Ի՞նչ դասավորություն են գծում տարածաշրջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական շախմատային տախտակին ուժերի դասավորության առումով սկսել է ավելի կարևորվել Հարավային Կովկասի նշանակությունը։ Եվ այս հանգամանքով է պայմանավորված մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության ոչ միայն պահպանումը, այլև աճը: Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ պայքարում են Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար։ Իսկ ամենամեծ ներազդեցությունը կարելի է ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային հարթակում միջնորդի դեր ստանձնելու ու իրողություններն ուղղորդելու միջոցով։

Ճիշտ է՝ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է եվրոպական ուղղությամբ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի համատեքստում, սակայն փորձում է իր դիրքերը պահել նաև Հարավային Կովկասում։ Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ ռուսական հարթակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, ինչպես նախկինում էր։ Եվ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում։ Հայաստանի արտգործնախարարը մի քանի անգամ չմասնակցեց ռուսական միջնորդությամբ հանդիպումներին։

Հայկական կողմը նշում է, թե ռուսական կողմը հետամուտ չի լինում, որ Ադրբեջանը պահի ձեռք բերված պայմանավորվածությունները։ Վերջին շրջանում ակտիվացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան։ Բայց Փարիզը հրապարակային հայտարարում է, թե աջակցում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը քննադատում է Ֆրանսիային, թե այն պրոհայկական քաղաքականություն է վարում։ Ու այս պայմաններում բնական է, որ այն հարթակում, որտեղ ներկա է Ֆրանսիան, Ադրբեջանը չի մասնակցում բանակցություններին։ Սակայն հետաքրքրական է, որ Ադրբեջանը համաձայնում է մասնակցել Գերմանիայի միջնորդությամբ հանդիպմանը: Օրինակ՝ Ալիևը մեկնեց Մյունխենի անվտանգության համաժողով, որտեղ Գերմանիայի միջնորդությամբ տեղի ունեցավ եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Շոլց հանդիպումը, իսկ օրեր անց Գերմանիայի միջնորդությամբ Բեռլինում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Պետք է նկատի ունենալ, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չի եղել ու, ընդհանուր առմամբ, չի մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում էլ ներգրավված չէ այն չափով, որքան եվրոպական երկրներից Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Այսինքն, Գերմանիան չունի ներազդեցության լծակներ իրավիճակի վրա կոնկրետ ներգործելու համար։ Եվ, ըստ շատ փորձագետների, նաև այդ է պատճառը, որ Բաքուն հոժարությամբ համաձայնել է մասնակցել Բեռլինի հանդիպմանը։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շարունակում են խոսել երկկողմ բանակցությունների շարունակականության անհրաժեշտության մասին, բայց ակնհայտ է նրա ոգևորությունն այն հանգամանքով, որ Թուրքիան ներգրավված է գործընթացում ու ավելի է մեծացնում ներգրավվածությունը։

Ավելին՝ Անկարան փորձում է միջնորդական դերակատարություն ստանձնել ու իր ձեռքը վերցնել հայադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների թելը: Պատահական չէ, որ հենց Անկարայից են հնչում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները՝ ընդգծելով, թե ՀՀ-ն պետք է կարգավորի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, որպեսզի կարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Իսկ վերջերս Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումին իրենք կարողացան հրավիրել ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարին, այլև Հայաստանի ներկայացուցիչներին։ Ու սա՝ այն պարագայում, որ այս տարի արևմտյան ներկայացվածությունը համաժողովին էականորեն սակավ էր։ Ֆորումի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչների կողմից հատուկ անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Այդպիսով, Անկարայից ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործոն են դարձել Հարավային Կովկասում։ Անգամ ԵՄ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը նշեց, որ Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, թե արտատարածաշրջանային ուժերը չպետք է միջամտեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նկատի ունենալով Արևմուտքին։ Ստացվում է այնպես, որ գործ ունենք մի իրողության հետ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում «ասող» է հռչակվում՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Բայց այս հարցում անհանգստանալու տեղ ունի ոչ միայն Ռուսաստանը, այլև հենց Արևմուտքը, որը կանաչ լույս է վառում Թուրքիայի առաջ՝ Ռուսաստանին վնասելու կոնտեքստում, սակայն շուտով կարող է ծանր վճարել նման «թողտվության» համար: Սակայն այս ամենի մեջ առավել մտածելու և եզրակացություններ անելու խնդիր ունի առաջին հերթին Հայաստանը...

 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan