Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք. Արշակ Կարապետյան

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովնների հերթական հանդիպումը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, թե կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը։ Նշվում է, որ պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:

Հավելյալ պարզաբանումներ հայկական և ադրբեջանական կողմերը չեն անում։ Մինչդեռ հանդիպումից օրեր առաջ փոխվարչապետի գրասենյակից հայտնել էին, թե Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։ «Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»,- նշել էին փոխվարչապետի գրասենյակից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հունվարին էր խոսել 8 գյուղերի պահանջի մասին։ Այսօր, չորս գյուղերի անուններ նշելով, Հայաստանի իշխանությունները հանրությանը նախապատրաստում են, որ դրանք հանձնվելու են առաջին փուլում, իսկ հետո Ադրբեջանը նաև բարձրացնելու է մյուս անկլավների, այդ թվում՝ Տիգրանաշենի հարցը։
Տավուշի չորս անկալվները հանձնելու դեպքում վտանգվելու է հայ-վրացական միջպետական մայրուղու անվտանգությունը, իսկ Տիգրանաշենը տալու դեպքում, անհնար կլինի ներկայումս գործող ճանապարհով ուղևորվել դեպի հարավ։ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի գործող իշխանությունների անողնաշար պահվածքից, ամեն ինչ «տալու-պրծնելու» բուռն ցանկությունից, որևէ զիջում անելու մտադրություն չունի։ Միակ խոչընդոտն այս ճանապարհին կարող է լինել հանրային լայն ընդվզումը Հայաստանում։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սպառել են իրենց, նոր քաղաքական միավորներ են հարկավոր, որոնք հասկանում են պահի լրջությունը, կարող են բողոքի ալիք բարձրացնել և կասեցնել դավաճանական այս զարգացումները։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս է ահազանգել փաշինյանական իշխանության դիլետանտության պատճառով երկրին սպառնացող վտանգների մասին։ «Գործող իշխանության ներկայացուցիչներին դրսում ոչ մեկ լուրջ չի ընդունում։ Չկա ռեգիոնալ մի հարց, որին Հայաստանը կարող է մասնակցել, ինչ-որ ձայն ունենալ։ Արցախն էր, որտեղ մեզ ինչ-որ բան հարցնում էին, իսկ Հայաստանի գործող իշխանությունը Արցախից հրաժարվեց»,- նշել է իր հարցազրույցներից մեկում Արշակ Կարապետյանը։

Ըստ Պաշտպանության նախկին նախարարի բոլոր դեպքերում մենք շանս ունենք, ոչ թե ստեղծված իրավիճակից պահպանենք մեր պետականությունն այլ այնպես հիմնավորված իրավիճակից դուրս գանք, որ ապագայում տեսնենք հաղթանակներ։ «Եթե այս ղեկավարությունը մնաց մենք ապագա չունենք։ Կարծում եմ, որ եթե գործող իշխանությունը մեր ժողովրդի մեջ չունի լուրջ դիրքեր, մեր ընդդիմությունն էլ չունի, այսօր ընդդիմություն չկա։ Ես եթե իրենց տեղը լինեի, թե իշխանության, թե ընդդիմության, եթե իրենք իրենց հայրենիքը սիրում են, ապա այդ երկու ուժերն էլ պետք է հրաժարական տան և գնան»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Այսօր անհարժեշտ է հանրային համախմբման միջոցով կասեցնել երկրի վտանգավոր ընթացքը։

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել
website by Sargssyan