Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ, որոնք մասնակցելու են «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովինԻրանի խորհրդարանի նախագահն անդրադարձել է Հորմուզի նեղուցինԱնհրաժեշտ է, որ հրադադարը պահպանվի և հարգվի․ Պակիստանի վարչապետ«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԹոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրԻրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ․ Գերմանիայի կանցլերԱԹՍ-ն ՌԴ Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոկսարիում բախվել է բազմահարկ շենքի (տեսանյութ)«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ. Բելառուսի ԱԳՆ-ն՝ Ալեն ՍիմոնյանինՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիրԻսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի շինարարության մեկնարկը կտրվի առաջիկա օրերինԻշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ ԱբրահամյանԸնտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԻրանի հարավի նավահանգիստներից մեկում մի քանի նավ է բռնկվել. MehrՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. ԷրդողանԴատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Մամուլի տեսություն

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերությունների ժամանակակից զարգացումները աներևակայելի արագությամբ խաչվում են տեխնոլոգիական առաջընթացի առանցքային ուղղությունների հետ, իսկ այդ գործընթացում առավել սրընթաց և ազդեցիկ դերն այժմ վերապահվում է արհեստական բանականությանը՝ որպես աշխարհաքաղաքական բալանսի վերաիմաստավորման գործիք։

Արհեստական բանականության ոլորտի զարգացումները, որոնք նախկինում դիտարկվում էին որպես տեխնոլոգիական նորարարության մի հատված, այժմ վերածվել են միջազգային ուժերի փոխազդեցության կառուցվածքային այնպիսի հենասյունի, որն ազդում է մրցակցության, համագործակցության, անվտանգության, միջազգային իրավունքի և տնտեսական զարգացման օրակարգերի վրա։ Հենց այս բազմաշերտ ազդեցությունն է, որ արհեստական բանականությունը վերածում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև աշխարհաքաղաքական, քաղաքական և դիվանագիտական երևույթի, որի վերաբերյալ միջազգային հարաբերությունների վերլուծությունը պահանջում է համապարփակ դիտարկում։

Նախ՝ արհեստական բանականությունը վերափոխում է ուժի և գերակայության դասական հասկացությունները։ Եթե նախկինում պետության հզորությունը հիմնականում չափվում էր ռազմական ներուժով, տնտեսական ծավալով կամ ռազմավարական դիրքով, ապա ներկայում ուժի բաշխման տրամաբանության մեջ ներառվել է արհեստական բանականության տեխնոլոգիական հագեցածությունն՝ ինչպես մշակումների, այնպես էլ կիրառման ու տարածման տեսանկյունից։ Այս համատեքստում ԱՄՆ-ի և Չինաստանի, ինչպես նաև ոլորտում առաջընթաց արձանագրած մյուս երկրների միջև ընթացող մրցակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական կամ ռազմավարական պայքար, այլև որպես արհեստական բանականության ոլորտում ազդեցության ձևավորման համար մղվող գլոբալ մրցակցություն։

Միևնույն ժամանակ, արհեստական բանականության զարգացումը դառնում է պետական ինստիտուտների, պաշտպանության ոլորտի, հետախուզական ծառայությունների և նույնիսկ արտաքին քաղաքական դիվանագիտական կառույցների արդիականացման առանցքային գործոններից մեկը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում և այլ երկրներում արդեն իսկ գործում են ռազմավարական մակարդակի մեխանիզմներ, որոնք հիմնված են արհեստական բանականության օգնությամբ ստեղծված ռազմաքաղաքական մոդելների վրա՝ հակառակորդի քայլերը կանխատեսելու, բանակցությունների ընթացքում տվյալների վերլուծության և որոշումների օպտիմալացման համար։

Մեկ այլ կարևոր շերտ է արհեստական բանականության կիրառումը գլոբալ կառավարման համատեքստում և միջազգային կազմակերպությունների ներսում։ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում ակտիվորեն օգտագործվում են արհեստական բանականության վրա հիմնված վերլուծական հարթակներ՝ կոնֆլիկտների կանխարգելման, բնակչության տեղաշարժերի կանխատեսման, կլիմայական ճգնաժամերի ազդեցության գնահատման և տնտեսական քաղաքականության վերլուծության նպատակով։

Այս ամենը հանգեցնում է նրան, որ արհեստական բանականությունը սկսում է ծառայել որպես գլոբալ կարգավորման ոչ միայն օժանդակ գործիք, այլ նաև քաղաքական օրակարգերի կառուցման դինամիկ շարժիչ։ Բայց միաժամանակ այստեղ առաջանում է վտանգ՝ այս տեխնոլոգիայի վրա հիմնված որոշումների ընդունումը կարող է նվազեցնել թափանցիկությունն ու ժողովրդավարական վերահսկողությունը, քանի որ որոշումները հաճախ կայացվում են՝ ելնելով բարդ մոդելների արդյունքներից, որոնց տրամաբանությունը հասանելի չէ լայն հանրությանը կամ նույնիսկ որոշում կայացնողներին։

Արհեստական բանականության ազդեցության կարևորությունը դրսևորվում է նաև տեղեկատվական պատերազմի դաշտում։ Քաղաքական ապատեղեկատվության, հանրային կարծիքի մանիպուլ յացիայի և քարոզչական ռազմավարությունների ոլորտում արհեստական բանականությունը վերածվել է հզոր զենքի։ Տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական պատերազմները ցույց են տալիս, որ արհեստական բանականության գործիքներն օգտագործվում են թիրախային քարոզչության, կեղծ վերլուծությունների ստեղծման, սոցցանցային դաշտում ալգորիթմական «հարձակման» նպատակներով։ Այս հանգամանքը նոր տիպի հիբրիդային պատերազմների համատեքստում ուժեղացնում է տեղեկատվության ռազմավարական գործառույթը՝ միաժամանակ սրում անվտանգության միջազգային ռիսկերն ու անվստահության մակարդակը։ Ավելին, արհեստական բանականության վրա հիմնված «deepfake» տեխնոլոգիաների տարածումն ու դժվար վերահսկելիությունն էլ լայն ճանապարհ է բացում տեղեկատվական մանիպուլ յացիայի և ապատեղեկատվության տարածման համար։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային իրավունքի հարթությանը, ապա այստեղ արհեստական բանականության կիրառումը բերում է բարդ բարոյա-իրավական և իրավաքաղաքական խնդիրների առաջացման։ Ո՞վ է պատասխանատու, եթե արհեստական բանականությունը ռազմական գործողության ընթացքում ինքնավար կերպով սխալ որոշում է կայացնում, կամ եթե արհեստական բանականության տրամադրած ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկության վրա հիմնված որոշումներ են ընդունվում։ Նման դեպքերում բացակայում է հստակ իրավական պատասխանատվության համակարգը՝ ստեղծելով անորոշության և անպատասխանատվության դաշտ։ Ավելին, միջազգային հարաբերություններում ոչ բոլոր պետություններն ունեն բավարար տեխնոլոգիական հզորություն՝ արհեստական բանականության հնարավորություններն իրացնելու համար, ինչն էլ ավելի է խորացնում զարգացած և զարգացող երկրների միջև ռազմավարական անհավասարության պատնեշը։ Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Չինաստանը, փորձում են գերազանցության հասնել այս ոլորտում՝ հետ թողնելով մյուս բոլոր երկրներին, և շահագրգռված չեն ոլորտի կարգավորմամբ։

Այս ամենով հանդերձ, տեխնոլոգիայի ներուժը չպետք է դիտարկել միայն որպես ռիսկեր ստեղծող գործոն։ Այն նաև կարող է դառնալ խաղաղությունը ու համագործակցությունը խթանող հզոր միջոց, եթե ձևավորվեն համընդհանուր չափանիշներ, վերահսկողության մեխանիզմներ և միջպետական վստահության շրջանակներ։ Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է նպաստել սահմանի կառավարման, հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահ առաքելությունների օպտիմալացման, մարդասիրական օգնության ժամանակին տրամադրման գործընթացներում։ Ուստի, այսօր անհրաժեշտ է համարվում բազմակողմ դիվանագիտական համաձայնությունների շրջանակում միջազգային համաձայնագրեր մշակելը՝ արհեստական բանականության կիրառման սահմանների, ստանդարտների և վերահսկողության ձևերի մասին, որոնք կփորձեն կանխել դրա՝ վատ նպատակներով օգտագործման կամ չարաշահման հնարավորությունները։ Այս համատեքստում միջազգային կազմակերպությունները պարտավոր են հանդես գալ որպես կարգավորող դերակատարներ՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով, որ արհեստական բանականությունը չդառնա աշխարհաքաղաքական գերկենտրոնացման գործիք, այլ նպաստի իրավահավասարության և գլոբալ բալանսի վերականգնմանը։

Հատուկ կարևորություն ունի այն, որ արհեստական բանականությունը չծառայի միայն հզոր պետությունների ռազմավարական հեգեմոնիային, այլ դառնա նաև փոքր պետությունների զարգացման ու անկախության ամրապնդման գործիք։ Այս հարցում Հայաստանի նման երկրների համար բացվում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ։ Փոքր երկրների պետական կառույցները նույնպես կարող են արհեստական բանականության օգնությամբ ավելի ճկուն և կանխատեսելի դարձնել իրենց արտաքին քաղաքականությունը, միաժամանակ պաշտպանվել տեղեկատվական ազդեցություններից և ապահովել արդյունավետություն իրենց տնտեսական, անվտանգային ու ռազմավարական որոշումների մեջ։ Սակայն փոքր երկրների համար հրամայական է նաև սեփական արհեստական բանականության մոդելներն ունենալու հարցը, որպեսզի նրանք կախված չլինեն այլ երկրների տեխնոլոգիական հնարավորություններից։ Այս ոլորտը ստիպում է վերաիմաստավորել նաև ինքնիշխանության, մարդկային արժեքների, քաղաքական պատասխանատվության և էթիկայի հասկացությունները։

Կարևոր է նաև արհեստական բանականության տիրույթի հետ կապված հանրային գրագիտության ապահովումը, որին բախվում են տարբեր երկրների հասարակությունները։ Մյուս կողմից էլ՝ առանցքային է այս ոլորտում իրական առաջընթացի ապահովումը։ Ու այս համատեքստում Հայաստանի խնդիրն այն է, որ ավելի շատ տարբեր մակարդակներով դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են արվում այս տեխնոլոգիաների մասին, քան իրական քայլեր են ձեռնարկվում սեփական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում