Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունըՓաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներինԸստ իս՝ ԱՄՆ-ն ասաց այն, ինչի շուրջ համաձայնության են գալիս Հայաստանն ու Ադրբեջանը. ԶատուլինԱրևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելուԲրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջումԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակներըՇուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հուլիսի 17-ին և 18-ին․ հասցեներՄեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ ԴանիելյանՀուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինիՆոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետԳազագողության «բանդիտներին» այս անգամ կասեցրեց գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանըԻ՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա ՍողոմոնյանԱրել են ամեն բան` Փաշինյանի աչքին բարձրանալու. ինչպես է անցել ՔՊ քաղաքական ժողովը․ «Ժողովուրդ»Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի ՍարգսյանՇահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ» «Կաշառում է» ՍԴ–ին. «Հրապարակ»Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»
Հասարակություն

Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դեկտեմբերի 10-ի ուշ երեկոյան իսրայելական մի քանի հրթիռ են խոցել Դամասկոսի երկնքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին։

«Այսօր ժամը 23։05-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային հարձակում է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքի մի շարք դիրքեր։ Մեր պաշտպանությունն արձագանքել է հրթիռների արձակմանը և խոցել դրանցից մի քանիսը», - նշել է աղբյուրը։

Զինվորականի խոսքով՝ գնդակոծության հետևանքով նյութական վնաս է հասցվել, անձնակազմի թվում կորուստներ չկան։

Վերջին անգամ իսրայելական օդուժը Դամասկոսի վրա հարձակվել էր դեկտեմբերի 2-ին։ Հարվածը հասցվել էր Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը ծառայում է որպես կառավարական բանակի կողմից կռվող շիա կազմավորումների առաջադիրք։ Ըստ ԶԼՄ-ների՝ զոհվել էին երկու իրանցի խորհրդականներ, ևս յոթը` վիրավորվել։

Իսկ նոյեմբերի 26-ին Դամասկոսի վրա ավիահարվածի հետևանքով շարքից դուրս էր եկել Դամասկոսի միջազգային օդանավակայանը:

Իսրայելը հայտարարում է, որ Սիրիայի տարածքում թիրախավորում է Իրանի աջակցությունը վայելող շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների դիրքերը։

Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ 2023 թ․ սկզբից Սիրիայի տարածքն Իսրայելի կողմից հարվածների է ենթարկվել 63 անգամ։ Այդ հարվածների հետևանքով զոհվել է 110 զինվոր և աշխարհազորային, վիրավորվել՝ 117-ը։ Հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 120 թիրախ։