Արշակ Կարապետյանի կողմից ստորագրված ո՞ր պայմանագիրն է չեղարկվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ բանակը զենքի գնման պայմանագրեր ունի ոչ միայն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ. առաջիկայում կլինեն մատակարարումներ նաև այլ երկրներից։ Կա տեսակետ, որ վերջինս նմանօրինակ հայտարարություններով փորձում է հայ հասարակությանը հրամցնել, թե բանակը զինվում է արդիական զենքզինամթերքով, և որ ռուսական զենքից անցում է կատարվում այլ երկրների զենքերի։

Բայց, ինչպես նշում են տարբեր փորձագետներ, մինչ այս, բացառությամբ Ռուսաստանից մատակարարված զենքի, այլ երկրներից ստացված զենք-զինամթերքը, մեղմ ասած, չի կարող այդքան էլ արդյունավետ աշխատել հայկական բանակում, քանի որ ձեռք բերված ռադիոլոկացիոն սարքերը ստանդարտներով չեն համապատասխանում գործող համակարգին, իսկ ֆրանսիական կողմը Հայաստանին չի վաճառում այդ սարքերի կողմից հայտնաբերված թիրախների խոցման համար նախատեսված ռակետները։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայից գնված տրանսպորտային միջոցներին, ապա մեկ անգամ չէ նշվել, որ դրանք անորակ են, ինչը փաստում է նաև այդ տեխնիկայից ուկրանաիկան կողմի հրաժարվելը։ Մյուս կողմից՝ ըստ ռազմական փորձագետների, հնդկական զենքի տրամաչափը տարբեր է մեր երկրում եղածից, և դրանք իրական կյանքում գործածելու փորձ և հմտություններ այսօր մեր բանակը չունի։ Ի դեպ, այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը վերջերս տված հարցազրույցում նշել էր, թե զենքի գնման մի շարք պայմանագրեր, որոնք կնքվել են իր կողմից, այսօր արդեն զրոյացվել են գործող իշխանության կողմից։

«Փաստի» տեղեկություններով, խոսքը մասնավորաբար Սերբիայի հետ կնքված մի քանի հարյուր միլիոն դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրի մասին է, որը ստորագրել է Կարապետյանը։ Սակայն, մեր տեղեկություններով, սերբական զենքի գնման պայմանագիրը միակը չէ, որ ներկա իշխանությունները չեղարկել են, չնայած որ, ինչպես մեր իրազեկ աղբյուրն է նշում, զենքի գնումը պարբերական շղթայական գործընթաց է, որի ժամկետների թեկուզ մեկ օրվա խախտումը կարող է ճակատագրական լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայրաքաղաքում փուլ առ փուլ կլուծվի հեղեղատար համակարգերի խնդիրը․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում
website by Sargssyan