Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը
ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետԳազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանըԻ՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա ՍողոմոնյանԱրել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը․ «Ժողովուրդ»Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի ՍարգսյանՇահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ» «Կաշառում է» ՍԴ–ին. «Հրապարակ»Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ» Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» «Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ» ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Փաշինյանին կանչել են բացատրության. «Հրապարակ»
Հասարակություն

Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին. Արմեն Նավասարդյան

Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին․․․ Համացանցի հայկական տիրույթում քաղաքական դժգոհությունը հայհոյանքով արտահայտելու հիմնադիրները, հայհոյանքի սերմեր ցանողներն այժմ փորձում են միլիոնավոր դրամների տուգանքներով կտրել իրենց ուղղված հայհոյանքի փշերը...

Այս մարդիկ պետական, քաղաքական գործունեությունը վերածել են հայրենադավության մրցավազքի, որի հարթ ճանապարհն ապահովում են մեր ազգի արտաքին թշնամիները, իսկ որպես սնունդ ու էներգիանի աղբյուր է ծառայում հերոսների ու անմեղների արյունը, աշխատավորների քրտինքն ու գիտակիցների նյարդերը․․․

Ով հասցնում է առավել մեծ վնաս պատճառել հայրենիքին ու ազգին այնքան ավելի շատ է հեղինակություն վաստակում հայրենադավերի մտաբարոյապես աղավաղված իրենց նեղ շրջանակում...

Սրանք այն խաբեբաներն են, ովքեր իշխանազավթման ճանապարհին հրեշտակների դիմակ էին հագել և մարդկանց հոգսերի ծանրությունն իրենց ուսերին կրելու, իրենց երեխայի հացն ամենավերջին աղքատի հետ կիսելու պատրանք էին ստեղծել...

Սրանք այն անբարոյականներն են, ովքեր իշխանությունը զավթելուց հետո մարդկանց աղքատության պատճառը տեղավորեցին աղքատների գլխում․․․ Ովքեր անգամ պատերազմի օրերին Արցախ մեկնելն որպես գործուղում ձևակերպելով ու թանկ գնով զրահաբաճկոններ գնելով՝ հաստացնում էին իրենց գրպանները․․․ Անուղղակի կերպով գողանում էին աղքատների մի կտոր հացը...

Այն նույն այլասերվածներն են ովքեր գրոհեցին մեր ազգային կրթական համակարգի դեմ, ում օրոք քաշքշեցին կաթողիկոսին, իսկ ԱԺ-ում ելույթ ունեցավ տրանսգենդերը․․․Սրանց ղեկավարն իր անձնական պաշտպանության տակ վերցրեց սեռափոխ եղածին ու որոշեց աղքատների մի կտոր հացի հաշվին համաֆինանսավորել դրա մասին նկարահանվող ֆիլմը․․․

Այն նույն դավաճաններն են, ովքեր միլիոնավոր դոլարների պարգևավճարներ լափելուն, զարտուղի ճանապարհներով հարստանալուն զուգահեռ խաբում էին, թե Արցախի երկինքը պաշտպանված է...Ովքեր պատերազմի օրերին կամավորներին հայրենասիրական ճառերով ուղղորդում էին դեպի նախապես պատրաստված մահաբեր թակարդներ, մսաղացներ և թշնամուն «վաճառում հայ մարդկանց միսն ու արյունը»․․․ Ովքեր խոստանում էին երկիրը վերածել դրախտի, բայց պատերազմից հետո զինհաշմանդամներին, վիրավորում ստացածներին բուժելու փող չէին գտնում․․․

Այս մարդկանց ինքավստահության հենարանն իրենց դավաճանության կնքահայրերն են, հպարտության սնուցիչը պոտենցիալ դավաճանների, տգետների, անբուժելի քծնախտով տառապողների և, առհասարակ, իրենց նմանների հիացմունքն ու կարծիքը...

Սրանք ոչ միայն հայ ազգի թափոնն են, այլև համամարդկային կեղտ են, վարկաբեկում են ոչ միայն հայ ազգին, այլև մարդ արարածին առհասարակ․․․