Թաղանթապատեք մեքենայի ապակիները և ավտոդիագնոստիկան ստացեք անվճար. Panther Motors

Ավելի հաճախ մենք լսում ենք ավտոմեքենաների ապակիների մգեցման կամ թաղանթապատման մասին,բայց կարելի է թաղանթապատել նաև բնակելի և հասարակական շենքերի պատուհանները՝ ստեղծել ավելի հարմարավետ, զով և հետաքրքրասեր հայացքներից պաշտպանված միջավայր։ Ապակիների թաղանթապատման ընձեռած հնարավորությունների ու առավելությունների մասին զրուցել ենք Panther Motors ընկերության տնօրեն  Էդգար Սարգսյանի հետ։  Ընկերությունը գործում է 2013 թվականից և զբաղվում է շինությունների ու ավտոմեքենաների ապակիների և լուսարձակների թաղանթապատմամբ, վերացնում ապակիների բծերը, նորոգում՝ ճաքերը՝օգտագործելով միայն բարձրորակ նյութեր:  Ի սկզբանե շեշտը դնելով ծառայությունների բարձր որակի ու բարեխղճության վրա՝ Panther Motors-ը ապակիների թաղանթապատման շուկայում լայն ճանաչում է ձեռք բերել որպես բարձրակարգ սպասարկում ապահովող ընկերություն:

— Ի՞նչ ծառայություններ է մատուցում Panther Motors-ը:

Մենք զբաղվում ենք շինությունների ու ավտոմեքենաների ապակիների և լուսարձակների թաղանթապատմամբ, նաև ապակիների բծերի ու ճաքերի վերացմամբ:

Օգտագործում ենք միայն բարձրորակ թաղանթներ ու նյութեր: Ուզում եմ առանձնացնել ապակիների թաղանթապատման ծառայությունները։ Դրանցով մեր հաճախորդների համար մենք լուծում ենք միանգամից մի քանի խնդիր կամ դրանցից մեկը՝ըստ անհրաժեշտության. Պաշտպանվել արևից, քողարկվել օտար հայացքներից:

Ցանկացած իրավիճակների համար մենք ունենք մեր առաջարկը, որն , իդեպ,շուկայում առանձնանում է բարձրորակով, խելամիտ գներով ու պրոֆեսիոնալ սպասարկմամբ:

-Ե՞րբ է իրականացվում շենք-շինությունների պատուհանների թաղանթապատումը, ինչպիսի՞ թաղանթներ են օգտագործվում։

— Մենք իրականացնում ենք ինչպես բնակելի տների, այնպես էլ հասարակական նշանակության շենքերի պատուհանների թաղանթապատում։ Տարբեր շինությունների համար օգտագործում ենք տարբեր թաղանթներ։ Օրինակ՝ բանկերի, գրասենյակների, բժշկական, բիզնես, առևտրիկենտրոնների պատուհանների ու դռների ապակիները պատում ենք փայլատ (матовый) անթափանց ժապավեններով: Մեր թաղանթները նաև ունեն մգության տարբեր երանգներ, նախշերուգույներ, լինում են նաև թափանցիկ կամ հայելային:

-Ի՞նչ խնդիրներ է լուծում շենքերի ապակիների թաղանթապատումը։

— Աշխատավայրերում փայլատ (матовый) անթափանց ժապավենները բարձրացնում են աշխատողների աշխատունակությունը: Տարածքը լուսավորվում է արևի լույսից և ստեղծում բարենպաստ ջերմային միջավայր:

Բացի այդ քողարկում են կոմերցիոն ու աշխատանքային տարածքը անցանկալի հետաքրքրասեր հայացքներից:

Մենք առաջարկում ենք նաև զրահապատ, գունավոր ու նախշազարդ թաղանթներ: Թաղանթապատման շնորհիվ թե՛ տանը, բնակարանում, թե՛ աշխատավայրում, հնարավոր է լինում ապահովելզովություն, երկարպահպանել գույքի գործարանային տեսքը:Իսկ թաղանթների գունային ու ոճային լայն տեսականու շնորհիվ հնարավոր է լինում նաև բարելավել շենքի արտաքի նտեսքը, ստեղծել հետաքրքիր ու համահունչ ինտերիեր ու էքստերիեր: Բայց սա էլ ամենը չէ: Մեր զրահապատ թաղանթների շնորհիվ անգամ կարող եք ավելի անվտանգ դարձնել ձեր տունն ու աշխատանքային միջավայրը՝պաշտպանելովապակիները կոտրվածքներից:

Թաղանթապատեք մեքենայի ապակիները և ավտոդիագնոստիկան ստացեք անվճար. Panther Motors

-Ի՞նչ թաղանթներով է կատարվում ավտոմեքենաների ապակիների մգեցումը։

— Մենք օգտագործում ենք միայն առաջատար ամերիկյան և կորեական արտադրության թաղանթներ՝առաջարկելով բավական լայն ընտրություն:

Դրանք ոչ միայն ապահով ում են ավտոտիրոջ ցանկացած լուսաթափանցելիությունը սրահում, այլև զգալիորեն բարելավում են ավտոմեքենայի արտաքին տեսքը՝ նրան հաղորդելով նոր ու շքեղ տեսք: Ըստ երանգավորման,մենք առաջարկում ենք հագեցած ,սևից սկսած մինչև թափանցիկ(եթե չեք ցանկանում փոխել մեքենայի արտաքինը և զուտ պաշտպանական նպատակով եք թաղանթապատում) թաղանթներ:

Ըստ կազմության առաջարկում ենք ընտրել կարբոնային, մետաղական,կամ կերամիկական թաղանթներ, իսկ ըստ արտաքին ձևի՝ինչպես ժամանակակից հայելային թաղանթներ՝տարբեր երանգներով, այնպես էլ փայլատ սպիտակ, նախշազարդ և այլն:

-Ո՞ր դեպքերում են ընտրվում կերամիկական և մետաղական թաղանթները։

— Կերամիկական թաղանթները թույլ չենտալիս, որ սառը կամ տաք օդը թափանցի ավտոմեքենայի սրահ:

Թաղանթները անդրադարձնում են արևի ճառագայթները՝պաշտպանելով սրահը և ուղևորներին ուլտրամանուշակագույն ճառագայթներից, տաքացումից և ինֆրակարմիրճառագայթումից:

Մենք օգտագործում ենք ամերիկյան առաջատար արտադրողների (LLUMAR, LUXMAN, JOHNSON, GLOBAL, SUN TEK,  և այլ առաջատար արտադրողների թաղանթներ։

Թաղանթապատեք մեքենայի ապակիները և ավտոդիագնոստիկան ստացեք անվճար. Panther Motors

-Որքա՞ն հաճախ պետք է փոխել թաղանթները։
-Թաղանթները, որոնցով Panther Motors–ը պատում է շենքերի ապակիները, ստիպված չեք լինի փոխել ամեն ամառ: Պարզապես ի  տարբերություն մեքենայի, շենքի պատուհանները ցերեկն անընդհատ արևի ճառագայթների անմիջական ազդեցության տակ են լինում և, բնականաբար, ավելի շուտ են փոխվում՝ մոտ 3-4 տարի  հետո:  Մեքենայի թաղանթները  կարող են ծառայել մինչև 10 տարի: Հայաստանում, ինչպես հայտնի է, արևոտ օրերի թիվը գերակշռում է։ Եվ ապակիների արևապաշտպան թաղանթները թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, թե՛ ավտոմեքենայում արևից պաշտպանվելու, ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու հնարավորություն են ստեղծում, դրանք ընդունված ու տարածված արևապաշտպան միջոց են ամբողջ աշխարհում, արդեն նաև Հայաստանում։

-Իսկ ապակիների թաղանթապատումը ե՞րբ է խորհուրդ տրվում կատարել։

— Ժամանակակից նյութերն ու տեխնոլոգիաները թույլ են տալիս թաղանթապատում կատարել բոլոր եղանակներին։ Այնպես որ, եթե ապակիների թաղանթապատում պետք է անեք, ամռանը պետք չէ սպասել։ Անգամ ձմռանը կարելի է թաղանթապատել ապակիները, պարզապես այն կչորանա 2-3 օրում, բայցորակապեսնույնարդյունքն է լինելու:

-Ինչ առավելություններ կարող եք նշել այս պահին նրանց համար, ովքեր ցանկանում են օգտվել Panther Motors -ի ծառայություններից:

-Առավելություններ միշտ են տրվում մեր հաճախորդներին, հատկապես՝ հավատարիմներին:  Այս պահին մեզ մոտ գործում է Ձմեռային  ակցիա, որը կտևի մինչև փետրվարի 30-ը: Թաղանթապատելով ավտոմեքենայի ապակիները, ավտոդիագնոստիկան կտրամադրենք անվճար:

-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին Ամանորի առիթով:

-Մաղթում եմ, որ այս ծանր տարին վերջինը լինի հայ ժողովրդի համար: Թող խաղաղություն տիրի, և թող այլևս հայ զինվորի կորստի մասին ոչ մի լուր չլինի:

Խոնարհվում եմ մեր զոհված տղերքի ծնողների առաջ, փառք ու պատիվ  բոլոր նրանց, ովքեր կյանքի գնով  պաշտպանեցին մեր սահմանները:

Թաղանթապատեք մեքենայի ապակիները և ավտոդիագնոստիկան ստացեք անվճար. Panther Motors

Թաղանթապատեք մեքենայի ապակիները և ավտոդիագնոստիկան ստացեք անվճար. Panther Motors

Թաղանթապատեք մեքենայի ապակիները և ավտոդիագնոստիկան ստացեք անվճար. Panther Motors

Թաղանթապատեք մեքենայի ապակիները և ավտոդիագնոստիկան ստացեք անվճար. Panther Motors

Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .
website by Sargssyan