ունի։ Դուք տեսնում եք այս ամեն ինչի մեջ զուգահեռ եկեղեցու վրա գրոհը, տարբեր քաղաքական ազգային գործիչների նկատմամբ իրականացվողը, այս ամենը պետք է դիտարկել ընդհանուր մի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեր երկրում բոլոր օջախները ջարդել ամենալկտի եւ ամենաայլանդակ ճանապարհով։ Այս գործերը շատ կարճ ժամանակ հետո պարզվելու են, բոլորի համար պարզ է դառնալու, որ ոչ միայն ահաբեկչության նախապատրաստություն չկար, այլ նաև ամեն ինչ սարքված էր։

-Ձեր գործընկերներն ու թիմակիցները մտահոգություն են հայտնում, որ իշխանությունը նպատակ է դրել փակել Դաշնակցությունը։ Այդպիսի ցանկություն ունեն նաեւ Էրդողանն ու Ալիևը և բազմիցս հայտարարել են, որ ազգային կուսակցությունները, որոնք իրենք անվանում են ռևանշիստական, պիտի վերանան Հայաստանում։

-Ոչ միայն հայտարարել են, այլ Նիկոլ Փաշինյանի հետ ունեն գրավոր պայմանավորվածություն։  Այն կապիտուլյացիայի պայմանագիրը, որին Նիկոլ Փաշինյանն ասում է «խաղաղության պայմանագիր», շատ հստակ այդ փաստաթղթում այս ձևակերպումները՝ սահմանափակել «ռևանշիստական» կուսակցությունների գործունեությունը։ Նիկոլ Փաշինյան ունի գրավոր պայմանավորվածություն Ալիևի հետ՝ այս գործընթացը իրականացնելու համար, որովհետեւ ում համար պարզ չէ՝ եթե կա Դաշնակցությունը, թուրքերն ու ադրբեջանցիները չեն կարող Հայաստանում իրենց լավ զգալ, չի կարող Հայաստանը թրքացվել։ Մենք 135 տարի պայքարել ենք մեր ժողովրդի իրավունքների, մեր պետության, անկախության, ինքնիշխանության համար և այո այդ պայքարը կանգ չի առնելու, որևէ կերպ կանգ չի առնելու, իսկ ինչ վերաբերում է Դաշնակցությունը փակելուն, որ ասում են այդ դուրսպրծուկները, եթե այս երկրում մի բան պիտի փակվի ու գործունեությունը կասեցվի, դա ՔՊ-ն է։ Դաշնակցությանը կասեցնելու փորձեր այս 130 տարվա մեջ շատ են եղել, հիմա այդ փակողները չկան, բայց դաշնակցությունը կա ու լինելու է, որովհետև մեր նպատակը բխում է մեր ժողովրդի հավաքական շահերից, մեր պետությունից, իսկ մենք երբեք բացի պետությունը պաշտպանելուց այլ բան չենք արել։ Այս պետության ինքնիշխանությունը, հայրենիքի մի մասը, մեր ժողովրդին զոհել է ՔՊ-ն, իսկ դաշնակցությունը պահել և պաշտպանել է։ Այսօր ձերբակալված տղերքից մի քանիսը երկու պատերազմի են մասնակցել, հիմա այս մարդկանց մեղադրում են ահաբեկչության, կամ նման բաների մեջ, շատ զզվելի է, ծիծաղելի է։ Էս շոուն կանցնի, ու ինչ-որ կարճ ժամանակ հետո բոլորի համար պարզ կլինի, որ սա «ջուր» է։ Դաշնակցության բռունցքը, դաշնակցության զենքը միշտ ուղղված է եղել արտաքին թշնամիներին։ Իրենք, իհարկե, հասկանում են, որ մեր պետության նկատմամբ թշնամություն են անում, բայց մենք այդ ճանապարհով չենք գնում։ Անընդհատ, որ գոռում են՝  «մեզ ուզում են գյուլլեն», «մեզ ուզում են սպանեն» եւ այլն, ես վստահեցնում եմ՝ իրենք մեզ ողջ են պետք, ողջ եւ առողջ։ Մենք իրենց գնդակահարելու, գյուլլելու, կամ այդ ճանապարհով պատժելու որևէ ցանկություն չունենք, որովհետև սա պետություն է։ Այստեղ իրենք են ջունգլիների օրենքներով գործում, մենք այդ օրենքներով չենք գործում և այո, իրենք պետք են մեր ժողովրդին ողջ, որպեսզի պատասխան տան։ Հետևաբար իրենց անվտանգությամբ, եւ ողջ մնալով, մենք մեծապես շահագրգռված ենք։ Կգա մի օր, և իրենք կպատմեն թե այս բոլոր դժբախտությունները ինչի բերեցին մեր ժողովրդի գլխին։

-Պարոն Սաղաթելյան, տեղեկություն կա, որ Բագրատ Սրբազանի գործով նաև ձեր հետևից են գալու իրավապահները։ Ի՞նչ կարող եք ասել, դուք ի՞նչ առնչություն ունեք այդ գործի հետ և այս տեղեկությունը որքանո՞վ է հավաստի։

-Այն մեղադրանքը, որ կա, Սրբազան շարժման մասնակիցների նկատմամբ, դա արդեն ջուր է, դա ոչ մի բան է, դա մեծ շոու է, որը փորձել են սարքել այս ընթացքում, էլ ուր մնաց նաև իմ առնչությունը։ Մի նախադասություն կա, որ Սրբազանը ինչ-որ մարդկանց մոտ, ես չգիտեմ դա ճիշտ է, ճիշտ չի, ասել է՝ «Իշխանն ասում է՝ Դաշնակցությունը 1200 հոգի մարդ ունի»։ Իշխանն ասում է՝ Դաշնակցությունը ոչ թե 1200 հոգի ունի, այլ 4000-ից ավել անդամներ ունի, ու՞մ համար է սա նորություն։ Եթե սրանց խեղկատակությունը, աննորմալությունը պիտի հասնի նրան, որ դրանով գան, ինձ մեղադրանք առաջադրեն ու փորձեն մեկուսացնեն, խնդրեմ, մենք վաղուց պատրաստ ենք ամեն ինչին։ Իրենք սրա տակից չեն կարողանալու դուրս գալ, սա իրենց կոկորդին է մնալու։ Տեսնու՞մ եք իմ ընկերներին, ինձ բռնեն՝ մյուսն է շարունակելու, մյուսին բռնեն, մյուսն է շարունակելու, Դաշնակցությունը մեկ անձի, մեկ հոգու շուրջ ստեղծված խմբակ չի, ի տարբերություն իրենց, սա ազգային, ընկերվարական, հեղափոխական կուսակցություն է, սա համակարգ է, ու այո, Դաշնակցությունը հայ ժողովրդի իմունիտետն է, որ իրենք չեն կարող կոտրել, չի ստացվելու, մենք այս բռնաճնշումների միջով անցել ենք միշտ էլ, անցնելու ենք, այստեղ առաջինը մեր պետությունն է, մեր հայրենիքն է ու դրա համար մենք ցանկացած զրկանքների և զոհողությունների պատրաստ ենք։

– Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործողությունները կարծես մի բանի մասին է խոսում, Փաշինյանն ասես ուղիղ ասում է՝ կամ դուք ինձ կհեռացնեք, կամ ես ձեզ կոչնչացնեմ, բանտերը կլցնեմ ընդդիմադիրներով, հոգևորականներով, գործարարներով։ Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը դուք ինչպե՞ս եք տեսնում։ Ժողովուրդն ակնկալում է, որ ընդդիմությունը ինչ-որ քայլ կանի, ինչպես խոստացել է՝ կհեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Դա ի վերջո լինելո՞ւ է, թե՞ ոչ։ 

-Այս թեմայով ես առաջիկայում կխոսեմ։ Հիմա ես տեսնում եմ շատերը նաև լկտիաբար այս օրերին թիկունքից հարվածնելով, ամեն ինչ մանիպուլացում են, թե իբր մենք ասում ենք՝ սպասեք ժողովուրդ, ոչ մի բան պետք չի անել։ Ես պարզ ասում եմ, ով իրավունք ունի, Հայաստան ո՞ր քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչն է վաստակել է այդ իրավունքը, որ կարա Դաշնակցությանը, ինձ մեղադրի, թե անցնող տարիների ընթացքում ոչ մի բան չենք արել, ասել ենք՝ ժողովուրդ ջան նստեք, սպասեք։ Ես շատերին անվանական մեղադրելու իրավունք ունեմ։ Մի կողմից մեղադրում են` ոչ մի բան չեք արել, մյուս կողմից՝ արել եք, ձախողել եք, ո՞նց հասկանանք։ Չեմ ուզում ամեն մի փսլնքոտի անդրադառնամ, բայց մենք մեր անցած յուրաքանչյուր օրվա համար պարզ ճակատով կարող ենք բացատրություն տալ։ Պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք, իսկ ինչ վերաբերում է սրանց հեռացման ճանապարհներին, ասել եմ ու շարունակում եմ պնդել՝ պետք է հասնենք մի կետի, կազմակերպենք մեր ժողովրդին, համաժողովրդական ընդվզման միջոցով հեռացնենք այս իշխանություններին։ Դրա և՛ հնարավորությունները կա, և՛ ճանապարհը կա, պարզապես պետք է Facebook-ից դուրս գալ, ժողովրդի հետ աշխատել, գործուն քայլեր ձեռնարկել, և անկապ դիվիդենտների կամ PR-վելու փոխարեն գործ անել, ու հասնել այդ կետին։ Ես ասել եմ, շարունակում եմ ասել՝ մենք գնում ենք այդ ճանապարհով։