Հուլիսի 15-ին կկազմակերպվի Վարդավառի նախատոնակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի նախատոնակ, հայտնում է Qahana.am-ը։

Ժամը 18.00-ին մասնակիցները Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ազգային երգ ու պարով, թափորով կքայլեն դեպի Մանկական զբոսայգի՝ Նոյ Նահապետի ու նրա ընտանիքի կերպարների առաջնորդությամբ:

Այգում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը նախ ներկաներին կպատմի Պայծառակերպության տոնի խորհրդի մասին, ապա ազգագրական խմբերը կներկայացնեն ժողովրդական ծեսերը, իսկ երիտասարդները՝ տոնի ավանդույթները, կցուցադրեն Ջրհեղեղի ու Նոյի ընտանիքի՝ տապնից դուրս գալու պատմությունը: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով:

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո թեմի երիտասարդներն ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին։

Տոնախմբությանը մասնակցելու են թեմի համայնքերն ու Երևանի վարչական շրջանները։

Բոլորին սիրով հրավիրում ենք միանալու տոնախմբությանը։

Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները
website by Sargssyan