Յունիբանկը KfW բանկի հետ համատեղ իրականացնում է բիզնես վարկավորման նոր ծրագիր

Յունիբանկը ընդլայնում է համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ և ՓՄՁ-ների համար սկսում է իրականացնել նոր վարկային ծրագիր:  Ծրագրի շրջանակում  մշակվել է  երկու վարկատեսակ՝  «Անգրավ ՄՓՄՁ» և «ՄՓՄՁ», որոնք թույլ կտան միջին, փոքր և միկրո ձեռնարկություններին  կապիտալ ներդրումների և ընթացիկ ծախասերի համար ստանալ վարկային միջոցներ:  
 
«Անգրավ ՄՓՄՁ» վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝  մինչև 60 ամիս, տարեկան տոկոսադրույքը՝  մինչև 12%:  Այս վարկատեսակը նախատեսված է  անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են օպտիմալացնել ֆինանսական ծախսերը և խուսափել կադաստրային, նոտարական և գրավի ապահովագրության հետ կապված  լրացուցիչ ծախսերից: Անհրաժեշտության դեպքում գրավի դիմաց այս վարկի գումարը կարող է ավելացվել մինչև 1 միլիոն ՀՀ դրամով:
 
Ավելի մեծ ներդրումների պահանջ ունեցող ձեռնարկություններին Յունիբանկը առաջարկում է «ՄՓՄՁ» վարկը: Վարկը տրամադրվում է մինչև 12% տարեկան տոկոսադրույքով և մինչև 60 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է մինչև 160 միլիոն ՀՀ դրամ: Որպես գրավ ընդունվում են  անշարժ և շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները, շրջանառու միջոցները  և այլն:
 
«Մեր ծրագրի հիմնական նպատակն է բիզնեսին առաջարկել առավել ճկուն պայմաններ: Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է բիզնեսի յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններն ու կարիքները`  մատչելի և արդյունավետ վարկատեսակ մշակելու համար: ճիշտ Ժամանակին ֆինանսավորումը, անհատական ​​մոտեցումը և շահավետ պայմանները թույլ են տալիս մեր հաճախորդներին հնարավորինս արդյունավետ օգտագործել վարկային միջոցները և հասնել աճի և զարգացման նոր մակարդակի», - ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
 
2021 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9% -ով: Բիզնես վարկերի պորտֆելն այս տարվա մարտի վերջին կազմել է շուրջ 71,5 մլրդ դրամ:
Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
website by Sargssyan