Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը
Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետԳազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանըԻ՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա ՍողոմոնյանԱրել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը․ «Ժողովուրդ»Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի ՍարգսյանՇահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ» «Կաշառում է» ՍԴ–ին. «Հրապարակ»Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ» Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» «Ջի Թի Բի»-ն իր արտահանման թվերը թաքցնում է. ՊԵԿ-ի պատասխանը. «Ժողովուրդ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ» ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին «տան հարց» լուծելիս է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի:

«Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ կոմիտեի նախագահ, նախկին ՀՀԿ-ական Արմեն Ղուլարյանը պատերազմի ամենաթեժ օրերին՝ 2020 թ.-ի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» որոշումն է ստորագրել, որ վերաբերում է հանրային ծառայողներին բնակարանով ապահովելուն: Ըստ հրամանի՝ ավելի քան 1400 հանրային ծառայողներ, այդ թվում՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, բնակարան են ձեռք բերելու Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ քանիցս փորձեց կապ հաստատել Արթուր Հովհաննիսյանի հետ՝ լսելու նաև նրա տեսակետը, թե այդ օրերին սիրտ ունեցել է արդյոք այլ` անձնական բարկեցությունն ապահովող հարցով զբաղվելու կամ մտածելու համար: Պատգամավորը, սակայն, մեր թե՛ հաղորդագրությունները, թե՛ զանգերն անպատասխան թողեց:

«Կոռումպացված նախկիններին» հաճախ հիշատակող իշխանական պատգամավորը, փաստորեն, պաշտոնը սեփական անձին ծառայեցնելու հարցում ոչնչով չի զիջում «նախկիններին»: Հայաստանի համար օրհասական պահին, երբ «Բայրաքթարների» ու ֆոսֆորային զենքերի տակ մեր եղբայրներն էին զոհվում, ու որևէ մեկս չգիտեինք՝ հաջորդ օրը գլխներիս ինչ կգա, ՔՊ-ականն օգտվել է մանդատից տված լիազորություններից ու որոշել «տան հարց» լուծել:

Քաղաքաշինության կոմիտեն, ի դեպ, Հովհաննիսյանի տան հարցը լուծել է «առաջնահերթ» կարգով: Թե ինչպես է որոշվում բնակարան ձեռք բերելու առաջնահերթությունը, կոմիտեից փորձեցինք ճշտել: Քաղշին նախագահ Արմեն Ղուլյանը չարձագանքեց մեր զանգերին, նրա մամուլի քարտուղարը հարցերը նախ բանավոր լսեց, ապա տվեց պետական գերատեսչությունների ամենասիրելի ու հարցերը շրջանցող «հզորագույն» պատասխանը՝ գրավոր հարցում ուղարկեք: Ղուլարյանից ցանկանում էինք լսել նաև հարցի պատասխանը, թե ինչ հրատապություն է ունեցել N «80-Ա» որոշումը, որ պատերազմի ամենաթեժ օրերին որոշել է դրանով զբաղվել: Հարցը փաստացի Արմեն Ղուլարյանի ղեկավարած կառույցն անպատասխան թողեց: Նրանք նաև չպատասխանեցին, թե, ըստ այդ որոշման, հանրային ծառայողներն ինչ արտոնյալ պայմաններով են բնակարան ձեռք բերել:

Այուամենայնիվ, մենք տեղեկացանք, որ հանրային ծառայողները, այդ թվում՝ պագամավոր Հովհաննիսյանը, բնակարանը ձեռք են բերել շուկայականից մոտ 30 տոկոս մատչելի գնով: Բացի այդ, նրանք օգտվում են նաև եկամտահարկի վերադարձի պետական ծրագրից: Ի՞նչ է ստացվում. անշարժ գույք չունեցող 32-ամյա Հովհաննիսյանին մանդատն անհրաժեշտ էր նախևառաջ տան հարց լուծելու համար։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում