Ի՞նչ տնտեսական ապագա է բերելու Ալիևի կողմից Սյունիքի վրա, կարծես թե, հնարավոր հարձակումը

Ապագա, չկա՛ ապագա կամ միջանցքի տնտեսական ապագան։ Իշխանական աթոռներին սոսնձված արարածները ցանկացած հարցի պատասխան տալիս, որպես կանոն, շեշտում են, որ իրենց ընտրել է ժողովուրդը և իրենց ղեկավարած երկիրը ապագա ունի։
Իսկապե՞ս դա այդպես է և, եթե այդպես է, ապա ի՞նչ տնտեսական ապագա է բերելու Ալիևի կողմից Սյունիքի վրա, կարծես թե, հնարավոր հարձակումը։ Նախօրոք ասեմ, որ քննելու ենք միայն մեկ ձեռնարկության աշխատանքի դադարեցման հնարավոր հետևանքը։ Խոսքը, իհարկե, գնալու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին։
Ի՞նչ պոտենցիալ ունի այս ձեռնարկությունը՝
1.Այն Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակում առաջինն է պետական բյուջե վճարված հարկերի բացարձակ թվերով։
2.Այն Հայաստանի Հանրապետության ընդհանուր արտահանման մոտ քսան տոկոսն է գոյացնում, այսինքն արտասահմանից ՀՀ եկող ամեն հինգերորդ դոլարը ԶՊՄԿ միջոցով է ստացվում։
3.Այն Հայաստանի Հանրապետության բանկերի խոշորագույն վարկառուն է։
4.Այն Հայաստանի Հանրապետության ամենաթանկ ձեռնարկությունն է ։
Անկասկած պետք չէ բացատրել, որ մոտ հինգ հազար աշխատակից ունեցող ձեռնարկության աշխատանքի հնարավոր դադարեցման պարագայում երկրի համար գոյանալու են կատաստրոֆիկ հետևանքներ։
Դրանց թվում նշենք մի քանիսը։
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կանգնելու է անպատկերացնելի չափի պակասուրդի շեմին, որի հետեւանքով իսկապես չեն կարող կատարվել աշխատավարձերի վճարումներ եվ սոցիալական պարտավորությունների սպասարկում, հատկապես դա շոշափելի կլինի թոշակների և նպաստների վճարման հարցում։ Կարճ և հասկանալի ասենք, որ մարդիկ փող, թոշակ չեն ստանալու և կսկսվեն ՀՀՇ ժամանակներում սովորական աշխատավարձ, թոշակների վճարման հետաձգումներ անորոշ ժամանակով։
2. կոմբինատի աշխատանքի խաթարման պարագայում կդադարի Հայաստան արտարժույթի ներհոսքը, որի արդյունքում կսկսվի հիպերինֆլյացիա, իսկ դրա դեմ պայքարի դուրս եկած ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանալու կատարել ինտերվենցիաներ արտարժույթի փոխարժեքը պահելու համար։ Այդ ամենի արդյունքում չվճարվող աշխատավարձի, թոշակի պայմաններում շեշտակի կթանկանան պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները։
3.Կոմբինատի աշխատանքի հնարավոր դադարի դեպքում կոմբինատը չի կարող ժամանակին վերադարձնել բանկերից ստացած վարկերը, հաշվարկված տոկոսները, որի արդյունքում ՀՀ բանկային բնագավառը կստանա ծանրագույն հարված՝ հետագա սննկացումների հեռանկարով։
Նկարագրած հնարավոր զարգացումները սարսափ ժանրի ֆիլմերից չեն, բայց սարսափելի իրականության հնարավոր զարգացումներն են պարունակում իրենց մեջ։ Իրական վտանգի առաջ են հայտնվելու ընդհանրապես կառավարումը, ֆինանսները, սոցիալական ենթակառուցվածքները։ Սառնասրտորեն պետք է խոստովանել, որ նման մեկ խոշոր ձեռնարկություն Սոթքի տարածաշրջանում արդեն իսկ դադարեցրել է աշխատանքը վերը նկարագրած անվտանգային պատճառներով։
Ի՞նչ պետք է անել
1.Պատասխան պահանջել ՀՀ կառավարության պատասխանատուներից եվ ԱԺ ծվարած տնտեսական, քաղաքական պոռոտախոս պոպուլիստներից։
Հասկանալի է և սպասելի է, որ այդ պատասխանատուները չունեն հարցի կանխատեսման սցենարներ, առաջացող մարտահրավերների լուծման կարողություններ և փորձելու են ապագա կա՛, կա ապագա տխմար ոտանավորներով նորից խաբել ՀՀ քաղաքացիներին։ Սակայն սպասվող տնտեսական կոլապսը չի լինելու անհետևանք, այն քանդելու է բոլորի, այդ թվում իրենց օգտին քվեարկած ընտրողների տունն ու տնտեսությունը։ Ապագա, չկա՛․․
Նաիրի Կամենդատյանի ֆեյսբուքյան էջից՝ խմբագրումներով
 
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով
website by Sargssyan