Ռուսաստանը կանցնի՞ գործնական քայլերի. Լավրովը հստակ ասեց

Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փաշինյանական վարչախմբի քաղաքականությունը, ինչպես և վերջին շրջանի հայտարարությունները չափազանց վտանգավոր հետևանքներ են ունենալու։ Ռուսաստանն արդեն իսկ անցել է բացահայտ սպառնալիքների։ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում հայտարարել է, թե Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են մտածել գործնական քայլերի մասին։

Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Երևանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածքային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որ Երևանը կխզի կապերը Ռուսաստանի հետ։ «Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել և Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել՝ Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,- ասել է Լավրովը, պնդել, թե հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Լավրովը պարզ և կոնկրետ ասել է, որ կողմնորոշվել է պետք և սպասում են Երևանի պատասխանին վերջնական, թե ի՞նչ են որոշում՝ սառեցնում են անդամակցությունը, թե շարունակում են նորմալ հարաբերվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ։

Անթալիայում իր ասուլիսի զգալի հատվածը Լավրովը նվիրել է Հայաստանին, ընդ որում, նշենք, որ Անթալիայի համաժողովին մասնակցող Արարատ Միրզոյանն ընդհանրապես հրաժարվել է հանդիպում ունենալ Սերգեյ Լավրովի հետ, և ռուսական կողմի այս նյարդային արձագանքը, ինչպես և գործնական քայլերի անցնելու սպառնալիքը վկայում են, որ Ռուսաստանը չափազանց լուրջ է տրամադրված Հայաստանի Հանրապետության մասով և չեն բացառվում ֆորս մաժորային իրավիճակները։

Սաղաթել Հայրապետյան

Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ
website by Sargssyan