ԱՄՆ-ը Հարավային Կովկասը նվիրում է Թուրքիային

Վաշինգտոնում, ԱՄՆ և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը չափազանց ուշագրավ շեշտադրումներ ունի։ Բանակցությունները, ոչ առանց պատճառի, երկու կողմերի որոշմամբ անվանակոչվել են ԱՄՆ- Թուրքիա ռազմավարական մեխանիզմ։

Նախօրեին տեղի է ունեցել այդ մեխանիզմի 7-րդ նստաշրջանը։

Ընդունված հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնն ու Անկարան համատեղ կաշխատեն հայ-ադրբեջանական խաղաղությանը հասնելու համար։ Հարավային Կովկասի հարցում պետքարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը հանձնառու են համատեղ աշխատել՝  նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը, համակարծիք են, որ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը։

Երկօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարարը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գոործընթացը քննարկել են նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Թուրքական կողմի այս ակտիվությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս թողնելու իր նկատառումների մեջ, ԱՄՆ-ն իր հույսը դրել է ոչ այնքան Հայաստանի կամ այլ երկրների վրա, այլ հենց դաշնակից է համարում Թուրքիային, որին էլ Ռուսաստանը դուրս մղելուց հետո տարածաշրջանի հեգեմոն է նշանակելու և թույլ են տալու անել ցանկացած բան։ Նման իրավիճակում բնականաբար Վաշինգտոնին չափազանց քիչ է հետաքրքրում Հայաստանի և հայ ժողովրդի շահերը։

Հաշվի չի առնվել նաև հայ-թուրքական հարաբերությունների չափազանց վատ պատմությունը։ Ի վերջո ԱՄՆ-ն և արևմտյան այլ երկրները գործում են սեփական շահերին համապատասխան և խորապես թքած ունեն Հայաստանի շահերի վրա։

Թե ինչո՞վ են մտածում Հայաստանի գործող իշխանությունները արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իրենց անխոհեմ և վտանագավոր քաղաքականության մեջ, նույնիսկ չարժե այլևս ասել։

Հասմիկ Մանուկյան

Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել
website by Sargssyan