Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Alphanews.am-ը գրում է.

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրը։

Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Ս. Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և քաղաքի սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին:

Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է Հիսուսի համար թափված առաջին արյունը:

Բեթղեհեմի մանուկներին Հայ Եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին:

Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ՝ ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման:

Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին՝ Կոտրիատիոսը ևս գլխատվել է:



«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»
website by Sargssyan