Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն. հունվարի 31-ի աստղագուշակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոյ. Բարդ և հակասական օր է: Նման օրերին նախընտրելի է մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվել, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը:
Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ սկսում են մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածությանը:
Ցուլ. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանք սկսելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:
Օրը բարենպաստ է մտերիմների հետ շփումների, համատեղ հանգստի, զվարճալի ուղևորությունների համար:
Երկվորյակներ. Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:
Խեցգետին. Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:
Առյուծ. Ուշադիր եղեք հատկապես օրվա առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի առօրեական միապաղաղ գործերից անցնել ինչ-որ ավելի հետաքրքիր ու հրապուրիչ բանի: Դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:
Կույս. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:
Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:
Կշեռք. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում բոլորովին անհամապատասխան տեղեր:
Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:
Կարիճ. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:
Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, լսել հաճոյախոսություններ:
Աղեղնավոր. Օրվա առաջին կեսն օգտագործեք պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելու համար: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:
Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Հնարավոր է ռոմանտիկ կապ: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը:
Այծեղջյուր. Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Անխոս, հաջող կլինի օրը հատկապես ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:
Ավելին՝ այստեղ
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/f4173e250d2a990ff901563909a0c990.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/389dc38b66e8f4a24b149ca5e3aae29a.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/a807bc4b97a9b6093c8107826de5c616.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/20d881809a617baaa63b4bfe567128e7.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/73d6c8ea2127c2d996b05b0c8dfaebc7.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/de740bad9800af73fac2f7fe39c43372.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/84eff9d9cc9ecd913f8873bac63c8a91.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/37542d5dafe1075cca9721bccf2f06e8.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/da4ff82f7005bfad24091b8d09bfbaaa.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/58bfd250e4c4104c383af4d95ed289c0.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/d1c41eaad76483d956e1ac55d9674058.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/6c0f43ad553c9840b2fc86c7b9130561.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/abadcb58af6fa271c05deb8271b02962.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/87d842d78e620d8425e01eabfc1dab10.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/1bd123e97d35946b01b059a08d45e9e7.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=http://img.youtube.com/vi/onS54-sji0k/0.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/8d5943e1b2fb98dcee7503aeb6a3093c.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/0f4bc968d01124c238c7911f4786a4f2.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/3b54b56e261fe2a2a9e5dbbf45380978.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/ee4f9bc2099518ff29340f417e7f6f6a.jpg&w=100&h=60)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/0948e5dd193d0601bde85035f76315b7.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/3087d4ccd7cbd6732758c30298dba629.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/56286eb3c31965bd8c79878edbdcd512.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/8e5b5e4bce5aad37d0fca304d780dab8.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/09ce71c2b148caeb0c97739953adebf9.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/000d9653dcbb086d2d7854f3e2c1b1c3.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/13b2c1bea2beda7feceb4c1f20ecffcb.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/23-07-24/ad68e4ba899cab21954aa9b5455c768f.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/27-07-24/de740bad9800af73fac2f7fe39c43372.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/0f4bc968d01124c238c7911f4786a4f2.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/8e33e7e3aa901e9a7a68313d6b6b25be.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/26-07-24/c16bb7170355e3cef200e0a3f1b9a3d1.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/5a821e074ab0e9b6a849aea971437b70.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/9d62869aed8ef73c62ba1ad62cff61d3.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/25-07-24/c2d06d5d7b241cb669d667f1cec07838.jpg&w=240&h=150)
![](/timthumb.php?src=/disc/24-07-24/847ca5523afdd243bc8244721cde95ac.jpg&w=240&h=150)