Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան ՀակոբյանՀրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարելԹրամփը չի առարկել, երբ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին. WSJՉմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն
Մամուլի տեսություն

Գոյաբանական վտանգներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինքնիշխանությունը պետության համար ենթադրում է ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականության իրականացում, սակայն Հայաստանի այսօրվա իշխանությունների պարագայում պետությունը շարժվում է մի ուղղությամբ, որը ոչ թե բխում է իր շահերից, այլ իր համար գծել են ուրիշները, առավել ևս՝ հակառակորդ երկրները։ Բայց նույնիսկ դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը հայտարարել, թե իբր տեղի ունեցող գործընթացների արդյունքում ամրապնդում են պետականությունը, ինքնիշխանությունը և...

Հայաստանի չորրորդ հանրապետության հիմքերն են դնում։ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում հակառուսական շեշտադրումների ֆոնին այնպես են ներկայացնում, թե Ռուսաստանից կախվածությունը չի թողել, որ Հայաստանն ինքնիշխանություն ունենա, իսկ հիմա, երբ մեր երկիրը դիստանցվում է Ռուսաստանից, ինքնիշխանություն ունենալու հնարավորություն է առաջ գալիս։ Միակողմ կախվածությունն, իհարկե, լավ բան չէ, դրա համար էլ տարիներ շարունակ փորձ է արվել հնարավորինս բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել: Հիմա, սակայն, ինքնիշխանության անվան տակ Ռուսաստանից կտրվելով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ՝ դարձյալ միավեկտոր ուղղության տեսանկյունից: Ըստ այդմ, պատահական չէ, որ մեր տարածաշրջանում ակտիվանում է Արևմուտքը մասնավորաբար ՆԱՏՕ-ի միջոցով։

Պատահական չեն նաև արևմտյան ռազմաքաղաքական այս դաշինքի պաշտոնյաների հայտարարությունները, որ իրենք պատրաստ են խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Նույնիսկ ակնարկներ կան այն մասին, թե Հայաստանը կարող է արտաքին քաղաքական շրջադարձ իրականացնել։ Բնական է, որ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Իհարկե, իր դաշնակից Հայաստանին կարևոր պահին աջակցելու հարցում Ռուսաստանի անվճռականությունը չենք արդարացնում, սակայն պարզ է, որ երբ հարցը վերաբերում է իր կենսական շահերին, Մոսկվան հակված է շատ կոշտ արձագանք տալ։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացումը Ռուսաստանը դիտարկում է որպես իր դեմ ուղղված քայլ, ինչի մասին հատկապես վերջին երկու շաբաթը շատ ակտիվորեն բարձրաձայնում են ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները:

Մոսկվան կոնկրետ ներկայություն ու ազդեցություն ունի մեր տարածաշրջանում։ Ու այնպես չէ, որ Ռուսաստանը հենց այնպես թողնելու է ու հանգիստ հեռանա Հարավային Կովկասից։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքը գործնական հողի վրա Հայաստանում ու մեր տարածաշրջանում չունի այնպիսի ներկայություն, որ կարողանա փոխարինել Ռուսաստանին։ Նույնիսկ Ֆրանսիան, որի հետ մեր հարաբերությունների խորացման մասին այդքան շատ նշվում է, ընդունակ չէ լրացնել Ռուսաստանի տեղը։ Իսկ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների ներկայությունն ընդհանրապես եղանակ չի փոխում։ Նրանք նույնիսկ ի վիճակի չեն կանխել Ադրբեջանի կողմից հարձակումները։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանին ՆԱՏՕ-ն կարող է փոխարինել միայն իր դաշնակից Թուրքիայի դեմքով, որի դիրքերը Հարավային Կովկասում վերջին շրջանում էականորեն ամրապնդվել են։

Թուրքիան սկսել է մեծ թափով հաստատվել Ադրբեջանում, ու այդ երկրի բանակն էլ համապատասխանեցվում է թուրքական ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Վրաստանի տնտեսության մեջ էլ թուրքական կապիտալը զգալի դերակատարություն ունի։ Մնում է միայն Հայաստանի հարցը։ Բայց պետք է հաշվի առնել, որ եվրատլանտյան ռազմաքաղաքական դաշինքում Թուրքիան գործում է իր գծած, նախանշած ուղղությամբ՝ հարկ եղած դեպքում շանտաժի ենթարկելով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան անընդհատ սպառնում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր դաշնակից Հունաստանին։ Հաշվի առնելով Անկարայի այսպիսի գործելակերպը՝ դժվար թե Հայաստանը թուլացնելու կամ քայքայելու ուղղությամբ տարվող քաղաքականության հարցում Թուրքիային կաշկանդեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները։ Ուստի, պետք է գիտակցել, որ նման հեռանկարը ուղղակի գոյաբանական վտանգ է մեր պետականության համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում