Այս ի՞նչ ծրագիր է. հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս հրապարակման մտահղացումը ծագեց այն բանից, որ բավականին կիրթ և իրազեկ մի անձնավորություն, արձագանքելով մեր ընթացիկ իրավիճակին ու իրողություններին, սոցցանցերից մեկում սրտանց բացականչել էր. «Այ մարդ, սա ի՞նչ ծրագիր է, որ իրականացվում է...»: Սա, գիտե՞ք, իսկապես հետաքրքիր, բայց բանիմաց մարդու համար տարօրինակ հարցադրում է: Ինչո՞ւ տարօրինակ: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի առաջ որոշ բացահայտումներ եղել էին: Ու հրապարակումներ էլ էին եղել, որոնք թույլ են տալիս հանգել որոշակի եզրակացությունների: Մենք, իհարկե, չենք պնդում, որ այն, ինչ իրականացվում է Հայաստանում այսօր, կամ այն, ինչ իրականացվում է այսօրվա Հայաստանի ղեկավարության կողմից, դա հենց մեկին մեկ այդ ծրագիրն է: Առավել ևս, որ ծրագրերը մեկը չեն: Բայց...

Դեռևս 2019-20 թվականներին օտարերկրյա մամուլում սպրդեցին սկանդալային ու փաստարկված հրապարակումներ առ այն, որ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000 թվականին մշակել կամ լրամշակել է ավելի վաղ ունեցած ագրեսիվ ծրագրեր՝ Հունաստանի և Հայաստանի դեմ: Այնքան ագրեսիվ, որ ծրագրերը նախատեսում են ինչպես Հունաստանի մասնակի զավթում, այնպես էլ Հայաստանի՝ ամբողջական: Բացահայտումն այդ արվել էր, կարելի է ասել, պատահականորեն: Բանն այն է, որ մոտ 7-8 տարի առաջ Թուրքիայում, այսպես ասած, «հեղաշրջման գործի» շրջանակներում քննչական մարմինները պահանջել ու ստացել էին նաև թուրքական զինուժի ԳՇ գաղտնի հաղորդագրությունները, որոնք կցել էին «գործի» նյութերին: Հետագայում դրանց ուշադրություն էին դարձրել լրագրողները և... Կոնկրետ այդ նյութերում շատ մանրամասնություններ չէին բացահայտվում: Հիմնականում նշվում էին Հունաստանի, ապա՝ նաև Հայաստանի դեմ թուրքական գլխավոր շտաբի մշակած գործողությունների ծրագրերի անվանումները:

Կոնկրետ Հայաստանը զավթելու կամ կործանելու ծրագրի կոդային կամ ծածկագրված անվանում է՝ «Ալթայ»: Այդ ծրագրի մասին հայտնի դառնալուց հետո հայկական փորձագիտական, քաղաքագիտական և, որ ամենից վատն է, քաղաքական շրջանակները բավարար ուշադրություն դրան չդարձրեցին: Համենայն դեպս, քչերը դրան անդրադարձան: Իսկ ինչի՞ մասին է խոսքը, ինչե՞ր էր թուրքական զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000-ականների սկզբներին ծրագրում Հայաստանի դեմ:

Ահավասիկ, «հիացեք», թե՝ ինչեր. Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով.

• Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն», և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ, իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսները շարքային հանցագործներ և թալանչիներ են:

• Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա, և մարդիկ սկսեն լավ ապրել: Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

• Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը, որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով:

Ավելին, նախատեսվում էր, որ «x» պահին Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում՝ նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով: Կրկնենք, սա նրանք մշակել են դեռևս 2000 թվականի ամռանը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ թշնամին սա լրամշակել ու վերջնական տեսքի է բերել այդ ժամանակ, քանզի կան հիմքեր կարծելու, որ նմանօրինակ մտադրություններ ու մշակված նախագծեր եղել են նաև դրանից առաջ: Բավական է թեթևակի հետահայաց դիտարկել մեր երկրի վերջին 20-25 տարվա անցուդարձը՝ համոզվելու համար, թե թուրքական գլխավոր շտաբի նշյալ ծրագիրն ինչպիսի հետևողականությամբ է իրականացվել, որքան մանրակրկիտ և բազմաճյուղ: Նման ծրագրի փաստական առկայությունը, կարծում ենք, պիտի որ այլ վարկածներ հուշեր մի շարք իրադարձությունների, այդ թվում՝ Պերմյակովի գործի՝ Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սառնասիրտ կոտորածի ենթարկելու քննությանը: Բայց դա էլ ժամանակին, ինչպես հայտնի է, չարվեց:

Ավելին, Արցախի ու արցախցիների մասով թուրքական ծրագիրը նույնպես իրականացվել է լիարժեք, նույնիսկ գերակատարվել: Հարկավ, չկա ոչ մի փաստական տվ յալ, թե Թուրքիայի ներկայիս իշխանությունը հիշյալ «հեղաշրջման գործի» բացահայտումից հետո արդյոք իր քաղաքական զինանոցում չի՞ ընդգրկել իրենց ԳՇ-ի արդեն մշակած «Ալթայ» կամ հակահունական ծրագրերը: Բայց, մեծ հաշվով, փաստացի իրականությունը միանգամայն հստակ հուշում է այդ հարցի պատասխանը: Կրկնում ենք. մենք չենք պնդում, որ հենց «Ալթայ» ծրագիրն է իրականացվում: Սակայն նշված ծրագրի մոտեցումների, նպատակադրումների ու կոնկրետ քայլերի, հայտարարությունների, առկա իրականության համընկնումները, կարծում ենք, գոնե ինչ-որ բան պիտի որ հուշեն: Համենայն դեպս, երբ բացականչելու ցանկություն առաջանա, թե՝ «վա՜յ, այս ի՞նչ ծրագիր են իրականացնում», կարող եք համարել, որ ունեք հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում
website by Sargssyan